September 30

Հայ-վրացական զինակցությունն ընդդեմ սելջուկների. Զաքարյանների իշխանապետությունը

XI դարի վերջին Հայաստանի վրա բյուզանդական տիրապետությունից, կարելի է ասել, հետք չէր մնացել: Մանազկերտի ճակատամարտում գերի ընկած բյուզանդական կայսեր և Ալփ Արսլանի միջև կնքված պայմանագրի համաձայն՝ Բյուզանդիան ճանաչում էր սելջուկների իրավունքը մինչ այդ նվաճված բոլոր երկրների նկատմամբ:

Ալփ Արսլանին հաջորդած Մելիք շահի (1072–1092) գահակալության տարիներին հաստատվեց հարաբերական խաղաղություն: Պատերազմներից ու ապստամբություններից հետո սելջուկներն իրենց նվաճած տարածքներում, այդ թվում՝ Հայաստանում, սկսեցին վերականգնել ավերված քաղաքներն ու գյուղերը, կարգի բերեցին ճանապարհները, աշխուժացավ քարավանային առևտուրը:

Հայաստանի քաղաքական դրությունը XI-XII դարերում: Շուտով սելջուկյան սուլթանությունը մտավ քայքայման փուլ: Դրանից օգտվելով` հայկական թագավորություններն ու իշխանությունները վերականգնեցին իրենց անկախությունը: Դրանցից նախ և առաջ հիշատակելի են Տաշիր-Ձորագետի (Լոռու) և Սյունիքի (Կապանի) հայկական թագավորությունները: Այս երկու թագավորություններն էլ կարողացել էին իրենց գոյությունը պահպանել Ալփ Արսլանին իրենց հնազանդությունը հայտնելու միջոցով:

Բացի հայկական հիշյալ թագավորություններից` Հայաստանի հյուսիս–արևելյան և հարավային լեռնային շրջաններում, ինչպես գիտենք, իրենց գոյությունն էին պահպանել առանձին հայկական իշխանություններ: Դրանցից հիշատակելի են հատկապես Սասունի Թոռնիկյանների, Աղթամարի Արծրունիների և Արցախի Առանշահիկների իշխանությունները: Հայկական մանր իշխանություններ կային նաև Ռշտունիքում, Մոկքում, Համշենում և այլուր: Հիշյալ հայկական իշխանությունները, սակայն, բաժան-բաժան էին և ի վիճակի չեղան Հայաստանի քաղաքական կյանքում լուրջ դեր ստանձնել:

Սելջուկ–թյուրքական միասնական աշխարհակալութան տրոհման հետևանքով Հայաստանի տարածքում ստեղծվեցին սելջուկյան և քրդական մի շարք ամիրայություններ:

Հայ-վրացական զինակցությունն ընդդեմ սելջուկների։ Հայաստանում և հարակից շրջաններում սելջուկյան ամիրայությունների կամայականությունները բնակչության համար անտանելի վիճակ էին ստեղծել: Աստիճանաբար հասունանում էր սելջուկների դեմ պայքարի անհրաժեշտությունը: Այդ պայքարի գլուխ անցավ հզորացման ուղի բռնած Վրաստանը:

Ձևավորված հայ-վրացական զինակցությունն էլ ավելի ամրապնդվեց Վրաստանում գահ բարձրացած Դավիթ Շինարարի (1089-1125) օրոք: Վերջինիս` հայերի նկատմամբ վարած բարեհաճ քաղաքականության արդյունքում ակտիվացավ հայերի գաղթը դեպի Հայաստանի հյուսիսային կողմերը և Վրաստան: Դավիթ Շինարարը նրանց համար անգամ կառուցեց Գոռա (ժամանակակից Գորի) քաղաքը: Վրաց թագավորի հովանու ներքո կազմավորվեցին հայկական զորքեր՝ հայ իշխանների հրամանատարությամբ: Շուտով Դավիթ Շինարարը ռազմական գործողություններ սկսեց Հյուսիսային Հայաստանի ուղղությամբ: Տաշիր-Ձորագետի թագավորությունը նվաճելուց հետո 1124 թ. վրաց-հայկական զորքերը մտան Անի: Հաղթանակը կարճատև էր։ Թե՛ Անիի և թե՛ Հյուսիսային Հայաստանի համար պայքարը շարունակվեց ողջ XII դարի ընթացքում:

Զաքարյանների իշխանապետության հաստատումը Հյուսիս-արևելյան Հայաստանում։ Հյուսիսային Հայաստանի համար պայքարը նոր թափ ստացավ վրաց Թամար թագուհու (1184–1207) կառավարման տարիներին: Այս շրջանում հայ–վրացական զինական համագործակցության մեջ հատկապես նշանակալի էր Սարգիս Զաքարյանի դերը: Վերջինս հայկական զորքերի ամիրսպասալարն (սպարապետ) էր: 1185 թ. նա թագուհու կողմից նշանակվեց հայ–վրացական զորքերի ամիրսպասալար և ճանաչվեց Լոռու ժառանգական տեր: Զաքարյանները զգալի ազդեցություն և հեղինակություն ձեռք բերեցին վրացական արքունիքում՝ հատկապես Սարգիս Զաքարյանի որդինե րի՝ Զաքարեի և Իվանեի եռանդուն գործունեությամբ: Զաքարեն հետագայում ստանձնեց ամիրսպասալարի, իսկ Իվանեն՝ աթաբեկի (վրաց թագաժառանգի խնամակալի) պաշտոնը: Այդպիսով նրանք գործուն մասնակցություն էին բերում վրացական պետության ներքին և արտաքին հարաբերություններում:

Վրաց Բագրատունիների հովանավորությամբ և աջակցությամբ Զաքարյան եղբայրները 1196- 1211 թթ. կարողացան վերահսկողություն հաստատել Հայաստանի հյուսիսային, կենտրոնական ու արևելյան բազմաթիվ շրջաններում: 1099 թ. գրավելով Անին՝ հայ–վրացական զորքերը զարգացրին իրենց առաջխաղացումը և մոտեցան Վանա լճի հյուսիսային ափերին: Սակայն Խլաթ քաղաքի մոտ (1210 թ.) արշավանքն անհաջողությամբ վերջացավ, և հետագա առաջխաղացումը դադարեցվեց:

Վրացական թագավորությունը Զաքարեի և Իվանեի ռազմական ծառայության դիմաց Հյուսիսարևելյան Հայաստանի ազատագրված բազմաթիվ շրջանների կառավարումը վստահեց նրանց: Ստեղծվեց ինքնօրինակ իշխանապետություն: Զաքարյաններն իրենց իրավասության տակ գտնվող տարածքներում հիմնեցին գործակալություններ: Դրանցից հատկապես կարևոր էին արքունի արարողապետի, կողմնապահների և սպարապետի պաշտոնները: Զաքարյաններն այդ պա տասխանատու պաշտոնները վստահել էին նորաստեղծ իշխանական տներին՝ Վաչուտյաններ (Արագածոտնում), Խաղբակյաններ–Պռոշյաներ (Վայոց ձորում), Օրբելյաններ (Սյունիքում), Հասան– Ջալալյաններ (Արցախում)։ Ուշագրավ է և այն, որ ենթակա մուսուլմանական իշխանությունները հարկը վճարում էին Զաքարյաններին և ոչ թե վրացական արքունիքին:

Այդպես Զաքարյանները մասամբ վերականգնեցին ինքնակառավարումը երկրում, սակայն նրանց ձեռնարկումներն անավարտ մնացին մոնղոլական արշավանքների պատճառով:

Հայոց եկեղեցին Զաքարյան Հայաստանում։ Հաստատելով իրենց իշխանությունը

Հյուսիս–արևելյան Հայաստանի վրա՝ Զաքարյաններն ամրացնում են երկիրը: Զաքարյան իշխանապետության տարածքում առաջանում են նոր իշխանություններ, վերականգնվում և կառուցում են բազմաթիվ բերդեր, եկեղեցիներ և վանական համալիրներ (Այրիվանք, Գոշավանք, Նորավանք, Կեչառիս): Այս ժամանակ է, որ 1195 թ. կրկին փորձ է արվում կաթողիկոսական աթոռը հաստատել Անի քաղաքում, և կաթողիկոս է ընտրվում Բարսեղ Բ Անեցին: Սակայն նրա մահից հետո Զաքարե ամիրսպասալարը թույլ չի տալիս նոր կաթողիկոս ընտրել` հավանաբար հայ–վրացական միջեկեղեցական հարաբերությունների սրումից խուսափելու նպատակով:

Շուտով, վրաց աշխարհիկ իշխանության աճին զուգընթաց, աճում է նաև Վրաց քաղկեդոնական եկե ղեցու ազդեցությունը: Ի հայտ են գալիս դավանաբա նական տարաձայնություններ: Այս պայմաններում Իվանեն վրացադավանություն է ընդունում, իսկ Զաքարեն հավատարիմ է մնում Հայոց եկեղեցուն: Հայ–վրացական դավանաբանական լարվածությու նը երկրորդական է դառնում միայն մոնղոլական վտանգի առկայության պայմաններում, երբ թուլա նում է նաև Վրաստանի քաղաքական ազդեցությունը:

Զաքարյանների իշխանապետության սոցիալ-տնտեսական կյանքը։ Հյուսիսարևելյան Հայաստանի ազատագրումը նպաստավոր եղավ տնտեսության բարելավման համար: Վե րականգնվեցին ավերված քաղաքներն ու գյուղերը, կամուրջները, բերդերն ու վանքերը: Դեռևս Շադ դադյանների տիրապետության վերջին շրջանում վերստին վերելք ապրած Անի քաղաքը նոր ծաղկ ման հասավ Զաքարյանների օրոք:

Քաղաքների ընդհանուր վերելքին զուգընթաց՝ XII դարի վերջերին և XIII դարի սկզբներին, միջնադար յան քաղաքին բնորոշ գծեր ստացավ նաև Երևանը: Խոշոր քաղաքներում աչքի ընկան արհեստավորա կան եղբայրություններըհամքարությունները (Անի, Դվին, Կարս և այլն): Դրանք ունեին իրենց կանոնադրությունները, որոնց միջոցով կանոնավորում էին իրենց գործունեությունը արհեստավորներին պաշտպանելով մրցակցությունից թե՛ համքարության ներսում, թե դրանից դուրս:

Զաքարյանների կառավարման տարիներին դրամի դերի մեծացմանը զուգընթաց հարկերի և տուրքերի մի զգալի մասը գանձվում էր դրամով։ Հայաստանն ավելի մեծ չափերով էր մասնակցում միջազգային առևտրին: Այս ժամանակ ի հայտ եկավ նաև առևտրով հարստացած մեծատունների նոր խավը: Մեծատուններից հիշատակելի է Տիգրան Հոնենցը, որն ուներ խոշոր կալվածներ, գյուղեր, ձիթհաններ, ջրաղացներ, կրպակներ և այլն։ Ենթադրվում է, որ նրան են պատկանել անգամ Անի քաղաքի որոշ թաղամասեր:

Այսպիսով՝ Զաքարյան Հայաստանի ժամանակաշրջանը նշանավորվեց տնտեսական բարգավաճմամբ, մշակույթի ծաղկմամբ և ճարտարապետական նվաճումներով:

Հարցեր և առաջադրանքներ.

1. Ի՞նչ վտանգ էր ենթադրում հայկական մի քանի կաթողիկոսությունների հիմնման իրողությունը:
Մի քանի կաթողիկոսությունների հիմնումը վտանգում էր եկեղեցական միասնականությունը և թուլացնում էր կենտրոնական իշխանության հեղինակությունը։

2. Ինչով էր պայմանավորված Զաքարյանների՝ վրացական արքունիքում զգալի ազդեցություն և հեղինակություն ձեռք բերելը: Առանձնացրու այս ժամանակաշրջանը նշանավորող կոնկրետ իրադարձություններ:
Զաքարյանները հեղինակություն ստացան վրացական արքունիքում՝ սելջուկների դեմ իրենց հաղթանակներով ու հայկական տարածքների ազատագրմամբ։

3. Ինչպես էին քաղաքների վերականգնումը և քաղաքային կյանքի վերելքն ազդում Հյուսիս-արևելյան Հայաստանի բնակչության առօրյա կյանքի վրա:
Քաղաքների վերականգնումը բերեց առևտրի, արհեստների, կրթության ու մշակույթի աշխուժացման, բնակչության կյանքի բարելավման։

4. Ի՞նչ ես կարծում, ինչու էին կարևոր Անիում Հայոց կաթողիկոսական աթոռը վերականգնելու ջանքերը:
Անիում կաթողիկոսության վերականգնումը կարևոր էր որպես ազգային-եկեղեցական կենտրոնի վերածնունդ ու հայկական ինքնության ամրապնդում։

5. Ի՞նչ հետևանքներ ունեցավ հայ-վրացական զինակցությունն ընդդեմ սելջուկների: Փաստարկիր և հիմնավորիր:
Հայ-վրացական զինակցությունը նպաստեց սելջուկների հետ մղվող պայքարում հաջողություններին, տարածքների ազատագրմանը և պետությունների զորացմանը։

6. Ինչով էր պայմանավորված հայության նկատմամբ վրաց արքաների վարած նպաստավոր քաղաքականությունը:
Վրաց արքաների նպաստավոր քաղաքականությունը պայմանավորված էր հայերի ռազմական, տնտեսական և մշակութային մեծ դերով։

7. Ի՞նչ քաղաքականություն որդեգրեցին Զա- քարյան իշխանները դավանաբանական հարցերում:
Զաքարյան իշխանները դավանաբանական հարցերում վարում էին հանդուրժողական քաղաքականություն՝ նպաստելով կրոնական խաղաղությանը։

September 30

Письменная работа

1․Дополните предложения словами для справок.

Индейская легенда гласит, что жил на свете жестокий и высокомерный раджа. Он считал себя самым могущественным завоевателем. Один бедный мудрец сказал, что без своего народа раджа не смог бы одержать ни одной победы. Когда радже передали слова бедного мудреца, он пришел в ярость. Он велел мудрецу привести доказательства своих слов, иначе того казнят. «Даю тебе на раздумье одну ночь», — сказал раджа. И мудрец доказал свою правоту. Он принес радже игру собственного изобретения — шахматы. По правилам игры один король (раджа) без помощи своих фигур (народа) выиграть партию (битву) не может. Радже так понравились шахматы, что он предложил изобретателю любую награду.

Слова для справок: игры, шахматы, доказательства, без помощи, в ярость, собственного, изобретателю, правоту, раджа, жил, победы, мудреца , завоевателем, на раздумье, высокомерный

2. Вставьте, где это необходимо, пропущенные буквы

Приближаются зима. День стал коротким. Воздух почти (не)прогревается __________________ и (не) сохраняет __________________ тепла. Ночи становятся всё длиннее и часто заставляют дрожать от холода. Уже не распахнёшь окно и не насладишься былым ароматом нарциссов или сирени. Давно отцвели кусты роз. Ненастным днём низко висят тяжёлые тучи, а солнце замирает за горизонтом. Мокрые кроны деревьев отяжелели, пригнулись к земле, но солнечный лучи иногда согревают их. Ветер резко сотрясает ветки, срывает последнюю листву. Листья летят по воздуху, прилипают к крышам домов и беседок. Всем тоскливо и холодно. Осень — унылая пора. Так называл её Пушкин, хотя и очень любил.

Подберите синонимы к данным словам и составьте с ними словосочетания.  поразительный –

  • поразительный — удивительный — удивительный случай

  • зной — жара — летняя жара

  • перечить — спорить — спорить с учителем

  • поддержка — помощь — оказать помощь

  • волноваться — тревожиться — тревожиться за друзей

Подберите антонимы к данным словам и составьте с ними словосочетания.

  • аккуратный — небрежный — небрежный почерк

  • зажечь — потушить — потушить огонь

  • невежество — знание — знание фактов

  • огорчаться — радоваться — радоваться победе

  • наличие — отсутствие — отсутствие доказательств

September 30

7 – հետաքրքիր փաստ Կոմիտասի մասին

  • Իրական անունը ― Կոմիտասը ծնվել է Սողոմոն Սողոմոնյան անունով։ «Կոմիտաս» անունը նրան տվել են ի պատիվ միջնադարյան վարդապետ-երգահան Կոմիտաս Աղցեցու։

  • Օպերային տենոր ― Բացի կոմպոզիտոր և երաժշտագետ լինելուց, Կոմիտասը նաև հրաշալի տենոր էր, և հաճախ իր իսկ հավաքած երգերն էր կատարում։

  • Երգերի հավաքում ― Կոմիտասը շուրջ 3000 հայ ժողովրդական երգ է հավաքել և մշակել, սակայն դրանցից մոտ 1200-ն են պահպանվել։

  • Միջազգային ճանաչում ― Նա մեծ ազդեցություն է թողել ոչ միայն հայկական, այլև համաշխարհային երաժշտության վրա․ Փարիզում նրա դասախոսություններին ներկա են գտնվել հայտնի երաժիշտներ, ինչպիսիք են Դեբյուսին ու Ռավելը։

  • Արտասովոր հիշողություն ― Կոմիտասը ուներ երաժշտական բացառիկ հիշողություն․ կարող էր լսելով անգամ մեկ անգամ երգը՝ ճիշտ նույնությամբ գրել նոտաներով։

  • Առողջական ծանր փորձություն ― 1915թ․ Հայոց ցեղասպանության ժամանակ Կոմիտասը աքսորվեց, և տեսած սարսափների հետևանքով հոգեկան ծանր հիվանդություն ստացավ, որից հետո կյանքը անցկացրեց մենակության ու լռության մեջ։

  • Մշակութային կամուրջ ― Նա ոչ միայն հայ, այլև քրդական, թուրքական, պարսկական և այլ ազգերի ժողովրդական երգեր էր ուսումնասիրում՝ համեմատական վերլուծություններ անելով։

September 30

Classwork

Exercise 1: Fill in the blanks.Complete the sentences using the Past Continuous form of the verbs in brackets.

  1. She was watching (watch) TV when I arrived.
  2. We walked (walk) in the park at 7 p.m.
  3. They don’t listen (not listen) to the teacher.
  4. I wrote (write) an email while he was talking.
  5. What did you do (do) at 10 p.m. last night?

Exercise 2: Choose the correct option.Pick the correct verb form.

  1. He (was cooking / cooked) dinner when the guests arrived.
  2. (were studying / was studying) all night for the exam.
  3. We (was playing / were playing) football in the rain.
  4. She (wasn’t sleeping / didn’t sleep) when the phone rang.
  5. What (were / was) they doing during the meeting?

Exercise 3: Make questions .Use the past continuous to ask questions.

Example:
You / sleep / at 11 p.m. → Were you sleeping at 11 p.m.?

  1. He / drive / when it started raining?
    Was he driving when it started raining?

  2. What / you / do / yesterday evening?
    Were what you doing yesterday evening?

  3. They / work / all afternoon?
    Were they work all afternoon?

  4. Why / she / cry / during the movie?
    Was why she crying during the movie?

  5. Who / you / talk to / on the phone?
    Were who you talking to on the phone?

Exercise 4: Correct the mistakes

  1. I was playing football yesterday.
  2. They were studying when I called.
  3. We weren’t going to school at that time.
  4. She was crying when I saw her.
  5. What were you doing?
Category: English | LEAVE A COMMENT
September 29

Իմ ուսումնական ութերորդ տարվա սկիզբ

Այս ամիս ես ձեռք բերեցի նոր ընկերներ և դասարանցիների Ալենին և Դավիթին, Կարդացի տարբեր հետաքրքիրը գրքեր նաև բարձրունք հաղթահարեցի իմ դասարանցիների հետ։ Այս տարվա ընթացքում ես կատարել հեևյալ առաջադրնքները։


Հայոց լեզու

September 29

Սեպտեմբեր ամսվա կենսաբանության ամփոփում

1․ Ճանաչել մեր օրգանիզմը նախագիծ։
Սկլերոզ հիվանդության մասին։

2․ Մարդու օրգաններ, բջիջ, հյուսվածց, օրգան համակարգ, կառուցվացք։
Բջիջը կյանքի ամենափոքր միավորն է, հյուսվածքը դա միանման բջիջների հավաքածուն է, օրգանները հյուսվածքներից կազմված կառյուց է, օրգան համակարգը օրգանների համատեղ աշխատանքն է իսկ կառուցվածքը օրգանների և համակարգերի ընդհանուր կազմակերպվածությունը։

3․ Գեղձերի տեսակները։
Գեղձերը լինում են երկու տեսակի արտաքին և ներքին։

4․ Գեղձերի կատարած ֆունկցյաներ։
Արտաքինի շնորհիվ արտադրված հեղուկը դուրս է գալիս, իսկ ներքին գեղձերի շնորհիվ արտադրած նյութերը չեն հոսում դուրս, այլ ուղիղ արյան մեջ են մտնում և ազդում են մարմնի տարբեր մասերի վրա։

5․ Ներկայացնել մեկ գեղձային հիվանդություն։
Շաքարային դիաբետ հիվանդություն է երբ ինսուլինը քիչ է լինում կամ չի գործում։ Արդյունքում արյան միջի շաքարը բարձրանում է։

6․ Կատարել ես ֆլեշմոբը։
Այո ես կատար եմ ֆլեշմոբը։

7․ Սեպտեբեր ամսվա աշխատանքներ։

Այս ամսվա դասերը

September 29

Սկլերոզ հիվանդության մասին


Սկլերոզ (հատկապես՝ բազմակի սկլերոզ)

Սկլերոզ նշանակում է «կոշտացում» կամ հյուսվածքների փոփոխություն, երբ նորմալ հյուսվածքներում առաջանում է սպիաբջջային կոշտացում (սկլերոզ), ինչի պատճառով հյուսվածքը կորցնում է իր առնական ճկունությունն ու ֆունկցիան։

Ամենահայտնի և հաճախ քննարկվող ձևը՝ բազմակի սկլերոզը (Multiple Sclerosis, MS), այն է նյարդային համակարգի քրոնիկ հիվանդություն, որում իմունային համակարգը պատահմամբ հարձակվում է նյարդային բջիջների պաշտպանական շերտ՝ մյելինի վրա։ Մյելինը նման է մեկուսացման շերտի, որը օգնում է նյարդային ազդակների արագ և ճշգրիտ փոխանցմանը։

Երբ մյելինը վնասվում է, նյարդային ազդակները վատ են փոխանցվում, և դա առաջացնում է տարբեր նյարդաբանական խնդիրներ։ Հիվանդության անվանումը՝ «բազմակի» է, որովհետև մյելինի վնասվածքները կարող են հայտնվել ուղեղի և ողնուղեղի տարբեր մասերում։

Հիմնական ախտանիշները

  • Շարժողական խնդիրներ — մկանների թուլություն, շարժման դժվարություններ, դող, հավասարակշռության խանգարումներ։

  • Զգայական խախտումներ — բարդույթներ, բութություն, քոր, սարսափ։

  • Տեսողական խնդիրներ — տեսողության կրճատում, երկակի տեսողություն, ցավ աչքի շուրջ։

  • Հոգեբանական և հոգեկան ախտանիշներ — հոգնածություն, թուլություն, հիշողության և ուշադրության խանգարումներ, դեպրեսիա։

September 27

Գեղձերի տեսակները

Գեղձերի տեսակները

1.Ինչո՞վ են տրբերվում իրարից  արտազատական և ներզատական գեղձերը:
Արտազատական – արտազատում են իրենց նյութերը արտաքին միջավայր օրինակ քրտինք
Ներզատական – արտազատում են հորմոններ արյան մեջ։

2.Ո՞ր գործընթացների վրա է ազդում մակուղեղը։

Կարգավորում է հորմոնների արտադրությունը այլ գեղձերում։
Կարգավորում է աճը, վերարտադրությունը, ջրի և աղերի հավասարակշռությունը։

3.Ո՞րն է վահանագեղձի գործառույթը։
Արտադրում է հորմոններ, որոնք կարգավորում են նյութափոխանակությունը, աճը և էներգիայի օգտագործումը։

4.Ինչու՞ է ադրենալինը կոչվում է << տագնապի հորմոն>>։
Քանի որ արտազատվում է սթրեսի, վախի կամ վտանգի պահին՝ արագացնելով սրտի բաբախը, շնչառությունը և ռեակցիան։

September 27

Մարդու հյուսվածքները: Օրգանիզմը որպես միասնական ամբողջություն

Մարդու օրգանիզմը ունի բջջային կառուցվածք:
Բջիջը կենդանի օրգանիզմների կառուցվածքային և գործառույթային տարրական միավորն է։
Մարդու բջիջները կազմված են բջջաթաղանթից, ցիտոպլազմայից և կորիզից։ Բջիջները միավորվելով՝ ստեղծում են հյուսվածքներ:
բջիջ.jpg
Բջիջների այն խումբը,որոնք ունեն նույն ձևը, կառուցվածքը, ծագումը, կատարում են նույն ֆունկցիան և միմյանց հետ միացած են միջբջջային նյութով կոչվում են հյուսվածք:
Մարդու օրգանիզմում կան 4 տեսակի հյուսվածքներ` էպիթելային, շարակցական, մկանային և նյարդային:
հյ1.jpg
Տարբերում են հարթգեղձային և թարթչավոր էպիթելային հյուսվածքի տարատեսակներ։
Էպիթելային հյուսվածքը պատում է մարդու մարմնի արտաքին մակերևույթը, մարմնի բոլոր խոռոչները, սնամեջ օրգանների և անոթների ներքին պատերը, մտնում գեղձերի բաղադրամասերի մեջ։
Հարթ էպիթելը կազմված է միմյանց կիպ հարող բջիջներից, որոնք պատում են մաշկի մակերևույթը, բերանի խոռոչը, կերակրափողը, թոքաբշտիկները։
Մաշկային էպիթելը բազմաշերտ է, և նրա ածանցյալներն են եղունգներն ու մազերը
Գեղձային էպիթելը մտնում է գեղձերի կազմի մեջ և կատարում հյութազատական գործառույթ։
Աղիքային էպիթելը մարսողական ուղու պատը ծածկող լորձաթաղանթն է։ Այն մասնակցում է նաև գեղձերի (ենթաստամոքսային գեղձ, լյարդ, թքագեղձ) առաջացմանը։
Թարթչավոր էպիթելը պատում է շնչուղիների խոռոչը։ Էպիթելային բջիջները բազմանում են արագ և փոխարինում մահացած բջիջներին։
1155.jpg
  
Շարակցական հյուսվածքը կազմում է կմախքը, ենթամաշկային ճարպային շերտը, արյունը, ավիշը։ Այն մտնում է բոլոր ներքին օրգանների կազմության մեջ, օժտված է արագ վերականգնվելու հատկությամբ։ Տարբերում են բուն շարակցական, աճառային և ոսկրային հյուսվածքներ։
Բուն շարակցական հյուսվածքի տարատեսակներն են փուխր թելավոր, ամուր թելավոր, ցանցանման, ճարպային և այլն։ Թելավոր շարակցական հյուսվածքը հանդիպում է համարյա բոլոր օրգաններում։ Նրանցից են կազմված բուն մաշկը, ջլերը, կապանները, թաղանթները։ Փուխր շարակցական հյուսվածքը գտնվում է ներքին օրգանների միջև (օրինակ՝ ենթամաշկային ճարպային շերտը), իսկ ցանցանմանը կազմում է կարմիր ոսկրածուծը, փայծաղը և ավշային հանգույցները։
Հեղուկ շարակցական հյուսվածք են արյունը և ավիշը, որոնք կազմված են միջբջջային հեղուկ նյութից և նրա մեջ լողացող ձևավոր տարրերից։
Աճառային հյուսվածքը կազմված է աճառային, կլոր, ձվաձև բջիջներից և միջբջջային նյութից.գտնվում է ողերը միացնող միջնաշերտում, պատում է հոդային մակերեսները և կատարում է հենարանային դեր։
Ոսկրային  հյուսվածքը կազմված է միջբջջային նյութից՝ ոսկրային թիթեղներից, որոնց արանքում տեղավորված են ոսկրային բջիջներ։ Միջբջջային նյութը հարուստ է անօրգանական նյութերով, մասնավորապես կալցիումի աղերով։
Շարակցական հյուսվածքը տարածված է ամբողջ օրգանիզմում՝ իրականացնելով հենարանային, սնուցողական, պաշտպանական, փոխադրող և այլ գործառույթներ։
Մկանային հյուսվածքը կազմված է մկանաթելերից (մկանային բջիջ) և միջբջջային նյութից։

Մկանային բջիջների ցիտոպլազմայում կան մանրադիտակային թելիկներ, որոնք կծկվում են և ապահովում մկանի կծկողական գործառույթը։ Մկանային հյուսվածքը լինում է միջաձիգ զոլավոր և հարթ:

Հարթ մկանային հյուսվածքը գտնվում է ներքին օրգաններում, արյան և ավշային անոթների պատերում և մաշկում։ Այն կազմված է մանր՝ 0,1 մմ երկարությամբ իլիկաձև միակորիզ բջիջներից, որոնց բջջապլազմայում կան կծկվող թելեր և կծկվում են ոչ կամային։ Նրանց կծկողական ուժը և արագությունը փոքր է, քան կմախքային մկաններինը։
Միջաձիգ զոլավոր մկանային հյուսվածքը կազմված է կամային կծկվող 1012 սմ երկարությամբ բազմակորիզ մկանաբջիջներից, որոնց լայնական դասավորված մուգ ու բաց շերտերը հաջորդում են միմյանց։ Միջաձիգ զոլավոր են կմախքի, դեմքի, լեզվի, կոկորդի, կերակրափողի վերին մասի և ստոծանու մկանները։ Նրանց կծկումները կամային են։
Սրտամկանն ունի հատուկ կառուցվածք.նրա միջաձիգ զոլավոր մկանաթելերը տեղ-տեղ իրար են միանում կամրջակներով և կծկվում են հարթ մկանաթելերի նման:
tipy_myshechnoj_tkani_copy.jpg
Նյարդային հյուսվածքը կազմված է նյարդային բջիջներից՝ նեյրոններից, ուղեկից բջիջներից և միջբջջային նյութից։
Նեյրոններն ունեն մարմին և ելուստներ։ Մարմինը կազմված է ցիտոպլազմայից և կորիզից։ Ելուստները լինում են կարճ և ճյուղավորված։ Դրանք կոչվում են դենդրիտներ, որոնք ընկալում են նյարդային գրգիռը և փոխանցում նեյրոնի մարմնին։
Նեյրոններն ունեն նաև երկար (մինչև 1 մ երկարությամբ) ելուստներ, որոնք պատված են միելինային թաղանթով։ Երկար ելուստները կոչվում են աքսոններ, որոնց միջոցով գրգիռը հաղորդվում է նեյրոնի մարմնից դեպի ելուստի ծայրը և այնտեղից՝ մեկ այլ նյարդային բջջին կամ աշխատող օրգանին։
Նյարդային հյուսվածքում, բացի նեյրոնից, կան նաև ուղեկից բջիջներ, որոնք նեյրոնից փոքր են 34 անգամ, կազմում են կենտրոնական նյարդային համակարգի 40 %-ը։ Տարիքի մեծացմանը զուգընթաց ուղեկից բջիջների թիվը ավելանում է, իսկ նեյրոնները ընդհակառակը՝ պակասում են։ Դա պայմանավորված է նրանով, որ կյանքի ընթացքում նեյրոնների մի մասը մահանում է, իսկ նոր նեյրոններ չեն առաջանում (նյարդային բջիջները չեն բաժանվում)։ Ուղեկից բջիջները կատարում են հենարանային, պաշտպանական և սնուցողական գործառույթներ։
slide_18.jpg
Հյուսվածքները իրենց հերթին կազմում են օրգաններ:
Օրգանը մարմնի այն մասն է, որն  օրգանիզմում զբաղեցնում է որոշակի տեղ, ունի որոշակի ձև, կառուցվածք և կատարում է որոշակի ֆունկցիա։ 
Օրգանը կազմված է մի քանի հյուսվածքներից։

Պատասխանել հարցերին․

  1. Ինչպե՞ս են բջիջները, հյուսվածքները և օրգանները փոխկապակցված մարդու օրգանիզմում։
    Բջիջները կազմում են հյուսվածքներ, հյուսվածքներն՝ օրգաններ, իսկ օրգանները միասին աշխատելով ապահովում են օրգանիզմի ֆունկցիաները։

Որո՞նք են մարդու օրգան համակարգերը և ինչ հիմնական գործառույթներ են դրանք իրականացնում։

Շնչառական – Մարմինը ապահովում է թթվածինով։

Արյունատար – տեղափոխում է թթվածին, սննդանյութեր, հորմոններ։

Մարսողական – մարսում է սնունդը և ներծծում սննդանյութերը։

Նյարդային – վերահսկում է մարմնի բոլոր գործընթացները։

Ճարպային/վերարտադրողական – ապահովում է սեռական գործառույթները։

Ի՞նչ հյուսվածքների տեսակներ կան մարդու օրգանիզմում և ինչ առանձնահատկություններով են դրանք տարբերվում։

Էպիթելային – ծածկում է մարմնի մակերեսները, պաշտպանում է։

Միացողական – կապում, պահում և աջակցում է օրգաններին (օր.՝ արյուն, ոսկոր)։

Մկանային – ապահովում է շարժումը։

Նյարդային – հաղորդում է նյարդային ազդակները։