Աշուն (Համո Սահյան)
Աշնան օրերն են հասել,
Իջել է ամպը սարին,
Եւ հրաժեշտ է ասել,
Կռունկը մեր աշխարհին:
Բարդին էլ չի սոսափում
Արագիլի թեւի տակ,
Դեղին թերթեր է թափում
Առվակի մեջ կապուտակ:
Կարմիր խարույկ է կարծես
Ծեր տանձենին անտառի,
Թվում է, թե մոտ վազես,
Ձեռք ու ոտքդ կվառի…
Քամին շատ էր թափառել,
Պարապ-սարապ թեւը կախ,
Բայց արդեն գործ է ճարել,
Տեսեք ինչքան է ուրախ:
Առաջադրանքներ
- Բարդին ինչ տրամադրություն ունի:Բարդին վատ տրամադրություն ուներ։
- Կարո՞ղ ես ասել ինչ տարբերություն կա պարապ-սարապ թևը կախ և ուրախ քամիների միջև:1. պարապ-սարապ թևը կախ քամին – անելու բան չուներ2. Իսկ ուրախ քամին ուրախ էր, որովհետև գործ էր գթել։
- Ամենաշատ գույները բանաստեղծության ո՞ր քառատողում (տան մեջ) ես տեսնում: Ասածներդ հիմնավորիր մեջբերումներով:Ես մտածում եմ որ այստեղ ամենաշատ գույներ պարնակող քառատողն է։Բարդին էլ չի սոսափում
Արագիլի թեւի տակ,
Դեղին թերթեր է թափում
Առվակի մեջ կապուտակ:
ԱՇՆԱՆ ԵՐԳ (Վահան Տերյան)
Ցրտահա՜ր, հողմավա՚ր.
Դողացին մեղմաբար
Տերևները դեղին,
Պատեցին իմ ուղին…
Ճաճանչները թոշնան…
Կանաչներիս աշնան —
Իմ խոհերը մոլար՝
Ցրտահա՜ր, հողմավա՜ր…
Կրակներըս անցան,
Ցուրտ ու մեգ է միայն.
Անուրջներըս երկնածին
Գնացի՜ն, գնացի՜ն…
Առաջադրանքներ
- Բացատրիր ցրտահար, հողմավար, ճաճանչ, խոհ, մոլար, մեգ, անուրջ, երկնածին բառերը (կարող ես օգտվել բառարանից):ցրտահար – ցուրտը տարածհողմավար – բախտի կամքին թողնվածճաճանչ – շողխոհ – միտք
մոլար – մոլորված
մեգ – մառախուղ
անուրջ – երազ
- Ինչերն են ցրտահար ու հողմավար. ինչու է բանաստեղծը դրանք նմանեցնում իրար:Ինձ թվում է իր հնչողությունից։
- Ամենաշատ գույները բանաստեղծության ո՞ր քառատողում (տան մեջ) ես տեսնում: Ասածներդ հիմնավորիր մեջբերումներով:Ցրտահա՜ր, հողմավա՚ր.
Դողացին մեղմաբար
Տերևները դեղին,
Պատեցին իմ ուղին…
Քամին (Եղիշե Չարենց)
հատված…
Աշնան քամին
Թռցնում է դեղին նժույգները իրա:
Ինչ-որ մի տեղ հիմա
Հավաքել է ի մի
Ու փչում է աշնան հոգեվարքի ժամին
Իր ահռելի հոգին մի վիթխարի բերան:
Քամին, Աշնան քամին
Հռնդում է հիմա.
Փոշու հսկա դեզեր փախցընում են իրար
Սարսափահար դարձած նախիրների նման:
Քամին, Աշնան քամին…
Քաղաքը գորշ ու մութ:
Ամեն անցորդ դեղին զառանցանք է հիմի,
Որ իրիկվա մեգին երազվել է քամուն:
Առաջադրանքներ
- Դուրս գրիր անհասկանալի բառերը և բառարանի օգնությամբ բացատրիր:հոգեվարք – Մահանալուն նախորթող վիճակՀռնդալ – ուժեղ ձայնդեզեր – խոտի կույտզառանցանք – անիմաստ խոսքեր
մեգ – մառախուղ
- Պատկերացրու՝ այս բանաստեղծությունը նկար է. ինչ ես տեսնում այդ նկարում, պատմիր:Այս նկարում ես տեսնում եմ մի այգի։ Անբողջովին պատված դեղնած տերևներով թանձր մառախուղով և դրա ֆոնին էրևում է մի գիշերային քաղաք։
- Եթե այս բանաստեղծության քամին մարդ լիներ, ինչպիսի՞ն կլիներ (բնութագրիր)Ինձ թվում է նա մի չարաճճի քամի կլիներ։
- Առանձնացրու ամենամռայլ տեսարանը, հիմնավորիր:Սարսափահար դարձած նախիրների նման:
Քամին, Աշնան քամին…
Քաղաքը գորշ ու մութ:
Ամեն անցորդ դեղին զառանցանք է հիմի,
Որ իրիկվա մեգին երազվել է քամուն:
Ամփոփենք.
Համեմատել բանաստեղծությունները. ինչպիսի աշուն է պատկերում հեղինակներից յուրաքանչյուրը, նշել ընդհանրություններն ու տարբերությունները:
Կարդալիս ինչ տրամադրություն է փոխանցում բանաստեղծությունը : Ասածդ հիմնավորիր տողեր մեջբերելով:
Կարո՞ղ ես համացանցի միջոցով պարզել, թե ինչ է մակդիրը: Այս հեղինակներից ո՞րն է ավելի շատ մակդիր օգտագործել: Առանձնացրու քեզ համար ամենաարտահայտիչ մադիրները:
Երեք բանաստեղծություններից մեկը սովորել անգիր, ներկայացնել տեսանյութով կամ ռադիոնյութով։
Հիմա կարդա այս երեք բանաստեղծությունները և գուշակիր, թե որը վերը նշված հեղինակներից որի ստեղծագործությունն է:
(հատվածներ)
(Հեղինակ) Վահան տերյան
Կրկին իմ հոգում
Ւջավ մշուշոտ, արցունք անձրևող
Տրտում իրիկուն.
Իմ սրտում անցավ
Մահացող ծաղկանց բույրը ցավ բերող,
Համբույրը խոնավ.
Կրկին պաղ միգում
Ամպոտ երկինքը մեռած լույսերի
Թաղումն է սգում։
Հողմը սրարշավ
Հոգուս դալկացած ծաղիկ հույսերի
Թերթերը տարավ…
(Հեղինակ) Համո Սահյան
Աշնան հրդեհն է գալարվում
Ձորալանջերն ի վար։
Ո՛չ մեռնելու ուժ է ճարում,
Ո՛չ փրկության հնար —
Ու դողում է հասակով մեկ
Մանկությունս վայրի,
Վախենում է՝ հրդեհի մեջ
Ցնցոտիներն այրի։
Շրշում են անվերջ տերևները
Արևի փայլով ցոլցոլուն,-
Ցոլցոլում են անվերջ տերևները,
Ծնծղաձայն ծափում ու ցոլում: —
Ծնծղանե՞ր են խփում ցնծագին,
Թե՞ — թերթեր թափում հուրհուրան,
Շաղելով շողեր անցածի
Այս տողերի վրա…






:max_bytes(150000):strip_icc():format(webp)/overhead-aerial-view-of-winding-mountain-road-inside-colorful-autumn-forest-1250041285-26c8352c30ec468a8a8f126cb43fc3a0.jpg)










