May 3

Մարդու օրգանիզմը

Օրգանը մարմնի այն մասն է, որն ունի որոշակի ձև, տարբերվում է իր յուրահատուկ կառուցվածքով, օրգանիզմում զբաղեցնում է որոշակի տեղ և կատարում է որոշակի ֆունկցիա։ 

Մարդու օրգանիզմում գոյություն ունեն 10 օրգան համակարգեր:

giphy (1).gif

1.Նյարդային համակարգ

nerv.jpg

Ուշադրություն

Նյարդային համակարգը կազմված է կենտրոնական նյարդային համակարգից (ԿՆՀ) և ծայրամասային նյարդային համակարգից (ԾՆՀ):

ny..jpg

Մարմնական նյարդային համակարգը նյարդավորում է կմախքային մկանները և իրականացնում է շարժումները, իսկ վեգետատիվ նյարդային համակարգը նյարդավորում է ներքին օրգանները, մաշկն ու արյունատար անոթները:

2. Հենաշարժիչ համակարգ 

henash..jpg

Հենաշարժիչ համակարգը կազմված է ոսկրերից, աճառներից և դրանց ամրացված մկաններից, որոնք էլ իրականացնում են մարդու շարժումները:Հենաշարժիչ համակարգի ֆունկցիաներն են

1.Հենարանային

2.Շարժողական

3.Պաշտպանական

4.Արյունաստեղծ

3.Արյունատար համակարգaryunatar.jpg

Արյունատար համակարգը  կամ սիրտ -անոթային համակարգը կազմված է սրտից և արյունատար անոթներից։Սիրտը, կատարելով պոմպի դեր, իրագործում է արյան անընդհատ հոսքը արյունատար անոթներով։ Արյունը, տեղափոխում է թթվածին, սննդանյութեր, բջիջների նյութափոխանակության արգասիքներ և հորմոններ` մարմնի մի մասից դեպի մյուսը։

4. Շնչառական համակարգ

shnchar.jpg

Շնչառական համակարգը կազմված է օդատար ուղիներից և թոքերից: Օդատար ուղիներն են` քթի խոռոչը, քթըմպանը, շնչափողը և բրոնխները, իսկ թոքերը գազափոխանակության օրգաններն են։Համակարգի  հիմնական գործառույթը արյան թթվածնով հագեցումն է, ինչպես նաև ածխաթթու գազի ու ջրային գոլորշիների արտազատումը։

5. Մարսողական  համակարգ

mars.jpg

Մարսողական  համակարգը կազմված է մարսողական խողովակի օրգաններից և մարսողական գեղձերից:Մարսողական օրգաններն են բերանի խոռոչը, ըմպանը, կերակրափողը, ստամոքսը, բարակ, հաստ աղիները և ուղիղ աղին:

Մարսողական գեղձերն են լյարդը, ենթաստամոքսային գեղձը և թքագեղձերը։

Այս համակարգը սնունդը փոխակերպում է օրգանիզմի համար հասանելի և հեշտ յուրացվող սննդանյութերի և ապահովում նրանց ներծծումը արյան մեջ, ինչպես նաև ապահովում է սննդի չմարսված, ոչ պիտանի նյութերի հեռացումն օրգանիզմից:

6. Ծածկույթային (ծածկող) համակարգmashk.jpg

Ծածկույթային (ծածկող) համակարգը կազմում են մաշկը, ինչպես նաև բերանի և քթի խոռոչի լորձաթաղանթները։ Այս համակարգը պաշտպանում է ներքին օրգանները արտաքին միջավայրի անբարենպաստ պայմաններից և ջրի ավելորդ գոլորշացումից:

7. Միզարտազատական համակարգ  artazat.jpg

Միզարտազատական համակարգը կազմում են երիկամները, միզածորանները, միզապարկը և միզուկը։

Այս համակարգը կարգավորում է օրգանիզմում ջրի և իոնների հավասարակշռությունը, օրգանիզմից հեռացնում է ավելորդ ջուրն ու նյութափոխանակության արգասիքները։

8.Վերարտադրողական համակարգսեռ.jpg

 

Այս համակարգն ապահովում է սերնդի վերարտադրությունը և սերունդների անընդհատությունը:

9Իմունային համակարգ 

organyi-immunnoy-sistemyi.JPG

Իմունային համակարգը կազմում են կարմիր ոսկրածուծը, փայծաղը, ուրցագեղձը, ավշային հանգույցները։ Իմուն համակարգը ապահովում է այնպիսի մեխանիզմների գործադրումը, որոնք օգնում են օրգանիզմին տարբերակելու սեփական բջիջները օտար բջիջներից, ինչպես նաև ոչնչացնել օտար բջիջները և թույները։

10. Ներզատական համակարգներզատ.jpg

Ներզատական համակարգը կազմում են հիմնական ներզատիչ գեղձերը` մակուղեղը, վահանագեղձը, հարվահանագեղձերը, մակերիկամները, ենթաստամոքսային գեղձի կղզյակային մասը և սեռական գեղձերի ներզատիչ մասը։ 

Ներզատիչ գեղձերը արտադրում են կենսաբանորեն ակտիվ նյութեր՝ հորմոններ, որոնց միջոցով կարգավորում են օրգանների, հյուսվածքների ու բջիջների ֆունկցիաները: Հորմոնները տարածվում են օրգանիզմում արյան և ավշի հոսքով և ազդում թիրախ հանդիսացող կառույցների աշխատանքի վրա:

April 26

Անվտանգ կենսակերպ

Աչքերի գիմնաստիկա

Աչքերի գիմնաստիկա, լարվածությունը հանելու համար

1․Արագ թարթել, աչքերը փակել և հանգիստ նստել, մինչև 5-ը դանդաղ հաշվել: Կրկնել 4-5 անգամ:

2․Ամուր փակել աչքերը (հաշվել մինչև 3-ը), բացել և նայել հեռուն (հաշվել մինչև 5-ը): Կրկնել 4-5 անգամ:

3․Աջ ձեռքը պարզել առաջ: Առանց գլուխը շարժելու աչքերով հետևել պարզած ձեռքի շարժումներին` աջ, ձախ, վերև, ներքև:

4․Ձեռքը պարզել առաջ նայել հաշվելով 1-4-ը, հետո հայացքը ուղղել հեռուն, հաշվել 1-4-ը: Կրկնել 4-5 անգամ:

Աչքերը շրջանաձև դանդաղ պտտել աջից ձախ 3-4 անգամ,հետո` ձախից աջ, թուլացնելով ակնագնդի մկանները նայել հեռուն 1-6-ը հաշվելով: Կրկնել 1-2 անգամ

Ֆիզկուլտ րոպե

Ֆիզկուլտ րոպե  ուղեղի արյան շրջանառությունը լավացնելու համար

1)Ելման դրություն — նստած աթոռին

1-2 գլուխը հետ տանել և սահուն ետ կախել

3-4 գլուխը առաջ կախել, առանց ուսերը բարձրացնելու: Դանդաղ կրկնել 4-6 անգամ:

2)Ելման դրություն- ձեռքերը գոտկատեղին

1․Գլուխը շրջել աջ

2․Ելման դրություն

3․Գլուխը շրջել ձախ

4․Ելման դրություն

Դանդաղ կրկնել 6-8 անգամ:

3)Ելման դրություն նստած կամ կանգնած, ձեռքերը գոտկատեղին

1.Թափով ձախ ձեռքերը բերել աջ ուսի վրա, գգլուխը շրջել ձախ

2.Ելման դրություն

3.Նունը աջ ձեռքով

Դանդաղ տենպով կրկնել 6-8 անգամ

 

April 22

Հագուստի և կոշիկների խնամք

Հագուստը և կոշիկները մարդու կյանքի անբաժանելի մասն են:

Նրանք ունեն ոչ միայն էսթետիկ այլև պաշտպանիչ նշանակություն:Պաշտպանում են շոգից,ցրտից,փոշուց,խոնավությունից,քամուց,արևից,կեղտից և այլն:Հագուստի որակը կախված է այն գործվացքից որից կարված է:Գործվածքները լինում են արհեստական  և բնական(բամբակ,բուրդ):

Արհեստական գործվածքները կարող են առաջացնել մաշկի քոր,ալեռգիա,մաշկի գրգռվածություն և այլն:Արհեստական

Հագուստը և կոշիկները մարդու կյանքի անբաժանելի մասն են:Նրանք ունեն ոչ միայն էսթետիկ այլև պաշտպանիչ նշանակություն:Պաշտպանում են շոգից,ցրտից,փոշուց,խոնավությունից,քամուց,արևից,կեղտից և այլն:Հագուստի որակը կախված է այն գործվացքից որից կարված է:Գործվածքները լինում են արհեստական  և բնական(բամբակ,բուրդ):

Արհեստական գործվածքները կարող են առաջացնել մաշկի քոր,ալերգիա,մաշկի գրգռվածություն և այլն: Արհեստական գործվածքները ,,չեն շնչում,,:Հատկապես ներքնազգեստը պետք է լինի բամբակից:Հագուստը և կոշիկները անձնական իրեր են ցանկալի չէ ուրիշի շոր ու կոշիկ հագնելը, քանի որ այդպես կարող են փոխանցվել տարբեր մաշկային,սնկային հիվանդությունն Հագուստի խնամքը կարևոր է առողջության համար:Հագուստը լվանալու,չորացնելու,արդուկելու պահելու պայմանները պայմանական նշանների օգնությամբ գրված են լինում հագուստի պիտակների վրա:

http://www.kakras.ru/interesn/znaki_na_odezhde.html

գործվածքները ,,չեն շնչում,,:Հատկապես ներքնազգեստը պետք է լինի բամբակից:Հագուստը և կոշիկները անձնական իրեր են ցանկալի չէ ուրիշի շոր ու կոշիկ հագնելը, քանի որ այդպես կարող են փոխանցվել տարբեր մաշկային,սնկային հիվանդությունն էր:Հագուստի խնամքը կարեվոր է առողջության համար:Հագուստը լվանալու,չորացնելու,արդուկելու պահելու պայմանները պայմանական նշանների օգնությամբ գրված են լինում հագուստի պիտակների վրա:

http://www.kakras.ru/interesn/znaki_na_odezhde.html

April 19

Եղունգների խնամք

Առողջ եղունգները լինում են հարթ, փայլուն և նուրբ վարդագույն երանգով։ Եղունգների խնամքը շատ կարևորը է առողջության համար։ Չխնամված, կեխտոտ եղունգներով կարող են անցնել տարբեր հիվանդուցյուներ օրինակ ճճվակրություն, աղիքային ինֆեկցաներ։ Եղունգները աճում են անթհադ և ժամանակ առ ժամանակ պետք է կտրել։ Եղունգները հեշտ է կտրել լողանալուց հետո երբ դրանք փափկում են։ Ձեռքերի եղունգները պետք է կտրել կլորավուն իսկ ոտքերինը ուղիղ։
Եղունգ - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

April 15

Ինչպես ճիշտ մաքրել ատամները

Մինչև երկու տարեկան դառնալը երեխան ունենում է 20 ատամ, որոնք կոչվում են կաթնատամներ։ 6-7 տարեկանից դրանք սկսում են թուլանալ, շարժվել, թափվել և փոխարինվել նոր խոշոր, մշտական ատամների՝ 32-հատ։

Ամեն ատամ ունի

1.պսակ,

2.վզիկ

3.արմատ

պսակը ծածկված է շատ ամուր նյութով՝ էմալով։

Ատամների խնամքը շատ կարևոր է։

Ատամները մաքրում ենք ատամի մածուկով և խոզանակով, ատամի մածուկը և խոզանակը պետք է լինի տարիքին համապատասխան։ Ատամները մաքրելու նպատակն է հեռացնել սննդի մնացորդները ատամների արանքից։ Ատամները մաքրում ենք օրը երկու անգամ․ առավոտևան նախաճաշից հետո և երեկոյան քնելուց առաջ։

վերևի ատամնաշարը մաքրում ենք վերևից ներքև, ներքևինը՝ ներքևից վերև, ամեն ատամի վրայով անցնելով 4-5 անգամ։ Ատամներ լավանալը տևում է 2 րոպե։ Ատամի մածուկը վերցնում ենք ոսպի հատիկի չափ։ Ատամի խոզանակը ամեն երկու ամիսը մեկ։

April 12

Ձեռքերի խնամք

Սովորում ենք ճիշտ լվացվել

Քանի որ մեր ձեռքերը մեր մարմնի ամենաօգտագործվող մասն են, դրանք հարկավոր է հաճախակի լվանալ:

Լվացվելու համար օգտագործում ենք ջուր և օճառ: Օճառը լինում է պինդ և հեղուկ : Ցանկալի է օգտագործել հեղուկ օճառ, քանի որ այն գտնվում է փակ ամանում և ձեռքից ձեռք չի անցնում:

Լվացվելը պարտադիր է ուտելուց , սնունդ պատրաստելուց առաջ, պետքարանից հետո, դրսից տուն գալուց, կենդանիների հետ շփվելուց, հողի հետ խաղալուց հետո և այլն:

Լվացվելիս պետք է ուշադրություն դարձնել եղունգների տակին, մատների միջև տարածություններին:

Ձեռքերը պետք է լավ չորացնել անձնական սրբիչով, կամ թղթե անձեռոցիկով:

April 1

Առողջություն

Առողջությունը դա մարդու նորմալ վիճակն է երբ նա իրեն լավ է զգում։ Առողջուցթյունը կախված է հետևյալ գործոներից․

1․ Առողջ սնունդ,
2․ շրջակա միջավար,
3․ հիգենա,
4․ մարզանք,
5․ վնասակար սովրություն,
6․ հոգեվիճակ,
7․ կրթություն,
8․ ժառանգականություն,
9․ աղքատություն,
10․ պատասխանատու վարքագիծ,

Ամենկարևոր բաները առողջ մնալու համար իմ կարծիքով

1․ Պատասխանատու վարքագիծ,
2․ հիգենա,
3․ մարզանք,
4․ առողջ սնունդ,
5․ շրջակա միջավար,
6․ հոգեվիճակ,
7․ վնասակար սովրություն,
8․ ժառանգականություն,
9․ աղքատություն,
10․ կրթություն

Քնարկման ընթացքում մենք հասկացանք, որ ամենակարևոր գործոնը դա պատասխանատու վարքագիծ իսկ մնացած երկրորդ հորիզոնականում են։