June 10

Ստուգատես-2022

 

Առաջին կանգառ՝

Անհրաժեշտ պիտույքներ՝ քանոն, վարյկենաչափ

Սովորողը միացնում է վարյկենաչափը : Ընտրում է որևիցե երկրաչափական պատկեր՝ սեղան, գորգ, լուսամուտ: Հաշվում այդ պատկերի երկարությունը, լայնությունը, պարագիծը և վերջում գրում որքան ժամանակում կատարեց հաշվումները

Պատկերի անվանումը՝ սեղան

Երկարությունը 80 սմ

Լայնությունը 80սմ

Պարագիծը 4․80=320

Մակերեսը 6400սմ\ք

Ժամանակահատվածը 5ր 8վ

Երկրորդ կանգառ

Անհրաժեշտ պիտույքներ՝ կշեռք, ուսապարկ, վարյկենաչափ

Սովորողը Միացնում է վարյկենաչափը: Նախ կշռվում է առանց պայուսակի, այնուհետև պայուսակով: Գրանցում զանգվածը պայուսակով, առանց պայուսակի, հաշվում պայուսակի զանգվածը:

Զանգվածը առանց պայուսակը 48 կիլոգրամ

Զանգվածը պայուսակով 49 կիլոգրամ

Պայուսակի զանգվածը 1 կիլոգրամ

Ժամանակահատվածը 1րոպե 8 վարկյան

Երրորդ կանգառ

Անհրաժեշտ պիտույքներ վարյկենաչափ, հեծանիվ

Նստում է հեծանիվը, օգնականը միացնում է վայրկենաչափը: Հեծանիվը քշում է 30-40 մետր՝ գնալ, վերադառնալ: Օգնականը գրանցում է ժամանակը: Գրանցում է, թե ինչքան ժամանակում քանի մետր անցավ: Հաշվում է, թե մեկ վայրկեանում մոտավորապես քանի մետր է անցել՝ կլորացնելով մինչև ամբողջ թիվ: Հետո հաշվում է, թե քանի մետր կանցներ մեկ ժամում, եթե ամեն վայրկյանում այդքան մետր անցներ: Ստացված թիվը ներկայացնում է …կմ և …մ տեսքով:

Գնալ գալու ժամանակահտվածը 20 վարկյան

Անցած ճանապարհը 30 մետր

Արագությունը՝ 1 վրկ-ում անցած ճանապարհը 30։20=1,5 ( 2 )

Մեկ ժամում կանցնի քանի կմ 1ժամում հավասար է 3600 վարկյան 7200մետր
1ժամում կանցնի 72 կիլոմետր

Ավարտ՝ իր բլոգում, մաթեմատիկա ստուգատես բաժնում ներկայացնում է կատարած աշխատանքը և ուղարկում այս էլ հասեցվ smbat.petrosyan@mskh.am ։ Նյութերը անպայման լինեն լուսանկարներով կամ տեսանյութերով:

June 9

1-ին փուլ՝ մայիսի 30-ից հունիսի 9-ը

1․ Բլոգումդ բա՛ց արա «Մայրենիի ստուգատես» էջ։

2․ Այս առաջադրանքը կատարելիս ընկերդ, ուսուցիչդ կամ տան անդամներից մեկը թող ամբողջ ընթացքը տեսագրի:

Առաջադրանք: Համացանցից, ձեր ընտանեկան գրադարանից կամ քո անձնական գրքերից ընտրի՛ր քեզ համար որևէ հետաքրքիր նյութ՝ ոչ մեծ (կարող է լինել գեղարվեստական, բնագիտական, տեղեկատվական և այլն).

Տեսանյութդ տեղադրի՛ր բլոգիդ ,«Մայրենիի ստուգատես» էջում։

3․ Պատմի՛ր քո սիրած խաղի մասին /նաև էլեկտրոնային/:
Պատումդ տեսագրե՛ք, և տեղադրի՛ր «Մայրենիի ստուգատես» էջում։

Իմ ամենասիրած բակային խաղը դա գործնագործն է։ Կանոնները շատ հեշտ էն։ Երկու մարդ կանգնած են և գնդակով խփում են միջի կանգնած մարդկանց, իսկ միջի մարդիկ պիտի խուսափեն գնդակից։ Դու պիտի շատ ճարպիկ, արագաշարժ, լինես, որպիսի հախթես գործնագործ խաղում։

4. Հորինի՛ր և գրի՛ր մի այնպիսի երևակայական պատմություն, որ քո ընտանեկան դպրոցի անդամները կարդան զարմացած և հետաքրքրված։

ՄԵԾ ԳԱԶԱՐԸ

Բալի կղզում, տղա էր ապրում Ադրիան անունով։ Նրա ծնողներ ծաղիկներ էին աճացնում և ծաղիկներից ուտելիք պատրաստում։ Նրա հայրիկը լավ խոհարար էր դրա համար նա էր ուտելիք պատրաստում։ Մի օր առավոտյան նախաճաշի ժամին ուժեղ քամի է լինում և նրա ծնողների ծաղիկները քշում տանում է։ Իսկ երբ քամին վերջացավ, նրանք տեսնում են մի սերմ, որը քամին էր քշել բերել հեռու հեռավոր մի երկրից։ Նրանք ջրում են այդ սերմը, և մի քանի ամիս հետո նրանք նկատում են, ինչոր գազարագույն բույս և ամեն օր նա աճում էր ու աճում։ իսկ մյուս օրը տան չափ էր դարձել։ Նրանք կտրատում են գազարը և վաճառում կամ ճաշ պատրաստում ու ուտում, բայց դա նրան չեր խանգարում աճել։ Եվ մի օր նրանք որոշեցին գազարը ամբողջությամբ հանել և նրանք սկսեցին քաշել։ Առաջինը քաշեց հայրիկը ,հետո միացավ մայրիկը ու Ադրիանը, հետո ամբողջ գյուղը, հետո տանկ բերեցին տանկով կրակեցին և հանեցին մեծ գազարը, վաճառեցին և միլիոններ աշխատեցին իրենց մեծ տուն և երկու մեքենա գնեցին։

Պատումդ տեղադրի՛ր «Մայրենիի ստուգատես» էջում։