February 28

Ուժեր, խնդիրներ Վ․ Ի․ Լուկաշիկի խնդրագրքից

Վ․ Ի․ Լուկաշիկի խնդրագրքից էջ 35 խնդիր 276

m¹ = 6կգ                              |               F¹=mg= 6կգ x 10կգ = 60ն
m² = 40կգ                            |              F² = m²g = 40 x 10կգ = 400ն
m³ = 400կգ                         |              F³ = mg = 400 x 10կգ = 4000տ
m⁴ = 2տ = 2000կգ             |             F⁴ = mg = 2000 x 10կգ = 20.000
m⁵ = 4տ = 4000կգ             |             F = mg = 4000 x 10կգ = 40.000
g = 9.8 կգ                             |

Վ․ Ի․ Լուկաշիկի խնդրագրքից էջ 35 խնդիր 277

V = 18.75լ  = 0.018758³     |             ρ = m ∙ v
ρ = 800կգ                              |            m = ρ       v = 800կգ
g = 10կգ                                 |          0.018758³ = ρ = mg = v
——————————             |

Վ․ Ի․ Լուկաշիկի խնդրագրքից էջ 35 խնդիր 280

m¹ = 1կգ                                 |          m² = ծv = 800կգ = 0,0053³
v = 5լ = 0,0053³                   |           = 4000կգ = 4.4կգ
ρ = 800կգմ³                          |            m = m, + m² =
= 1կգ + 4կգ = 5կգ                 |            = 10ն • 5 = 50ն
f = mg = 5կգ                         |

Վ․ Ի․ Լուկաշիկի խնդրագրքից էջ 35 խնդիր 281

a = 150սմ = 1.5մ                   |              v = a ∙ b ∙ c  = 11.25մ³
b = 500սմ = 5մ                     |              = 1.55 ∙ 5մ • 1․5մ            
c = 150սմ = 1.5մ                   |               m = ρ ∙ v = 
ρ = 800կգմ³                         |               800կգ մ³ ∙ 9000կգ։
g = 9.8 կգ                              |              = 90կն

February 28

10-փաստ մարդու օրգանիզմի մասին

1․ Մարդու աչքն ունակ է տարբերելու 10 միլիոն գուներանգ:
2․ Առողջ մարդուն անհրաժեշտ է միջինում 7 րոպե՝ քնելու մտնելու համար:
3․ Երբ մարդը ժպտում է, նա գործի է դնում 17 մկան, իսկ երբ մռայլվում է, լարվում է 43 մկան:
4․ Ծմվելիս երեխան ունենում է մոտ 300 առանձին ոսկոր, իսկ հասուն տարիքում դրանց թիվը դառնում է 206:
5․ Մարդկանց 1%-ը տեսուն է ինֆրակարմիր, իսկ 1%-ն էլ՝ ուլտրամանուշակագույն ճառագայթները:
6․ Կյանքի ընթացքում մարդու մաշկը փոխվում է 100 անգամ:
7․ Ձախլիկները կազմում են Երկրի բնակչության ընդամենը 7%-ը:
8․ Մարդու գանգը բաղկացած է 29 տարբեր ոսկորներից:
9․ Մարդու մարմնի ջերմության 80%-ը տարածվում է գլխից:
10․ Չորսամյա երեխան միջինում օրական արտասանում է 12 հազար բառ և տալիս 100 հարց: Մինչդեռ հասուն մարդն օրական արտասանում է 4 800 բառ:

February 27

Պարզ և բարդ նյութեր

Պարզ նյութ, պարզ մարմին, մեկ քիմիական տարրից բաղկացած համասեռ նյութ։ Ազատ վիճակում գտնվող, քիմիական միացություն չառաջացրած տարրի գոյության ձևն է։ Սովորական պայմաններում պարզ նյութը առաջացնող քիմիական տարրի ատոմները (բացառությամբ իներտ գազերի) միացած են իրար չբևեռացած կովալենտային կամ մետաղական կապերով և առաջացնում են մոլեկուլներ (Օ2, Օ3, Cl2 և այլն) կամ բյուրեղներ (ալմաստ, գրաֆիտ, երկաթ և այլն)։ Շատ բարձր ջերմաստիճաններում քիմիական կապերը խզվում են՝ պարզ նյութը գտնվում է ատոմական վիճակում։ Քիմիական ռեակցիաների հետևանքով, ի տարբերություն քիմիական տարրի, պարզ նյութը չի պահպանվում։ Միևնույն տարրը կարող է առաջացնել մի քանի պարզ նյութ։ Հայտնի 118 տարրերն առաջացնում են ավելի քան 500 պարզ նյութ։ Ամեն մի պարզ նյութ որոշակի քիմիական տարր է։ պարզ նյութը և այն առաջացնող տարրը մեծ մասամբ ունեն միևնույն անվանումը։ Տարբեր անվանումներ ունեն միայն միևնույն տարրի առաջացրած տարբեր պարզ նյութերը․ օրինակ՝ քիմիական տարր թթվածինն առաջացնում է թթվածին (Օ2) և օզոն (Օ3) պարզ նյութերը, ածխածիննառաջացնում է ալմաստ, գրաֆիտ և այլն։

Դու արդեն գիտես
Նյութերը, ըստ որակական բաղադրության, լինում են պարզ և բարդ:
Պարզ նյութերը կազմված են միևնույն քիմիական տարրի ատոմներից: Մետաղական տարրերի առաջացրած պարզ նյութերը մետաղներ են, ոչ մետաղական տարրերի առաջացրած պարզ նյութերը` ոչ մետաղներ:
Բարդ նյութերը կազմված են տարբեր քիմիական տարրերի ատոմներից: Բարդ նյութերն այլ կերպ անվանվում են քիմիական
միացություններ:

Դու արդեն կարող ես
Սահմանել պարզ նյութ և բարդ նյութ հասկացությունները:
Տարբերել և դասակարգել պարզ և բարդ նյութերն ըստ քիմիական բանաձևերի:

 

Պատասխանել հարցերին

1.Ինչպիսի՞ն են լինում նյութերն ըստ որակական բաղադրության:
Նյութերն ըստ իրենց որակական բաղադրության բաժանվում են երկու տեսակի պարզ և բարդ։

2.Ո՞ր նյութերն են կոչվում`ա) պարզ, բ) բարդ:
Պարզ նյութերը բաղկացած են լինում մեկ բաղադրիչից իսկ բարդը կամ երկուս կամ ավել։

3.Ինչպիսի՞ պարզ նյութեր են առաջացնում ա) մետաղական, բ) ոչ մետաղական քիմիական տարրերը:
Ա) Մետաղական՝ երկաթ, ոսկի, բրոնզ:
Բ) Ոչ մետաղական՝ օքսիգեն, ածխածն, ազոտ:

4.Ընտրի՛ր այն շարքը, որը ներառում է՝ ա) միայն մետաղական,
բ) միայն ոչ մետաղական պարզ նյութ առաջացնող քիմիական
տարրերի նշաններ.
1) S, N, O, P.
2) S, N, O, Fe.
3) Cl, Mg, C, Na.
4) AI, K, Zn, Ca:

5.Քանի՞ քիմիական տարրերի ատոմներ են ներառված N, O, PH, PO
HS բանաձևերում:
Քիմիական տարրերի ատոմները, որոնք ներառված են N, O, PH, PO, HS բանաձևերում, հետևյալն են.

1․N (Նիտրոգեն)
2․O (Օքսիգեն)
3․P (Փոսֆոր)
4․H (Հիդրոգեն)

6.Կազմի՛ր հետևյալ բաղադրությունն ունեցող նյութերի քիմիական բանաձևերը և դասակարգի՛ր (պարզ կամ բարդ).
ա) NO₂ (բարդ)
բ) Br₂ (պարզ)
գ) Cl₂O₃ (բարդ)
դ) H₂S (բարդ)
ե) CH₄ (բարդ)
զ) P₄ (պարզ)

7.Հետևյալ բանաձևն ունեցող նյութերի յուրաքանչյուր շարքում գտի՛ր «ավելորդը»: Պատասխանդ հիմնավորի՛ր.
w) Au, C, N, F.
P) SO, CI₂, NO, CO.
q) Fe, Zn, S, Cu.
η) ΑΙ, Ο, HCI, P

w) C – Այստեղ գոլդը (Au) մետաղ է, իսկ մյուսները ոչ մետաղներ են:

P) SO – Բոլոր մյուսները գազեր են, իսկ SO-ը հեղուկ կամ մոլեկուլային բաղադրություն է:

q) S – Այստեղ մնացածը մետաղներ են, իսկ S-ն ոչ մետաղ է:

η) HCI – Այս շարքում մնացածը տարրեր են, իսկ HCl-ը միացություն է:

 

February 27

Մոլեկուլ։ Քիմիակսն բանաձև

Մոլեկուլ բառը լատիներեն նշանակում է ամենափոքր զանգված

Մոլեկուլները շատ փոքր են: Դրանք անզեն աչքով հնարավոր չէ տեսնել: Այդ մասնիկները չեն երևում նաև օպտիկական մանրադիտակով: Սակայն, ժամանակակից սարքերով հաջողվել է համեմատաբար մեծ մոլեկուլները նկարել:

Մոլեկուլը նյութի այն ամենափոքր մասնիկն է, որը պահպանում է տվյալ նյութի հիմնական քիմիական հատկությունները: Մոլեկուլները կազմված են ատոմներից: Մոլեկուլը նյութի քիմիական բաժանելիության վերջին սահմանն է:

Օրինակ                                             

Սնդիկի օքսիդը, որպես նյութ գոյություն ունի այնքան ժամանակ, քանի դեռ գոյություն ունի նրա մոլեկուլը  (HgO):  Հենց այդ մոլեկուլը քիմիական ճանապարհով բաժանվում է սնդիկ  (Hg) և թթվածին Օ2 պարզ նյութերի մոլեկուլների. սնդիկի օքսիդ նյութն այլևս դադարում է գոյություն ունենալ.

սնդիկի օքսիդ =  սնդիկ  + թթվածին                                              

Մոլեկուլներն իրենց հերթին կազմված են ատոմներից, այսինքն, ի տարբերություն վերջինների, քիմիապես բաժանելի են: 

Ատոմները տարբեր ձևերով են միանում: Ինչպես այբուբենի տառերով կարելի է կազմել հարյուր հազարավոր բառեր, այնպես էլ տարբեր տարրերի ատոմներից կարող են առաջանալ մեծ թվով նյութերի մոլեկուլներ:                      

Նյութի բաղադրությունն արտահայտվում է քիմիական բանաձևով, օրինակ՝ քլոր պարզ նյութի  քիմիական բանաձևն է Cl2: Թիվը, որը բանաձևում գրվում է քիմիական նշանից ներքև և աջ, անվանվում է ինդեքս (երբ ինդեքսը հավասար է 1-ի, այդ դեպքում չի գրվում): 

Երկատոմ մոլեկուլ է առաջացնում նաև թթվածին պարզ նյութը, որի բանաձևն է O2, ազոտը` N2:  Ջրի մոլեկուլը կազմված է ջրածնի երկու և թթվածնի մեկ ատոմից` H2O, ածխաթթու գազի բանաձևն է CO2, թթվածնի երեք ատոմից առաջանում է օզոն պարզ նյութը`O3:

Նշված մոլեկուլները կարդացվում են ` օ – երկու,  էն – երկու,  հաշ – երկու –օ,  ցե –օ – երկու,  օ – երեք: 

qimia3332.png

Քիմիական բանաձև  →SO3↘ինդեքս

Քիմիական բանաձևը նյութի բաղադրության պայմանական գրառումն է քիմիական տարրերի նշանների և ինդեքսների միջոցով:

Քիմիական բանաձևը ցույց է տալիս.
ա) նյութի անվանումը,
բ) այդ  նյութի մեկ մոլեկուլը, 
գ) նյութի որակական բաղադրությունը. ո՞ր տարրերի ատոմներից է կազմված տվյալ նյութը,
դ) նյութի քանակական բաղադրությունը, ի՞նչ զանգվածային հարաբերությամբ են տարրերը միացած:

 

Պատասխանել հարցերին

1․Սահմանի՛ր մոլեկուլ հասկացությունը:
Մոլեկուլը դա մի քանի ատոմներից բաղկացած քիմիական միավորում է։

2․Ի՞նչ է քիմիական բանաձևը:
Քիմիական բանաձևը ցույց է տալիս նյութի բաղադրությունը աթոմների տեսակներով ու հարաբերություններով։

3․Ի՞նչ է ցույց տալիս ինդեքսը:
Ինդեքսը դա թիվ է, որը բանաձևում գրվում է քիմիական նշանից ներքև և աջ։

4․Կարդա՛ հետևյալ բանաձևերը` CH, SO, HO, NH, H., և հաշվի՛ր յուրաքանչյուր բանաձևում ատոմների գումարային թիվը:
Այստեղի գումարային թիվը հավասար է CH-2, SO-2, HO-2, NH-2, H-1։

5․Կազմի՛ր մոլեկուլի` հետևյալ բաղադրությամբ նյութերի քիմիական բանաձևերը.
ա) ֆոսֆորի երկու ատոմ, թթվածնի երեք ատոմ.
P2O3
բ) ազոտի երկու ատոմ, թթվածնի մեկ ատոմ.
N2O
գ) ջրածնի մեկ ատոմ, քլորի մեկ ատոմ.
HCl
դ) ջրածնի երկու ատոմ, ծծմբի մեկ ատոմ:
H2S

6․Գրի՛ր հետևյալ նյութերի քիմիական բանաձևերն ըստ արտասանության՝ հաշ–երկու-օ, ալյումին — երկու-օ-երեք, պե–երկու-օ-հինգ:
Այս նյութի բանաձևն է հաշ-երկու-օ — H²O
Այս նյութի բանաձևն է երկու-օ-երեք — 2Օ³
Այս նյութի բանաձևն է պե-երկու-օ-հինգ — P²O⁵

February 27

Փետրվար ամսվա ամփոփիչ աշխատանք

1)Երկու զուգահեռ ուղիղներ հատողով հատելիս խաչադիր անկյունների աստիճանային չափերի գումարը հավասար է 210°-ի: Հաշվել այդ անկյունների մեծությունները:

2)Զուգահեռ ուղիղների զույգը ուղղով հատելիս առաջացած անկյուններից մեկի աստիճանային չափը 105° է։ Որոշել մնացած անկյունների մեծությունները։

Մնացած անկյունների մեծությունները 75°

3)ABC եռանկյան մեջ A անկյան մեծությունը 25° է, իսկ B գագաթում արտաքին անկյան մեծությունը՝ 70°։ Հաշվել C անկյան մեծությունը:

4)Հավասարասրուն եռանկյան երկու կողմերի երկարություններն են 5 սմ և 2 սմ: Ինչի՞ է հավասար երրորդ կողմի երկարությունը:

February 27

Կինո-ֆոտո ընտրությամբ գործունեության փետրվարյան հաշվետվություն

                                                                            «50-քայլ ուսանկարչական վարժություն»

Մենք այս ամսվա ընթացքում կատարեցինք 50 քայլ լուսանկարչական վարժություն, որի ընթացքում մենք քայլում էինք 50 քայլ և երբ այն լռանում էր մենք կանգնում էինք և նկարում տոնդոյի շնորհիվ։ Տոնդոն դա թուղթ է, որի մեջտեղում գտնվում էր անցք և մենք նկարում էինք դրա շնորհիվ։

«Մեկ գույնի որոնում»

Մենք նաև կատարել ենք մեկ գույնի որոնում, որի ընթացքում մենք ընտրում ենք մեկ գույն և աշխատում ենք միայն մեկ գույնով այսինքն պտտվում ենք և գտնում այդ գույնը և նկարում(Այս դեպքում ես ընտրել էի դեղինը)։

                                                                                         «Մեկ օբյեկտ՝ 10 տարբերակ»

Այս վարժության ժամանակ մենք ընտրում ենք մեկ օբյեկտ և նկարում այն տաս տարբեր ձևերով ցույց տալով պատմություն։
 

«Մոնոխրոմատիկ լուսանկար»

Մոնոխրոմատիկը լուսանկարչությունը ուրիշ ձև նշանակում է սև ու սպիտակ լուսանկաչություն այսպեսի արդյունք կարելի է ստանալ երբ ոկտագործել հեռախոսում ֆիլտռներ։
   

February 27

Հաշվետվություն հայոց լեզվից

Փետրվարի 5

Լեզվական աշխատանք․ բայ

Քանի՞ առաջադրանք է եղել։
Եղել է 5 առաջադրանք։

Քանի՞սն ես կատարել։
Ես կատարել եմ բոլորը։

Ո՞ր առաջադրանքները չես կատարել։ Ինչո՞ւ։
Ես կատարել եմ բոլորը։

Նախագիծ՝ Բառարանային ֆլեշմոբ․ փետրվարի 6-10 Ի՞նչ ուղղություն ես ընտրել և ի՞նչ աշխատանք ես կատարել, տեղադրիր քո կատարած աշխատանքի հղումը։
Ես ընտրել եմ ժառգոնային բառերի բառարանը։

Փետրվարի 12 Տերյանի բանաստեղծություններից դուրս գրիր 20-ական բայ ա խոնարհման, ե խոնարհման։
Տեղադրիր աշխատանքիդ հղումը։

Մայրենիի փետրվար ամսվա ֆլեշմոբ: Ընդգծի՛ր:

Կատարել եմ:
Չեմ կատարել:

Փետրվարի 17

Լեզվական աշխատանք․ բայի կազմությունը

Քանի՞ առաջադրանք է եղել։
Եղել է 7-առաջադրանք։

Քանի՞սն ես կատարել։
Ես կատարել եմ բոլորը։

Քանի՞սը չես կատարել։
Ես կատարել եմ բոլորը։

Ո՞ր առաջադրանքները չես կատարել։ Ինչո՞ւ։
Ես կատարել եմ բոլորը։

Ինքնաստուգում
Քանի՞ առաջադրանք ես ճիշտ կատարել։ Ո՞ր առաջադրանքներն ես սխալ կատարել։

February 27

7-Դասարանի բոլոր նախագծերը պատմությունից

February 27

Պատմության նախագիծ ԱՐԱԲԱԿԱՆ ԽԱԼԻՖԱՅՈՒԹՅՈՒՆԸ

  • Գոռ Պետրոսյան

ԵԶՐՈՒՅԹՆԵՐ
Խալիֆա — Արաբական խալիֆայության հոգևոր և աշխարհիկ առաջնորդ:
Խարաջ — Հողահարկի անվանումը արաբների տիրապետության շրջանում:
Ջիզյա — Գլխահարկ, որը գանձումէին արաբները ոչ մուսուլման հպատակներից:

ԲԱՌԱՊԱՇԱՐ
Մեքքա — քա ղաք Արա բա կան թե րակղ զում, բոլոր մուսուլմանների գլխավոր սրբավայրը:
Ալլահ — այդպես են արաբները անվանել իրենց գլխավոր աստծուն հեթանոսական շրջանում. իսլամ ընդունելուց հետո այդպեսէ կոչվել միակ աստվածը։
Մուհամմադ — իսլամի հիմնադիրը, Ալլահի մարգարեն:
Կուրայշ ցեղ — արա բա կան ցեղ, որից ծա գում էր Մու համ մադը:
Աբու Բաքր — Մու համմադ մարգարեի աները և աջակիցը:
Մուավիա — Արաբական խալիֆա (661–680), Օմայյան արքայատոհմի հիմնադիրը:
Իբն ալ–Ասիր — Նշանավոր արաբ պատմիչ:

Արաբները
Արաբներն ապրում էին Արաբական թերակղզում, որի մեծ մասն ըն կած է անա պա տային գո տում։ Այս տեղ չկան գե տեր և լճեր։ Արաբ ները ստիպ ված էին
վարել կիսաքոչվոր կացութաձև՝ տանելի կենսապայմաններ գտնելու համար: Այս երկրամասի բնակիչները կոչվում էին բեդուիններ:

Արաբներն ապրումէին ցեղերով, որոնք գլխավորում էին ընտրովի առաջնորդները՝ շեյխերը: Արաբներն աստիճանաբար ներգրավվեցին միջազգային քարավանային առևտրում: Այդ ճանապարհին սկսեցին
հայտնվել քաղաքներ՝ Մեքքան, Յասրիբը և այլն:

  • Մհեր Դանելյան

Որտե՞ղ էին ապ րում արաբ ները և ի՞նչ կեն ցաղ էին նրանք վարում:
Ինչի՞ շնորհիվ արաբների մոտ հայտնվեցին քաղաքները:

Մուհամմադը և իսլամի ծագումը

Իսլամի մարգարե Մուհամմադը (570–632 թթ.) սերում էր կուրայշ ցեղից: Նա ամուս նա ցել էր հարուստ այրի Խադիջայի հետ։ Քարավանային առևտրով զբաղվելու շնորհիվ ճանապարհորդում է, ծանոթանում տարբեր կրոնական ուսմունքների հետ: Մեքքայում Մուհամմադը լեռան քարանձավում մեկուսացման ժամանակ հայտնություն է ստանում Ջիբրիլ (Գաբրիել) հրեշտակի միջոցով։

Մարգարե Մուհամմադը, ո՞ր ցեղից էր սերում և ինչո՞վ էր զբաղվում առօրյա կյանքում:
Որտե՞ղ և ումի՞ց նա հայտնություն ստացավ նոր
կրոնի մասին:

Նոր կրոնի հիմքում ընկած էր միաստվածության
գաղափարը։ Հանդես գալով որպես Ալլահի մարգարե՝ Մուհամմադը կոչ էր անում հրա ժար վելու հեթանոսությունից և ընդունելու միակ աստծո՝ Ալլահի գոյությունը, խորհելու հանդերձյալ կյանքի մասին, ապրել արդարակյաց կյանքով։ Մուհամմադը սկսում է իսլամի քարոզը Մեքքայում և հանդիպում բնակչության դժգոհությանը։ Նրա հետևորդներին անվանում էին մուսլիմուն՝ «հնազանդվածներ (Ալլահի կամքին)»: Քարոզների ընթացքում լարվեցին մեքքացիների և Մուհամմադի հարաբերությունները։ Եվ նա ստիպված էր 622 թ. իր համախոհների հետ հեռանալ Յասրիբ, որը հետագայում հայտնի դարձավ «մարգարեի քաղաք» անվամբ։ Այս իրադարձությունը պատմության մեջ է մտել որպես հիջրա՝ գաղթ, իսկ գաղթողները կոչվեցին մուհաջիրներ։ Հիջրայով է սկսվում իսլամական ժամանակագրությունը՝ 622 թվականից։

  • Մարկ Խաչատրյան
  • Ի՞նչ էր Մուհամմադը կոչանում իր ցեղակիցներին:
  • Ինչպե՞ս էին անվանում Մուհամմադի հետևորդներին: Ո՞ւր գնաց
    Մեքքայից Մուհամմադը:
  • Ինչպե՞ս են կոչում Մուհամմադի և նրա համախոհների գաղթը և
    գաղթողներին:

Արաբական խալիֆայության
կազմավորումը

Յասրիբում Մուհամմադը քարոզչից վերածվեց քաղաքական գործչի և սկսեց կազմակերպել իր համայնքի կյանքը։ 630 թ. նա իր աջակիցների հետ հաղթական
մուտք գործեց Մեքքա։ Հակառակորդները ստիպված էին ներկայանալ Մուհամմադին և իսլամ ընդունել:

Ինչո՞վ ավարտվեց Մուհամմադի և մեքքացիների հակամարտությունը:

Մուհամմադը մահացավ 632 թ.: Մահվանից առաջ նա իր աջակից և աներ Աբու Բաքրի վրա դրեց աղոթքի առաջնորդման՝ իմամի պարտականությունները։
Վերջինս ընտրվեց տեղապահ՝ խալիֆա, ով հանդիսանում էր պետության և՛ հոգևոր, և՛ քաղաքական գերագույն ղեկավարը։ Աբու Բաքրը միավորեց արաբա
կան ցեղերը և սկսեց նվաճել Սասանյան Իրանի և Բյուզանդիայի իշխանության տակ գտնվող արաբական շրջանները:

Ի՞նչ պարտականություններ ուներ իմամը:
Ո՞վ էր խա լի ֆան, և ի՞նչ դեր ուներ նա պե տու թյան կյան քում:
Ինչ պիսի՞ արտաքին քաղաքականությունէին վարում Աբու Բաքրը:

Արաբները Յարմուկ գետի ափին 636 թ. հաղթեցին բյուզանդացիներին: Հետո պարտության մատնեցին Սասանյան Իրանին։ Արաբները տիրեցին Սիրիային,
Պաղեստինին, Միջագետքին, Եգիպտոսին և Իրանին:

Ի՞նչ նվաճումներ իրականացրին արաբները VII դարում:

Նվաճումներին զուգահեռ փոփոխություններ տեղի ունեցան ներքին կյանքում: Աստիճանաբար ձևավորվում էին պետական ինստիտուտները։ Կանոնակարգ
վեց հարկային համակարգը ի դեմս հողահարկի՝ խարաջի։ Ոչ մուսուլման հպատակ ժողովուրդներից գանձվում էր գլխա հարկ՝ ջիզյա:

Ի՞նչ փոփոխություններ տեղի ունեցան խալիֆայության ներքին կյանքում:
Ինչպե՞ս կանոնակարգվեց պետության քաղաքական և տնտեսական կյանքը:

Տեղի ունեցած գահակալական պայքարի արդյունքում հաղթեց Մուավիան, որը հիմնեց Օմայյան արքայատոհմը: Նա հռչակեց խալիֆայի պաշտոնի ժառան
գականությունը: Նրա հաջորդները շարունակեցին նվաճումները: Արաբերենը դարձավ տերության պաշտոնական լեզու, հիմք դրվեց դրամահատությանը:

  • Դավիթ Աբրահամյան

Արդյո՞ք խալիֆայի պաշտոնի ժառանգականության հաստատումը
կարողէր նպաստել պետության ամրապնդմանը։

Աբբասյանների խալիֆայությունը

750 թ. տեղի ունեցած ապստամբության հետևան
քով իշխանության եկավ Աբուլ Աբբասը, ով հիմք դրեց Աբբասյան խալիֆայությանը: 762 թ. հիմն վեց նոր մայրաքաղաք, որը հետագայում կոչվեց Բաղդադ: Տերությունը նոր վե րելք սկսեց ապ րել:
Խալիֆայությունում քաղաքական կայունությունը
նպաստեց մշակույթի ծաղկմանը: Բաղդադում հիմնվեց բարձ րագույն դպրոց՝ Իմաստության տուն: Այս տեղ կատարում էին արգմանություններ, ուսումնասիրում աշխարհիկ գիտություններ: Դպրոցին կից գործումէր աստ
ղա դիտարան: Մեծ զարգացում ապրեց մաթեմատիկան: Արաբները կատարելագործեցին հնդկական թվային հա մակարգը և սկսեցին օգտագործել «0» (զրո) նշանը: Աստ ղաբաշխները կազմեցին Արեգակնային համակարգի քարտեզը: Զարգանումէին նաև պատմագրու թյունը և աշխարհագրությունը: Նշանավոր պատմաբան
Իբն ալ–Ասիրը գրեց «Լիակատար պատմություն» երկը:

Ե՞րբ հիմնվեց Աբբասյան խալիֆայությունը:
Ի՞նչն էր նպաստում մշակույթի զարգացմանը։

Խալիֆայությունը IX դարի կեսերից սկսում է թուլանալ և բռնում է անկման ճանապարհը: Թյուրք–սել ջուկները 1055 թ. գրավեցին Բաղդադը:
Աբբասյան խալիֆաները լիովին կորցրին աշխարհիկ իշխանությունը: Թուլացած խալիֆայությունը 1258 թ. գրավվեց մոնղոլների կողմից:
Այսպես պատմության թատերաբեմից անհետացավ Արաբական խալիֆայությունը։

February 26

Փետրվար ամսվա ամփոփիչ աշխատանք հանրահաշվից

1)Բազմանդամը ներկայացրեք գումարի կամ տարբերության քառակուսու տեսքով․

ա)x2 + 2x + 1 =(x + 1)²

բ)4a2 + 12a + 9 = (2a + 3)²

գ)9m2 + 12mn + 4n2 = (3m + 2n)²

դ)z2 -2z + 1 = (z – 1)²

2)Արտահայտությունը գրե՛ք բազմանդամի կատարյալ տեսքով.

ա) (x + y)2 =x² + 2xy + y²

բ) (21c + 4d2)2 = 441c² + 168cd² + 16d⁴

գ) (2a + 5)2 = 4a² + 20a + 25

դ) (7t + 13s3)2 = 49t² + 182ts³ + 169s⁶

3)Արտահայտությունը գրե՛ք բազմանդամի կատարյալ տեսքով.

ա) (a + b)(a — b) = a² – b²

բ) (3x2 + 5)(3x2 — 5) =9x⁴ – 25

գ) (4x — y)(4x + y) = 16x² – y²

դ) (11a — 5b)(5b + 11a) = 121a² – 25b²

4)Արտահայտությունը գրեք բազմանդամի տեսքով.

ա) (a — b)3 = a³ – 3a²b + 3ab² – b³

բ) (4 — a)3 = 64 – 48a + 12a² – a³

գ) (2y — 3)3 =8y³ – 36y² + 54y – 27

դ) (4a — 1)3 = 64a³ – 48a² + 12a – 1

5)Հաշվի՛ր օգտվելով խորանարդների գումարի բանաձևից․

ա) x3 + 8 = (x + 2) (x² – 2x + 4)

բ) x6 + 8y3 = (x² + 2y) (x⁴ – 2x²y + 4y²)

գ) 27 + a3 = (3 + a) (9 – 3a + a²)

դ) a9 + 27b3 = (a³ + 3b) (a⁶ – 3a³b + 9b²)