՝ Հավասար հայտարար ունեցող կոտորակների համեմատումը
Թեմա՝ Կոտորակ
Առաջադրանքներ
- Պատկերներից յուրաքանչյուրի գունավորված մասերը և չգունավորված մասերը ներկայացրու՛ կոտորակների տեսքով: 2/1 4/2 8/4 1/4 5/3 8/3 6/3

- Ամբողջը բաժանված է 50 հավասար մասերի: Կոտորակի տեսքով ներկայացրո՛ւ այդ մասերից 5-ը, 12-ը, 24-ը, 35-ը, 48-ը:
2, 4, 7, 9, - Ամբողջը բաժանված է 60 հավասար մասերի: Կոտորակի տեսքով ներկայացրո՛ւ այդ մասերից 1-ը, 12-ը, 24-ը, 35-ը, 48-ը:
12, 24, 35, 48, - Գտի՛ր նշված թվի մասը
- 35-ի 3/7 մասը
- 420-ի 5/6 մասը
- 180-ի 5/9 մասը
- 2000-ի 9/10 մասը
- 140-ի 5/7 մասը
- 100-ի 5/5 մասը
- Հաշվի՛ր
- 415 կգ-ի 2/5 մասը
- 480 դրամի 5/6 մասը
- 18ժ-ի 2/3 մասը
- 320 լ-ի 6/8 մասը
- 510 մ2-ու 2/17 մասը
- 480 կմ-ի 5/16 մասը
- Աննա գնել էր 800 գ կարագ: Տորթի համար օգտագործվեց այդ կարագի 3/5 մասը: Որքա՞ն կարագ օգտագործվեց տորթի համար:
- Սոնան կարդացել է 126 էջանոց գրքի 5/6 մասը: Քանի՞ էջ է նա այդ գրքից կարդացել և քանի՞ էջ է մնացել կարդալու:
- Ավտոմեքենան պետք է անցներ 180 կմ ճանապարհ: Ճանապարհի 2/3 մասն անցնելուց հետո քանի՞ կիլոմետր կմնա նրան դեռ անցնելու:
- Ջրավազանում կար 800 լ ջուր: Այգին ջրելու համար պապիկն օգտագործեց այդ ջրի երեք քառորդ մասը: Որքա՞ն ջուր մնաց ջրավազանում:
- 1 ժամում ծորակից լցվում է 600 լ տարողությամբ ջրավազանի ¼ մասը: Նույն ծորակից որքան ջուր ջրավազան կլցվի 2 ժամում:
Հովհաննես Թումանյան Մայրը
Մի գարնան իրիկուն դռանը նստած զրույց էինք անում, երբ այս դեպքը պատահեց։ Էս դեպքից հետո ես չեմ մոռանում էն գարնան իրիկունը: Ծիծեռնակը բույն էր շինել մեր սրահի օճորքում։ Ամեն տարի աշնանը գնում էր, գարնանը ետ գալի, ու նրա բունը միշտ կպած էր մեր սրահի օճորքին։ Ե՛վ գարունն էր բացվում, և՛ մեր սրտերն էին բացվում, հենց որ նա իր զվարթ ճիչով հայտնվում էր մեր գյուղում ու մեր կտուրի տակ։
Եվ ի՜նչ քաղցր էր, երբ առավոտները նա ծլվլում էր մեր երդիկին, կամ երբ իրիկնապահերին իր ընկերների հետ շարժվում էին մի երկար ձողի վրա ու «կարդում իրիկնաժամը»:
Եվ ահա նորից գարնան հետ վերադարձել էր իր բունը։ Ձու էր ածել, ճուտ էր հանել ու ամբողջ օրը ուրախ ճչալով թռչում, կերակուր էր բերում իր ճուտերին։ Էն իրիկունն էլ, որ ասում եմ, եկավ, կտցում կերակուր բերեց ճուտերի համար։ Ճուտերը ծվծվալով բնից դուրս հանեցին դեղին կտուցները։
Էդ ժամանակ, ինչպես եղավ, նրանցից մինը, գուցե ամենից անզգույշը կամ ամենից սովածը, շտապեց, ավելի դուրս ձգվեց բնից ու ընկավ ներքև։
Մայրը ճչաց ու ցած թռավ ճուտի ետևից։ Բայց հենց էդ վայրկյանին, որտեղից որ է, դուրս պրծավ մեր կատուն, վեր թռցրեց փոքրիկ ճուտը։
— Փի՛շտ, փի՛շտ, – վեր թռանք ամենքս, իսկ ծիծեռնակը սուր ծղրտալով ընկավ կատվի ետևից` նրա շուրջը թրթռալով կտցահարելով, բայց չեղավ։ Կատուն փախավ- մտավ ամբարի տակը։ Եվ այս ամենն այնպես արագ կատարվեց, որ անկարելի էր մի բան անել։
Ծիծեռնակը դեռ ծղրտալով պտտվում էր ամբարի շուրջը, իսկ մենք` երեխաներս, մի-մի փայտ առած պտտվում էինք ամբարի տակը, մինչև կատուն դուրս եկավ ու փախավ դեպի մարագը՝դունչը լիզելով։
Ծիծեռնակը դատարկ կատվին որ տեսավ, մի զիլ ծղրտաց ու թռավ, իրավ դիմացի ծառի ճյուղին։ Այնտեղ լուռ վեր եկավ։ Մին էլ տեսանք` հանկարծ ցած ընկավ մի քարի կտորի նման։ Վազեցինք, տեսանք` մեռած, ընկած է ծառի տակին։
Մի գարնան իրիկուն էր որ այս դեպքը պատահեց։ Շատ տարիներ են անցել, բայց ես չեմ մոռանում այն գարնան իրիկունը, երբ ես առաջին անգամ իմացա, որ ծիծեռնակի մայրն էլ մայր է, ու սիրտն էլ սիրտ է, ինչպես մերը:
1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
զվարթ, քաղցր, իրավ, վերադարձել,
2.Ի՞նչ է նշանակում ծղրտալով բառը.
ա/ ծիծաղելով
բ/ թռչկոտելով
գ/ ճչալով
դ/ մկկալով
- Դու՛րս գրիր տեքստում ընդգծված բառերը ̀ դիմացը գրելով դրանց հոմանիշները (իմաստով մոտ բառեր):
դեպք-իրադարձություն
ուրախ-երջանիկ
- Տեքստից դու՛րս գրիր եզակի թվով չորս գոյական (առարկա ցույց տվող բառ) և դարձրու՛ հոգնակի:
դեպք-դեպքեր
ծիծեռնակ-ծիծեռնակներ
բույն-բներ
սրահի-սրահներ
6. Տեքստում ընդգծված նախադասության մեջ բաց է թողած կետադրական նշան: Լրացրո՛ւ։
հենց որ նա իր զվարթ ճիչով հայտնվում էր մեր գյուղում ու մեր կտուրի տակ։
7.Դու՛րս գրիր ստեղծագործության գլխավոր իմաստն արտահայտող նախադասությունը:
Շատ տարիներ են անցել, բայց ես չեմ մոռանում այն գարնան իրիկունը, երբ ես առաջին անգամ իմացա, որ ծիծեռնակի մայրն էլ մայր է, ու սիրտն էլ սիրտ է, ինչպես մերը:
8.Ի՞նչ սովորություններ ունեն ծիծեռնակները:
երբ գալիս են ծիծեռնակները ուրեմն գարունը էկել է։
9.Ծիծեռնակի ո՞ր ճուտը կատվի զոհը դարձավ.
ա/ամենից փոքրը կամ ամենից անկարգը
բ/ ամենից անվախը կամ ամենից չարաճճին
գ/ ամենից մեծը կամ ամենից հնարամիտը
դ/ ամենից անզգույշը կամ ամենից սովածը
10.Ի՞նչ պատահեց ծիծեռնակին, երբ տեսավ դատարկ կատվին.
ա/թռավ-գնաց, որպեսզի կերակուր բերի
բ/ հանգիստ նստեց ծառի ճյուղին
գ/ քարի կտորի նման ցած ընկավ ճյուղից
դ/ ծլվլում էր երդիկին
11.Ինչո՞ւ երեխաները չկարողացան փրկել ծիծեռնակի ձագին:
Փի՛շտ, փի՛շտ, ասելուվ և փայտով քշելով։
12.Վերականգնի´ր «քանդված» առած-ասացվածքները:
Գիտունի հետ քար քաշիր, անգետի հետ փլավ մի կեր
Լեզուն չլիներ, ագռավները աչքերը կհանեին
Անձրևն ինչ կանի քարին, խրատն ինչ կանի չարին
Մինչև ճիշտը գա, սուտը աշխարհը կքանդի
13. Ղազարոս Աղայանը ծիծեռնակների մասին ունի մի բանաստեղծություն «Հիշողություն» վերնագրով, կարդա այդ բանաստեղծությունը:
օ-ո-ի ուղղագրությունը
Բառասկզբում լսվող Օ-ն գրվում է Օ, օրինակ` օր, օրորոց, օդ, օձ, օգնություն, օրինակ:
Բառասկզբում լսվող Ո-ն գրվում է Ո տառով, օրինակ` որսորդ, որդի, ոզնի, ոգի, որդ:
Բառամիջում Օ տառ գրվում է, եթե դրանով սկսվող արմատ կա, օրինակ`մեղմօրոր, անօրեն, շտապօգնություն, նմանօրինակ:
Մնացած բոլոր դեպքերում լսվող Օ-ն գրվում է Ո տառով, օրինակ` անորսալի, անորակ, եռոտանի…
Պետք է հիշել
Բառասկզբում լսվում է Օ, բայց գրվում է Ո հետևյալ բառերում՝ ով, ովքեր:
Հայերենում օտար լեզուներից փոխառած բառեր, որոնց սկզբում լսվում է Ո, բայց գրվում է Վո:
Օրինակ՝ վոլտ, վոկալ, Վոլգա….
Սրանցից պետք է տարբերել Ոդիսևսև, Որմիզդուխտ բառերը, որտեղ լսվող Ո գրվում է Ո տառով:
Առաջադրանքներ
- Օդ, օրինակ, օգուտ, օղ, օր բառերից կազմիր ուրիշ բառեր` դրանք գործածելով բառի տարբեր դիրքերում:
անօդ, անօրինակ, անօգուտ, ականջող, ամենօր,
2. Բաց թողնված տեղերում լրացրու ո կամ վո:
որբ, երկվորյակ, արջաորս, հոգեորդի, զինվոր. բարձրավոլտ, բանվոր, անորակ, բարձրորակ, վոլեյբոլ:
3. Բաց թողնված տեղերում լրացրու օ կամ ո:
ամեն-րյա, աման-րյա, ան-րինական, հանր-գուտ, օրըստ-րե, մեղմ-րեն, մեղմ-րոր, հ-գուտ, տն-րեն, նախ-րոք, շաբաթ-րյակ, բաց-թյա, պարզ-րոշ, արծաթազ-ծ:
4. Օրինակին հետևելով` որակ, որս, որդի, որջ արմատներից 2-ական բառ կազմիր:
որոշ— որոշակի, պարզորոշ
5. Շարքերից ընտրիր և դեմ դիմաց գրիր հոմանիշ բառերը:
ա) ոսոխ, որջ, որձ, ողորկ, որթ, որմ
բ) հարթ, պատ, թշնամի, արու, վազ, բույն
6. Լրացրու օ. ո, վո
Թռչն…րս, …վ, ….դանավակայան, բարձր…րակ, …լեյբոլ, կրկն…րինակ, հայ….րդի, մեղմ….րոր, չ….գնել, գիշեր…թիկ, կիրակն….րյա, ան….րակ, ոսկեզ….ծել, ջր…..րհնեք, այս….րինակ, հանր….գուտ, ….վքեր, ….դիսևս, միջ….րե, տափ…ղակ, ան…գնական, կիրակն…րյա, շտապ….գնություն, բն….րրան, …րեց…ր, հանապազ…րյա, ցածր…րակ,
…հմակ, …լտ, արծաթազ…ծ, փոխ…գնություն, հակա….դային, …ազիս, …րս…րդ, չար…րակ, ….բյեկտ, …սկեզ…ծել, ….դերևութաբանական, …րըստ…րե, ….րացույց, …րթ, …րձ, …ձ, ….ձագալար, ….ձիք, ամենա…րակյալ, ….րմիզդուխտ, հայ…րդի, արջ..րս, ջր…րհնեք,
…լգոգրադ:
7. Առաջադրանք 6-ից ընտրիր 5 բառ և կազմիր բառակապակցություններ:
8. Առաջադրանք 6-ից ընտրիր 5 բառ և կազմիր նախադասություններ:
Հովհաննես Թումանյան․ Չարի վերջը
Հովհաննես Թումանյան. Համերգ
Վտակը ժայռից ներքև է թռչում,
Թափ առած ընկնում քարերի գլխին,
Զարկում ավազին, շաչում է, ճչում,
Ճչում անհանգիստ, փրփուրը բերնին։
Ինչպես ծերունին, ձայնով պառաված,
Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին,
Այնպես է ծերուկ անտառը կամաց
Արձագանք տալիս ջրի աղմուկին։
Այնինչ բնության զվարթ համերգի
Ունկնդիրն անխոս, հավիտենական,
Ժայռը մտախոհ՝ իր մռայլ մըտքի
Ետևից ընկած՝ լսում է նրան։
Հարցեր և առաջադրանքներ՝
- Դուրս գրիր անծանոթ բառերը, բառարանի օգնությամբ բացատրիր և սովորիր:
շաչում-ուժեղ ձայն
Ձայնակցել-երքել մեկի հետ
ժիր-այշխույժ - Ինչո՞ւ է բանաստեղծությունը կոչվում «Համերգ»:
- Բանաստեղծության մեջ ի՞նչն է ավելի շատ՝ գո՞ւյնը, ձա՞յնը, թե՞ շարժումը:
- Ո՞ր քառատողը քեզ ավելի շատ դուր եկավ, ինչո՞ւ:
- Նկարիր այդ քառատողը:
Թեմա՝ Թվի մասը գտնելը
- Գտիր 120 թվի 4/6 մասը։ 120:4×6=180
- Գտիր 180 թվի 5/3 մասը։ 180:3×5=300
- Գտիր 240 թվի 6/40 մասը։ 240:40×6=36
- Գտիր 250 թվի 4/5 մասը։ 250:5×4=200
- Քանի՞ դեցիմետր է 2/10 մետրը։ 100:102=20 դեցիմետր
- Քանի՞ մետր է 3/4 կմ-ը։ 304։3×4
- Քանի՞ սանտիմետր է 3/5 մետրը։
- Քանի՞ րոպե է 4/6 ժամը։
- Քանի՞ ժամ է 5/6 օրը։
- Քանի՞ մետր է 3/10 կիլոմետրը։
- Գտիր մետրի 3/5 մասը։
- Արտահայտիր 2/3 ժամը րոպեներով։
- Գտիր թվի նշված մասը։
450-ի 2/9-րդ մասը
280-ի 5/7-րդ մասը
300-ի 7/10-րդ մասը
480-ի 5/6-րդ մասը: - 1/6 ժ= ր
- 1/4 կմ = մ
- 1/6 օր = ժ
- 1/4 տարի = ամիս
- 1/25 ց = կգ
- 1/5 մ = սմ:
- 3/4 ժ= ր
- 3/10 կմ = մ
- 5/6 օր = ժ
- 5/6 տարի = ամիս
- 3/4 ց = կգ
- 7/10 մ = սմ:
- Տուփում կար 20 միատեսակ մատիտ։ Տուփից հանեցին դրանց 3/5 մասը։ Քանի՞ մատիտ մնաց տուփում։
բացատրիր հետևալ բառեր
Թեմա՝ Թվի մասը գտնելը
- Գտի՛ր նշված թվի մասը
- 162-ի 1/9 մասը 172
- 2000-ի 1/10 մասը 2010
- 420 դրամի 1/6 մասը 426
- 21 ժ-ի 1/3 մասը 24
- 360 լ-ի 1/12 մասը 372
- 480 կմ-ի 1/16 մասը 496
- Ջրավազանում կար 9600 լ ջուր: Այգին ջրելու համար պապիկն օգտագործեց այդ ջրի քառորդ( ¼ ) մասը: Որքա՞ն ջուր մնաց ջրավազանում:
- Արտահայտի՛ր նշված միավորներով
- 1/20 մ = 5 սմ
- 1/8 տ = * կգ
- 1/20 ժ = * ր
4.Թվի 1/4 մասը 60 է։ Ո՞րն է այդ թիվը։
5. Անահիտը գնել էր 800գ շաքարավազ, որի 1/2 մասն օգտագործեց թխվածքաբլիթ պատրաստելու համար։ Որքա՞ն շաքարավազ օգտագործեց թխվածքաբլիթի համար։
6. Դավիթը տնից դպրոց հասնելու համար պետք է անցնի 500մ ճանապարհ։ Ճանապարհի 1/5 մասը անցնելուց հետո քանի՞ կիլոմետր կմնա նրան դեռ անցնելու։
7. Թվի 1/2 մասը հավասար է 40-ի: Ինչի՞ է հավասար այդ թվի 1/8 մասը:
8. Ամբողջ ճանապարհի 4/ 9 մասը անցնելուց հետո ո՞ր մասը կմնա անցնելու։