Ձկների բազմազանությունը և դասակարգումը



Սպիտակ շնաձուկ





Սևանի կողակը, որը ունի արդյունագործական նշանակություն, պատված է ոսկեգույն թեփուկներով, գլուխը մեծ է, դունչը՝ բութ:


- Ձկների ի՞նչ տեսակներ են հանդիպում Հայստանում։
Հայաստանում հանդիպում են իշխան, սիգ և կարաս ձկների տեսակները։ - Նկարագրել ձկների արտաքին կառուցվածքը։
Արտաքինից ձկները կազմված են լողակներից, գլխից, պոչից և թեփուքներից։
- Լողակները ի՞նչ դեր են կատարում ձկների կյանքում։
Լողակները շատ մեծ դեր են կատարում ձկների կյանքեում քանզի առանց դրանց նրանք ուղղակիորեն չեին կարողանա շարժվել։ - Ի՞նչ է լողափամփուշտը։
Լողափամփուշտը պարկանման բան է ձկան մարմնում, որ օդով լցվելու և դատարկվել շնորհիվ ձուկը հնարավոր է դարձնում ջրի մեջ սուզվելն ու վեր բարձրանալը։
Տարրի զանգվածային բաժին․ Հաշվարկներ ըստ տարրերի զանգվածային բաժինների
Պատասխանել հարցերին
1․ Ի՞նչ է ցույց տալիս տարրի զանգվածային բաժինը մոլեկուլում:
Տարրի զանգվածային բաժինը մոլեկուլում ցույց է տալիս, թե ինչ տոկոս է կազմում այդ տարրի զանգվածը մոլեկուլի ընդհանուր զանգվածի նկատմամբ։
2․Ի՞նչ բանաձևով են հաշվում տարրի զանգվածային բաժինը մոլեկուլում:
Տարրի զանգվածային բաժինը հաշվում են բանաձևով՝
w=m(տարր)m(մոլեկուլ) × 100%
m(տարր) — տարրի զանգվածը մոլեկուլում,
m(մոլեկուլ)m(մոլեկուլ) — մոլեկուլի ընդհանուր զանգվածը։
3․ Հաշվի՛ր տարրերի զանգվածային բաժինները (%) հետևյալ բանաձևն ունեցող նյութերում a) NO, p) SO, q) HNO3 η) CuCO3
a) NO:
N = 46.67%, O = 53.33%
p) SO:
S = 50%, O = 50%
q) HNO₃:
H = 1.59%, N = 22.22%, O = 76.19%
η) CuCO₃:
Cu = 51.36%, C = 9.57%, O = 39.07%
4․ Եթե հայտնի է երկտարր միացության տարրերից մեկի զանգվածային բաժինը (և՛ մասով, և’ %-ով), ապա ինչպե՞ս կորոշես մյուս տարրի զանգվածային բաժինը (և՛ մասով, և´ %–ով): Պատասխանդ հիմնավորի՛ր:
Մասով: w2 = 1−w1
Տոկոսով: W2% = 100% − W1%
Քանի որ բաժինների գումարը միշտ 1 (կամ 100%) է։
5․ Հաշվի՛ր տարրերի զանգվածային բաժինները (%)` ա) CuS, բ) SiO : գ) H.PO,, դ) Mg(NO), քիմիական բանաձև ունեցող միացություններում:
ա) CuS:
Cu = 66.46%, S = 33.54%
բ) SiO:
Si = 46.74%, O = 53.26%
գ) H₃PO₄:
H = 3.09%, P = 31.61%, O = 65.30%
դ) Mg(NO₃)₂:
Mg = 16.40%, N = 18.89%, O = 64.71%
6․Կազմի՛ր ֆոսֆոր և քլոր տարրերի ատոմներ պարունակող նյութի քիմիական բանաձևը, եթե տարրերի զանգվածային բաժինները համապատասխանաբար՝ ա) 22,55% և 76,45% են, բ) 14,87% և 85,13% են
ա) PCl₃ (P = 22.55%, Cl = 76.45%)
բ) PCl₅ (P = 14.87%, Cl = 85.13%)
7․Հաստատի՛ր կամ հերքի´ր (այո՛, ո՛չ) պնդումները HS քիմիական բանաձևն ունեցող նյութի վերաբերյալ.
ա) բարդ նյութ է. — ✅
բ) քիմիական բանաձևն արտասանվում է հաշ-ես. — ❌
գ) մոլեկուլում տարրերի զանգվածների հարաբերությունն է 1:16. — ❌
դ) մոլեկուլում տարրերից մեկի Ar =16 — ✅
8․ Նյութի քիմիական բանաձևի արտասանությունն է հաշ-2-էս-0-3.
ա) գրի՛ր այդ նյութի բանաձևը. — H₂SO₃
բ) հաշվի՛ր նյութի հարաբերական մոլեկուլային զանգվածը. — 82
գ) որոշի՛ր նյութի մոլեկուլի իրական զանգվածը (զ.ա.մ.). — 82 գ/մոլ
դ) հաշվի՛ր էս արտասանությամբ տարրի զանգվածային բաժինը (%): — H = 2.44%, S = 39.02%, O = 58.54%
9․ Արտածի՛ր նյութի քիմիական բանաձևը, եթե մոլեկուլում ω(S) = 40%, ω(0) = 60%:
Բանաձևը՝ SO₃.
10․ Որոշի՛ր ծծումբ տարրի զանգվածային բաժինը (%) այն միացությունում, որի մոլեկուլում ծծմբի ատոմների թիվը մեկ է, թթվածնինը՝ ծծմբի ատոմների թվից չորս անգամ մեծ, իսկ ջրածնինը` թթվածնի ատոմների թվից երկուսով պակաս:
Դրանից, ծծմբի զանգվածային բաժինը մոտ 32.65% է:
11․ Պատասխանում ներկայացրո՛ւ
ա) Նյութի բանաձևը՝ H₂SO₄:
բ) Ծծմբի (S) զանգվածային բաժինը՝ 32.65%
Թթվածնի (O) զանգվածային բաժինը՝ 65.31%
Ջրածնի (H) զանգվածային բաժինը՝ 2.04%
10-կարևոր իրադարձություն, որը տեղի է ունեցել Հայաստանում
1․ — 95-96 Ք․ա Տիգրան մեծ արքայի ընդհունում
2․ — Ծովից-ծով Հայաստան Տիգրան մեծի ժամանակ
3․ — 301 թվկանանին քրիստոնեության ունթունվելը։
4․ — 405 այբուբենի ստեղծումը
5․ — 782 Երեբունի Երևան
6․ — 1915 ապրիլի 24-ին Հայոց ցեղասապանություն
7․ — 1988 դեկտեբերի 7-ին սպիտակի երկրաշարժ
8․ — 1991 սեպտեմբեր 21-ին անկախության հաստատում
9․ — 2020 սեպտեբերի 20-ին 44-օրյա պատերազմ
10․ — 2024 հոկտեմբերի 3-ին Արցախի հանձնում
Մեկ անհայտով հավասարումներ
1)7, 2, -5, 0 թվերից որո՞նք են հետևյալ հավասարման արմատներ.
ա)-5 + 5 = 0
x = -5
բ)2 x+ 3 = 7
x = 2
գ)3x + 8 = 7x
3x = 2
7x = 2
դ)2x + 4 = 4x + 9
2x = 0
ե)x · x = 25
զ)2(x + 2) + 2x = 4(x + 1)
է)— 2x · x = — 8
ը)5x + 7 = 10(x + 2) — 5x — 10
2)Լուծե՛ք հավասարումը․
4 + x = 10
-6 + x = 5
x — 8 = 2
-2x = -12
3a — 2 = -17
18 + 5x = 8x
34 — 3x = -20
3z + 18 = 5z
3)1/2, −1, 4, 3/2, −2 թվերից որո՞նք են հետևյալ հավասարման արմատներ.
ա) a — 4 = 0
բ) 2a − 1 = 0
գ) 3a + 5 = 3(a + 2) − 1
դ) a ⋅ a = 9/4
ե) 2a ⋅ a = 2
զ) a ⋅ a = −1,
4)Լուծե՛ք հավասարումը․
x + 5 = -3
18 — x = 6
7 + x = 4
5x = 45
4x = -20
7x — 8 = 41
34 — 3x = -20
4b + 3 = -13
28 + 3x = 7x
Սառը պատերազմ
Սառը պատերազմ (անգլ.՝ Cold War, ռուս.՝ Холодная война), Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո սկիզբ առած համաշխարհային աշխարհաքաղաքական, ռազմական, տնտեսական և գաղափարական առճակատում Արևմուտքի (Միացյալ Նահանգներ, ՆԱՏՕ-ի դաշնակիցներ և այլք) և Սոցիալիստական ճամբարի (ԽՍՀՄ և Վարշավյան համաձայնագրի դաշնակիցներ) երկրների միջև։
Պատմություն | Ուժերի նոր դասավորությունը

Երկրորդ աշխարհամարտից հետո ձևավորվեց աշխարհաքաղաքական նոր վիճակ։ Ասպարեզից ժամանակավորապես հեռացան Գերմանիան, Իտալիան, Ճապոնիան։ Մեծ Բրիտանիան Արևմուտքի առաջատար տերության կարգավիճակը զիջեց ԱՄՆ-ին։ Պատերազմի հետևանքով թուլացած Ֆրանսիան այլևս չէր կարող պահպանել նախկին՝ Վերսալ-վաշինգտոնյան աշխարհակարգում ունեցած իր դերը։
Հաղթող պետություններից գերակշիռ դիրք ստացան ԽՍՀՄ-ը և ԱՄՆ-ը, որոնք դարձան համաշխարհային քաղաքականության նոր կենտրոններ։ Եվրոպակենտրոն աշխարհը մնաց անցյալում, ավելին՝ Եվրոպան ինքը դարձավ ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի ազդեցության ոլորտների բաժանման տարածաշրջան։ Ֆաշիզմի նկատմամբ տարած հաղթության մեջ ունեցած իր ներդրման շնորհիվ աննախադեպ աճել էր ԽՍՀՄ-ի հեղինակությունը։ Ընդլայնվել էր նրա ազդեցության ոլորտը ոչ միայն Եվրոպայում, այլ նաև Ասիայում։ Խորհրդային բանակի կողմից ազատագրված եվրոպական երկրներում շատ արագ ձևավորվեցին խորհրդամետ վարչակարգեր, իսկ մյուս երկրներում մեծ թափ էր հավաքել կոմունիստական շարժումը։ Կար իրական հնարավորություն, որ այդտեղ էլ կհաստատվեն սոցիալիստական վարչակարգեր։
Տերմինաբանություն
Հիմնական հոդված՝ Սառը պատերազմ (տերմին)
Գրող Ջորջ Օրվելն օգտագործել է սառը պատերազմը, որպես ընդհանուր տերմին, իր «Դուք և ատոմային ռումբը» էսսեում, որը հրապարակվել է 1945 թվականի հոկտեմբերի 19-ին: Մտածելով մի աշխարհի մասին, որն ապրում է միջուկային պատերազմի սպառնալիքի ստվերում, Օրուելը նայեց բևեռացված աշխարհի մասին Ջեյմս Բերնհեմի կանխատեսումներին՝ գրելով.
Նայելով աշխարհին որպես ամբողջություն՝ շատ տասնամյակների ընթացքում շեղումը եղել է ոչ թե դեպի անարխիա, այլ դեպի ստրկության վերահաստատում… Ջեյմս Բերնհեմի տեսությունը շատ է քննարկվել: Այդուհանդերձ, քչերն են դեռ հաշվի առել դրա գաղափարական հետևանքները, այսինքն՝ աշխարհայացքի տեսակը, համոզմունքների տեսակը և սոցիալական կառուցվածքը, որը հավանաբար գերիշխող կլիներ մի վիճակում, որը միանգամից անհաղթահարելի էր և հարևանների հետ մշտական «սառը պատերազմի» վիճակում:
Արևմտյան և Արևելյան խմբավորումների ձևավորումը
ԱՄՆ-ը և ԽՍՀՄ-ը աշխարհի երկրների ու ժողովուրդների առջև դնում էին զարգացման երկու հեռանկար կապիտալիստական կամ սոցիալիստական։ Գերտերությունները փորձում էին ժողովրդավարության, ազատության, հավասարաթյան, մարդու իրավունքների պաշտպանության կամ սոցիալիզմի հաստատման քողի տակ հասնել համաշխարհային գերիշխանության։
Ապրիլի 4-ին Վաշինգտոնում տասներկու երկրներ ստորագրեցին Հյուաիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) ստեղծման պայմանագիրը։ Ստեղծման պահին ՆԱՏՕ-ի կազմ մտան ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իտալիան, Բելգիան, Դանիան, Նորվեգիան, Նիդերլանդները, Լյուքսեմբուրգը, Պորտուգալիան, Իսլանդիան և Կանադան։ Երեք տարի անց նրա անդամ դարձան Հունաստանը և Թուրքիան, իսկ 1955 թ.՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետաթյունը (Արևմտյան Գերմանիա)։ Ռազմաքաղաքական այս խմբավորումը պետք ապահովեր Արևմուտքի երկրների անվտանգությունը խորհրդային սպառնալիքից։ Անդամ երկրների վտանգի դեպքում ռազմական օգնություն պետք է ցուցաբերեին միմյանց։
Հայաստանը և պարսկա-բյուզանդական մրցակցությունը VI դարում
Երկաբնակություն (քաղկեդոնականություն) |քրիստոնեական ուսմունք՝ ամրագրված 451թ. Քաղկեդոնի եկեղեցական ժողովում։ Քրիստոսին վերագրում է երկու բնություն՝ մարդկային և աստվածային, որոնք գոյակցում են Հիսուս Քրիստոսի եզակի անձի մեջ։
Միաբնակություն (հակաքաղկեդոնականություն) I քրիստոնեական ուսմունք, ըստ որի՝ Հիսուս Քրիստոսն ունի միայն մեկ՝ աստվածային բնություն, որը կլանել է նրա մարդկային բնույթը: Այն ժխտում է Քրիստոսի մարդկային բնության գոյությունը:
Նեստորականություն | քրիստոնեական ուսմունք, որը ճանաչում է Քրիստոսի մեջ երկու բնություն և երկու անձ: Անվանումը ստացել է 428-431 թթ. Կ. Պոլսի պատրիարք Նեստորի անունից։
Քուստակ | վարչական միավոր Սասանյան Պարսկաստանում։ Բառացի՝ կուսակալություն:
Նվարսակի հաշտությունից հետո Արևելյան Հայաստանը վերջապես խաղաղ զարգանալու հնարավորություն է ստանում: Հարկավ, դա չէր նշանակում, թե հայ-պարսկական հարաբերությունները վերջնականապես խաղաղության փուլ են մտնում։ Ճիշտ հակառակը՝ պարսից արքաները պարբերաբար փորձում էին խարխլել հայ նախարարների դիրքերը՝ ձգտելով սահմանափակել ինքնավարությունը, իսկ նախարարներն էլ սովորաբար դիմադրում էին զրադաշտականության ներդրմանը՝ կազմակերպելով ապստամբություններ: Այդ ապստամբություններն ի վերջո վերաճում են պարսկա-բյուզանդական երկարամյա պատերազմների, որոնց հաջորդում է Հայաստանի նոր բաժանումը:
Հուստինիանոս I-ի վերափոխությունները և Արևմտյան Հայաստանը
Հայաստանի արևմտյան մասում՝ Բյուզանդական Հայաստանում, 387 թվականի բաժանումից հետո իրավիճակը փոքր-ինչ այլ էր: Բյուզանդիան աստիճանաբար սկսեց վերացնել հայոց քաղաքական և տնտեսական ինքնուրույնությունը՝ անշրջելի կերպով վերածելով այն Բյուզանդիայի հերթական վարչական միավորի: Այդպես Արևմտյան Հայաստանը զրկվեց քաղաքական, տնտեսական և մշակութային միասնականությունից: Ավելի մեծ փոփոխություններ եղան Հուստինիանոս I-ի (527-565) օրոք: Բյուզանդական Հայաստանի վարչական շրջանի վերաձևման արդյունքում ստեղծվեցին չորս վարչական միավորներ՝ Առաջին Հայք, Երկրորդ Հայք, Երրորդ Հայք և Չորրորդ Հայք նահանգները։ Վերացվեցին հայ նախարարների ինքնավարությունը, արտոնություններն ու սեփական զորք ունենալու ժառանգական իրավունքը: Անհամեմատ ավելի էական նշանակություն ուներ ժառանգական իրավունքին վերաբերող օրենքը, որով վնասվում էր նաև նախարարական համակարգը։ Համաձայն բյուզանդական օրենքի՝ ժառանգությունը պետք է բաժանվեր թե՛ արական, թե՛ իգական սեռի երեխաների միջև: Այսպես մեծ կալվածքները, որոնք հայ ազնվական ընտանիքների հզոր հիմքն էին, ավագ որդու կողմից ժառանգվելու և անձեռնմխելի մնալու փոխարեն արագորեն մասնատվեցին:
Հուստինիանոսի օրենսդրությունը և հայ հասարակության ավանդական կառուցվածքն ակնհայտորեն անհամատեղելի էին, և սա ապստամբությունների տեղիք տվեց: Դրանցից ամենախոշորը 539 թ. ապստամբությունն էր՝ Հովհաննես Արշակունու գլխավորությամբ: Ապստամբությունը ճնշվեց. ապստամբներից ոմանք աքսորվեցին Բալկաններ, ոմանք պաշտոններ ստացան բյուզանդական վարչական համակարգում, իսկ ոմանք էլ լքեցին Հայաստանի բյուզանդական հատվածը։ Անզոր հայ վերնախավն արագ կլանվեց բյուզանդական աստիճանակարգության մեջ և ի վերջո ձուլվեց։
Դվինի 506 թ. և 554 թ. եկեղեցական ժողովները
Պարսկա-բյուզանդական հակամարտության կարևորագույն բաղադրիչներից էր քրիստոնեական եկեղեցիների նկատմամբ վերահսկողության հարցը: Բյուզանդիան փորձում էր Հայոց եկեղեցուն պարտադրել իր դավանանքը, իսկ Պարսկաստանը՝ իր հովանավորության ներքո գտնվող նեստորականությունը: Ռազմական պայքարը փոխարինվում էր եկեղեցու նկատմամբ վերահսկողություն սահմանելու քաղաքականությամբ։ Իրավիճակը սրվեց հատկապես 451 թ. գումարված չորրորդ՝ Քաղկեդոնի Տիեզերական ժողովից հետո։ Այս ժողովում դավանաբանական վեճեր բռնկվեցին միաբնակների և երկաբնակների միջև. առաջինները պնդում էին, որ Քրիստոսն ունի միայն մեկ՝ աստվածային բնություն, դրան հակառակ՝ երկաբնակները Քրիստոսի մեջ ճանաչում էին երկու բնություն՝ աստվածային և մարդկային: Այնուհետև երկաբնակները կոչվեցին «քաղկեդոնականներ», իսկ միաբնակները՝ «հակաքաղկեդոնականներ»։
Հայաստանն այս ժողովին թեպետ չմասնակցեց, սակայն, ինչպես հետագայում պարզվեց, համակրանքը «հակաքաղկեդոնականների» կողմն էր: Հայ առաքելական եկեղեցին հավատարիմ մնաց տիեզերական առաջին երեք՝ Նիկեայի (325 թ.), Կոստանդնուպոլսի (381 թ.) և Եփեսոսի (431 թ.) ժողովների վճիռներին։ Այսպիսով՝ Քրիստոսի բնության մասին հայկական վարդապետությունը հաստատակամորեն պնդում էր Քրիստոսի երկու բնությունների միասնությունը և ոչ թե երկու բնությունների միավորումը՝ «մի անձ՝ երկու բնություն»։ Թեպետ Հայոց եկեղեցին այս փուլում հեռու մնաց դավանաբանական վեճերից, բայց հետագայում, երբ դրանք ձեռք բերեցին քաղաքական երանգավորում, ստիպված էր հստակեցնել իր դիրքորոշումը՝ ընտրելով քաղկեդոնականության մերժման տարբերակը: Դա վերջնականապես ձևակերպվեց Դվինի առաջին (506 թ.) և երկրորդ (554 թ.) ժողովների ժամանակ։ Դվինի երկրորդ ժողովը նշանակալի էր նաև նրանով, որ մերժում էր նեստորականությունը ևս, որին քաղաքական նպատակներով հովանավորում էր Սասանյան արքունիքը: Այդպիսով՝ Հայոց եկեղեցին մերժեց և՛ քաղկեդոնականությունը, և՛ նեստորականությունը: Այսպիսով այն տարանջատվեց թե՛ մեկից, թե՛ մյուսից՝ ինքնահաստատվելով և ձեռք բերելով իր անկախությունը:
Պարսկա-բյուզանդական պատերազմն ու Հայաստանի երկրորդ բաժանումը
Հայոց եկեղեցու հակաբյուզանդական դիրքորոշումը Սասանյան արքունիքին հետ չկանգնեցրեց Հայաստանում զրադաշտականությունը տարածելու մտքից: Այդ հարցը նորից առաջ քաշվեց Խոսրով I Անուշիրվանի (531-579) օրոք: Վերջինս, Բյուզանդիայից հետ չմնալով, վարչական վերափոխություններ կատարեց։ Պարսկաստանը բաժանվեց չորս քուստակների, որոնցից Հյուսիսային քուստակը գրեթե ամբողջությամբ ներառում էր Արևելյան Հայաստանը: Իսկ 564 թ., երբ Հայաստանի մարզպան նշանակվեց Սուրենը, սկսվեցին կրոնական հալածանքների քաղաքականությունն ու զրադաշտականության պարտադրանքը: Սա հանգեցրեց հայերի ապստամբությանը 571 թ.։ Իսկ քանի որ Բյուզանդիան չէր հրաժարվել ամբողջ Հայաստանը նվաճելու իր ցանկությունից, օգտվելով առիթից՝ ակտիվորեն միջամտում էր հակամարտությանն իբրև քրիստոնեական երկրների հովանավոր: Կնքվեց հայ-բյուզանդական համագործակցության դաշինք, որով ապստամբությունից հետո պարսկական Հայաստանն անցնելու էր Բյուզանդիայի գերիշխանության ներքո։ Ընդ որում՝ հայերը երեք տարով ազատվելու էին հարկերից և պահպանելու էին իրենց դավանանքը: Ի վերջո, հայերի սկսած ապստամբությունը վերաճեց պարսկա-բյուզանդական 20-ամյա պատերազմի, որն ավարտվեց Բյուզանդիայի հաղթանակով: Արդյունքում 591 թ. Հայաստանը բաժանվեց Բյուզանդիայի և Պարսկաստանի միջև: Այս անգամ երկրի մեծ մասն անցավ Բյուզանդիային։ Կողմերը հայերի նկատմամբ որդեգրեցին նոր քաղաքականություն, որով խրախուսվում էր հայկական զորքերի տեղակայումը երկրից դուրս։ Այդպես թե՛ Բյուզանդիան, թե՛ Պարսկաստանն ազատվում էին ապստամբությունների վտանգից, քանի որ թուլացվում էր հայոց զինական ուժը: Բացի դրանից՝ կողմերն օգտագործելու էին հայկական զորքերն իրենց տերությունների ծայրամասերն օտար ներխուժումներից պաշտպանելու նպատակով:
Հարցեր և առաջասրանքներ
1. Ինչպե՞ս էին տարբերվում Բյուզանդիայի և Սասանյանների վարած քաղաքականությունները Հայաստանի երկու հատվածների նկատմամբ:
Բյուզանդիան ձգտում էր մշակութային ձուլման, Սասանյան Պարսկաստանը՝ քաղաքական վերահսկման՝ պահպանելով վարչական ինքնավարությունը։
2. Ինչո՞վ էր պայմանավորված պարսկա-բյուզանդական 20-ամյա պատերազմը:
Պարսկա-բյուզանդական պատերազմի պատճառը տարածքն և քաղաքական գերիշխանությունը։
3. Հիմնավորի՛ր: Ինչո՞ւ էին կարևոր տիեզերաժողովները և դրանց նկատմամբ Հայոց եկեղեցու վերաբերմունքը:
Տիեզերաժողովները կարևոր էին քրիստոնեական դոգմաների ձևավորման համար, բայց Հայոց եկեղեցին մերժեց որոշ որոշումներ՝ պահպանելու իր դավանանքի անկախությունը։
4. Փոփոխություն և շարունակականություն Ի՞նչ ես կարծում, ի՞նչ առավելություն տվեց Հայոց եկեղեցուն Դվինի 554 թ. ժողովը:
Դվինի 554 թ. ժողովը ամրապնդեց Հայոց եկեղեցու ինքնուրույնությունը և անկախությունը Բյուզանդական ազդեցությունից։
5. Ի՞նչ հետևանքներ ունեցան Հուստինիանոս I-ի վերափոխությունները հայ նախարարների համար:
Հուստինիանոս I-ի վերափոխությունները հայ նախարարներին ստիպեցին ավելի մեծ կախվածություն ունենալ Բյուզանդիայից և սահմանափակեցին իրենց իշխանությունը։
6. Ինչո՞ւ թե՛ Պարսկաստանը, թե՛ Բյուզանդիան որդեգրեցին հայկական զորքերը երկրից դուրս տեղակայելու նոր քաղաքականություն:
Որպեսզի նվազեցնեն Հայաստանի ներքին հակամարտությունները և ապահովեն իրենց վերահսկողությունը։
Մեկ անհայտով գծային հավասարումներ
1)Լուծե՛ք հավասարումը․
ա) 3x — 5 = 0
x = 5
x = 5/3
բ) 5 — x = 0
-x = 5
x = 5
գ) 7x — 4 = 0
7x = 4
x = 4/7
դ) 18 — 10x = 0
-10x = -18
x = 18/10
ե) 15 — 7x = 0
-7x = 15
x = -7/15
զ) 2x — 4x — 1 = 0
2x – 4x = 1
-2x = 1
x = -1/2
է) 7 — x = 0
x = 7
x = 7/
2)Լուծե՛ք հավասարումը․
4 + x = 10
x = -4 + 10
x = 6
-6 + x = 5
x = 6 + 5
x = 11
x — 8 = 2
x = 8 + 2
x = 10
-2x = -12
x = -12 / -2
x = 6
3a — 2 = -17
3a = 2 — 17
3a = -15 / 3
a = -5
18 + 5x = 8x
5x — 8x = -18
-3x = -18
x = -18 / -3
x = 6
34 — 3x = -20
-3x = -34 — 20
-3x = -54
x = -54 / -3
x = 18
3z + 18 = 5z
3z — 5z = -18
-2z = -18
z = -18 / -2
z = 9
3)1/2, −1, 4, 3/2, −2 թվերից որո՞նք են հետևյալ հավասարման արմատներ.
ա) a — 4 = 0
a = 4 ✓
բ) 2a − 1 = 0
2a = 0 + 1
2a = 1
a = 1 / 2
a = 0.5 ✓
գ) 3a + 5 = 3(a + 2) − 1
3a + 5 = 3a + 5
3a — 3a = -5 + 5 X
դ) a ⋅ a = 9/4
a = 3/2 ✓
ե) 2a ⋅ a = 2
2a = 2
a = 2 / 2
a = 1 կամ -1 ✓
զ) a ⋅ a = −1,
լուծում չունի X
4)Լուծե՛ք հավասարումը․
x + 5 = -3
x = -5 — 3
x = -8
18 — x = 6
-x = 6 — 18
x = 12
7 + x = 4
x = 4 — 7
x = -3
5x = 45
x = 45 / 5
x = 9
4x = -20
x = -20 / 4 = -5
x = -5
7x — 8 = 41
7x = 41 + 8
7x = 49
x = 7
34 — 3x = -20
-3x = -20 — 34
-3x = -54
x = 18
4b + 3 = -13
4b = -13 — 3
4b = -16
b = -16 / 4 =- 4
28 + 3x = 7x
3x — 7x = -28
-4x = -28
x = 7
Վառելիքաէներգետիկ արդյունաբերություն
- Քարտեզի վրա նշել նավթ, գազ և ածուխ արդյունահանող առաջատար երկրները:

ածուխ
նաֆտ և գազ - Ի՞նչ դեր ունի վառելիքաէներգետիկ արդյունաբերությունը տնտեսության զարգացման գործում:
Շատ մեծ քանզի վառելիքաէներգետիկ արդյունաբերությունը տնտեսության ամենակարևոր ճուղերից է։ - Որո՞նք են վառելիքաէներգետիկ արդյունաբերության զարգացման նախադրյալները:
Նախադրյալներն են վառելիքի մեծ պաշարները և ՋԷԿ, ՋրԷԿ, ԱԷԿ-ի կառուցումները։
Մարտի 9-14-ը մաթեմ կառանց բանաձևերի
1.Գրատախտակին շարքով գրված են թվերը․ 1 1 1 + 2 2 2 5 5 + 5 Նրանց միջև ամենաքիչը քանի՞ «+» նշան պետք է տեղադրել, որպեսզի ստացված արտահայտության արժեքի վերջին թվանշանը լինի 1։
1 1 1 + 2 2 2 5 5 + 5
2.Տիեզերագնացի թռիչքը մեկնարկեց ժամը 20 անց 24 րոպեին: Նրա թռիչքը տևեց 2024 րոպե։ Օրվա ո՞ր ժամին նա վայրեջք կատարեց։
Նրանք վայրեջք կատարեցին ժամը 18:08
3.Խանութում կա երկանիվ և եռանիվ հեծանիվներ։ Եռանիվ հեծանիվների անիվների քանակը 6 անգամ շատ է երկանիվ հեծանիվների անիվների քանակից։ Քանի՞ անգամ է եռանիվ հեծանիվների քանակը շատ երկանիվ հեծանիվների քանակից։
Եռանիվ հեծանիվների քանակը 4 է։
4․Ամենաշատը քանի՞ երկուշաբթի կարող է լինել գարնան ընթացքում։
Գարնան ընթացքում լինում է 13 երկուշբթի նաև կարող է լինել 14։
5․Դավիթը թիվը բաժանում է 2-ի և 4-ի, այնուհետև ստացված մնացորդները գումարում։ Ամենաշատը իրարից տարբեր քանի՞ թիվ նա կարող է այդպես ստանա։
Առավելագույնը կարող է ստացվել 0, 1, 2, 3, 4 թվերը՝ այսինքն՝ 5 տարբեր թվեր։
6.Գտնել այն երկնիշ թվերի քանակը, որոնցից յուրաքանչյուրը առնվազն 3 անգամ փոքր է նույն թվանշաններով, բայց հակառակ կարգով գրված թվից։
Պատ․ 6
7.Քառակուսին տրոհել են երկու ուղղանկյունների, որոնց պարագծերի գումարը հավասար է 60 սմ-ի։ Գտնել այդ ուղղանկյունների մակերեսների գումարը։
Պատասխան՝ 225 սմ²
8.Արկղում կա 2 սպիտակ, 5 կարմիր, 8 կանաչ և 11 կապույտ գնդակներ։ Առանց նայելու առնվազն քանի՞ գնդակ պետք է հանել արկղից, որ նրանց մեջ լինի որևէ գույնից 4 գնդակ։
Պատասխան՝ 13 գնդակ
9․Գտնել այն եռանիշ թվերի քանակը, որոնց առաջին թվանշանը բաժանվում է 3- ի, առաջին երկու թվանշաններից կազմածթիվը բաժանվումէ 4-ի, իսկ եռանիշ թիվը բաժանվի 5-ի։
Պատասխան՝ 30
10․Ֆուտբոլի թիմը խաղացել է 20 խաղ՝ վաստակելով 35 միավոր: Յուրաքանչյուր հաղթանակի համար թիմը ստանում է 3 միավոր, ոչ-ոքիի համար՝ 1, իսկ պարտության համար՝ 0 միավոր։ Ամենաշատը քանի՞ պարտություն կարող է ունենալ այդ թիմը։
Պատասխան՝ 1 պարտություն