English 30.10.2025
Сила воли
Сила воли.
Я не люблю смотреть телевизионные передачи. Но были программы, которые я смотрел всегда: танцы на льду. Потом я устал от них и смотреть перестал. Перестал систематически, смотрю только эпизодически. Больше всего мне нравится, когда те, кого считают слабыми или кто ещё не вошёл в обоймы «признанных», выступают удачно. Удача начинающих или удача неудачливых приносит, бесспорно, гораздо более удовлетворения, чем удача удачников.
Но дело не в этом. Больше всего меня восхищает, как «конькобежец» (так в старину называли спортсменов на льду) выправляет свои ошибки во время танца. Упал и встаёт, быстро вступая снова в танец, и ведёт этот танец как ни в чём не бывало. Это искусство, огромное искусство.
Но ведь в жизни ошибок бывает гораздо больше, чем на ледяном поле. И надо уметь выходить из ошибок. Надо исправлять их немедленно и красиво. Да, именно красиво. Когда человек упорствует в своей ошибке или чересчур переживает, думает, что жизнь кончилась, «всё погибло», — это досадно и для него, и для окружающих. Окружающие испытывают неловкость не от самой ошибки, а от того, какое неумение проявляет ошибившийся в её исправлении.
Признаться в своей ошибке перед самим собой (не обязательно делать это публично: тогда это либо стыдно, либо рисовка) не всегда легко, нужен опыт.
Нужен опыт, чтобы после совершённой ошибки как можно скорее и как можно легче включиться в работу, продолжить её. И окружающим не надо понуждать человека к признанию ошибки, надо побуждать к её исправлению, реагируя так, как реагируют зрители на соревнованиях. Иногда даже награждать спортсмена, легко исправившего свою ошибку, радостными аплодисментами при первом же удобном случае.
Надо не запоминать сотни правил, а запомнить одно — необходимость уважительного отношения к себе и к другим.
(По Д. С. Лихачёву)
Домашние задания к представленному тексту:
1.Определите основные идеи автора о том, как нужно исправлять ошибки.
Автор считает, что ошибки естественная часть жизни, и важно не сам факт их совершения, а умение их исправлять быстро, спокойно и красиво.
2. Изложите свои соглашения и несогласия с идеями автора, опираясь на личный опыт или дополнительные источники.
Я согласен с автором важно не бояться ошибок, а исправлять их. Сам замечал, что если спокойно всё исправить, всё получается лучше. Но иногда, если ошибка касается других, нужно извиниться открыто. Главное не сдаваться и идти вперёд.
Քառակուսային եռանդամ
1)Անվանեք քառակուսային եռանդամի a, b և c գործակիցները`
ա) 3x2 + 4x + 5
a = 3
b = 4
c = 5
բ) 6x2+ x — 2
a = 6
b = 1
c = -2
գ) 2x2 — 5x — 7
a = 2
b = 5
c = -7
դ) x2 — x + 7
a = 1
b = -1
c = 7
ե) — 5x2 + 3x — 1
a = 5
b = 3
c = 1
զ) — x2 + x + 1
a = -1
b = 1
c = 1
2)Կազմեք քառակուսային եռանդամ տրված գործակիցներով`
ա) a = 3; b = 4; c = 5
3x² + 4x + 5
բ) a = 1; b = — 1; c = 2
x² – x + 2
գ) a = 3; b = — 2; c = 6
3x² – 2x + 6
դ) a = — 1; b = 3; c = — 2
-x² + 3x – 2
3)Հաշվեք քառակուսային եռանդամի տարբերիչը`
ա) 2x2 + 5x + 3
1
բ) 2x2 — 5x + 3
1
գ) 2x2 + 5x — 3
49
դ) x2 + 2x + 1
0
ե) x2 — 4x + 5
-4
զ) — 3x2 + 5x — 2
1
է) 2x2 + 5x — 3
49
ը) x2 + 6x + 9
0
թ) x2 + 2x + 2
-4
4)Հոկտեմբեր ամսվա ֆլեշմոբ․
Ողջույնի խոսքեր
Ողջույն — salam
Բարի լույս — sob bexeyr
բարի երեկո — asl bexeyr
բարի գիշեր — shab bexeyr
ինչ է ձեր անունը — esme shoma chie
իմ անունը Մարկ է — esmeman Mark ast
որտեղ ես ապրում — qoja zendegi miqoni
քեզ ինչ — betoche
ինչպես էք — chtorid
ուրախ եմ չանոթյության համար — az ashnaiye shoma xoshbaxtam
ձեզ լավ օր — ruze xubi dashte bashid
առայժմ — felan
ցտեսություն — xoda havez
Կիլիկյան Հայաստանի պետական կարգը և սոցիալ–տնտեսական կյանքը
Կիլիկյան Հայաստանը եղել է զարգացած ավատատիրական պետություն: Նրա սոցիալ–տնտեսական կառույցները համադրում էին հայկական, արևմտաեվրոպական (խաչակրաց) և բյուզանդական ավատատիրական հարաբերություններին բնորոշ գծերը: Կիլիկյան Հայաստանի հասարակությունը ևս շերտավորված էր. բաղկացած էր քաղաքականապես ազատ և արտոնյալ ազատներից և իրավազուրկ ու հարկատու անազատներից:
Պետական կառավարման համակարգը (գործակալությունները)։ Կիլիկյան Հայաստանի կառավարման գերագույն մարմինը արքունիքն էր: Արքունիքի գլուխը սկզբնապես Հայոց իշխանն էր, իսկ թագավորության հռչակումից (1198 թ.) հետո՝ Հայոց թագավորը: Նա ուներ պատերազմ հայտարարելու, հաշտություն կնքելու, օրենքներ ընդունելու, դրամներ հատելու, քաղաքներ կամ ամրոցներ հիմնելու և երկրի ներքին կյանքին առնչվող կարևորագույն հարցերը լուծելու իրավասություն:
Արքունիքում մեծ հեղինակություն ուներ տիկնանց տիկինը՝ թագուհին: Նա մասնակցում էր արքունի և իշխանական խորհրդի նիստերին: Թագուհին քաղաքական մեծ դեր ուներ հատկապես թագավորի բացակայության կամ մահվան դեպքում:
Թագավորը երկիրը կառավարում էր արքունիքին կից գործակալությունների միջոցով, որոնցից մի քանիսը համապատասխանում էին Արշակունյաց և Բագրատունյաց թագավորությունների գործակալություններին: Կային նաև արևմտաեվրոպական ազդեցությամբ ստեղծված գործակալություններ, որոնք ունեին եվրոպական անվանումներ:
Պետության կառավարման գործերին հաճախ մասնակցում էին նաև կաթողիկոսն ու Սսի արքեպիսկոպոսը:
Հողատիրության ձևերը։ Կիլիկյան Հայաստանում ձևավորվեցին հողատիրության մի քանի տեսակներ: Ամենախոշոր ավատա տերը թագավորն էր: Նրան պատկանող հողերը, քաղաքներն ու բերդերը կոչվում էին արքունական կամ թագավորական: Կային նաև իշխանական տիրույթներ, որոնց իշխանները տիրում էին ժառանգաբար` սեփականության և օտարման իրավունքով: Այդպիսի հողերի տերերն անվանվում էին հայրենատեր–բերդատերեր: Մյուս տեսակը վանքապատկան հողատիրությունն էր, որը հիմնականում առաջանում էր նվիրատվությունների և գնման միջոցով: Կային նաև համայնական հողեր:
Առևտուրը և քաղաքները։ Կիլիկյան Հայաստանի բարենպաստ կլիման, պարարտ գետահովիտներն ու դաշտավայրերը նպաստել են գյուղատնտեսության զարգացմանը: Լեռնային խոտածածկ արոտավայրերը նպաստավոր էին անասնաբուծության համար:
Կիլիկյան հայկական թագավորությունը հայտնի էր նաև իր զանազան հանքատեսակներով: Առաջնակարգ նշանակություն ուներ հատկապես երկաթահանքերի շահագործումը: Ստաց ված երկաթի զգալի մասն արտահանվում էր:
XII–XIV դդ առանձնապես մեծ էր Կիլիկյան Հայաստանի դերը տարանցիկ առևտրում: Կիլիկիայի, Փոքր Ասիայի և Հայաստանի հայ վաճառականները, ինչպես Վենետիկի և Ջենովայի վաճառականները, ստանձնում են Եվրոպայի և Ասիայի միջև միջնորդի դերը: Ներմուծվող ապրանքներից էին զենքերը, զարդարանքները, մետաքսը, օճառը և այլն, իսկ արտահանվող ապրանքներից էին անտառանյութը, հացահատիկը, մրգերը, բուրդը, երկաթը, աղը, մորթեղենը և այն:
Առևտրին զարկ տալու համար կիլիկյան իշխանավորներն ու թագավորները դրամներ էին հատում արծաթից, պղնձից, իսկ առանձին դեպքերում՝ ոսկուց: Դրանք հիմնականում հայերեն գրերով էին:
Առևտուրը կենտրոնացած էր Տարսոն, Այաս, Մամեստիա, Սիս և այլ խոշոր քաղաքներում։ Այդ մարդաշատ քաղաքներում հատուկ թաղամասեր կային վաճառականների և արհեստավորների համար: Անգամ կային քաղաքներ (Այաս, Տարսոն, Մսիս և այլն), որտեղ օտարերկրացիներն իրենց թաղամասերն ունեին` ինքնավարության իրավունքով: Նրանք ունեին նաև իրենց սեփական եկեղեցիները, բաղնիքները, խանութները, շուկաներն ու դատարանները: Առևտուրը խթանելու նպատակով պետությունն առևտրական պայմանագրեր էր կնքում օտարերկրյա վաճառականների հետ: Վերջիններս իրավունք էին ստանում ազատ առևտուր անելու և անգամ անշարժ գույք ունենալու Կիլիկյան Հայաստանում:
Ընտանիք և ամուսնություն: Կիլիկյան Հայաստանում հատուկ վերաբերմունք կար ամուսնաընտանեկան հարաբերությունների նկատմամբ: Հեթում I-ի եղբայր Սմբատ Գունդստաբլն իր «Դատաստանագրքում» հատուկ ուշադ րություն է դարձնում այդ հարաբերություններին` բազմաթիվ հոդվածներ նվիրելով դրանց: Դրանք կարող էին նպաստել ընտանեկան հարաբերությունների կայունությանը, որը պետության ամրության կարևոր գործոն էր:
Ընտանիքի կենտրոնը («գլուխը») հայրն էր: Վերջինս կարևոր դեր ուներ երեխաների խնամքի, կրթության, պաշտպանության և դաստիարակության գործում: Երեխաների բարոյական և կրոնական դաստիարակությամբ, սակայն, հիմնականում զբաղվում էր մայրը, հատկապես գյուղական վայրերում։ Ինչպես աշխարհի շատ մասերում ապրող կանայք, այնպես էլ Կիլիկյան Հայաստանի կանայք պետք է վերահսկեին տնային տնտեսությունը և հոգ տանեին երեխաների մասին:
Կիլիկյան Հայաստանում ամուսնությունները հիմնականում կատարվում էին ամուսնական տարիքի հասած անձանց համաձայնությամբ։ Պատժվում էին այն քահանաներն ու ծնողները, որոնք երիտասարդներին հարկադրում էին ամուսնանալ՝ հակառակ իրենց կամքի: Ըստ եկեղեցական կանոնի՝ ամուսնանալիս փեսացուն պետք է լիներ ոչ պակաս, քան 14 տարեկան, իսկ հարսնացուն՝ առնվազն 12 տարեկան: Հարկավ, լինում էին դեպքեր, երբ քաղաքական նկատառումներից ելնելով` չէր պահպանվում ամուսնանալու համար օրենքով սահմանված նվազագույն տարիքը, կամ հաշվի չէր առնվում ամուսնացողների կամքը:
Ծնողները պարտավոր էին կերակրել և դաստիարակել երեխաներին` մինչև նրանց չափահաս դառնալը, կամ մինչև երեխաներն ի վիճակի կլինեին ինքնուրույն ապրել։ Երեխաներն էլ, իրենց հերթին, պարտավոր էին հնազանդվել ծնողներին:
Հարցեր և առաջադրանքներ
1. Ի՞նչ առանձնահատկություն ունեին Կիլիկյան Հայաստանի սոցիալ–տնտեսական կառույցները: Ինչպիսի փոփոխությունների ենթարկվեցին արքունիքին կից գործակալությունները:
Ֆեոդալական կառուցվածք ուներ, գործակալությունները դարձան ավելի կազմակերպված ու մասնագիտացված։
2. Ինչո՞վ էր պայմանավորված տարանցիկ առևտրում Կիլիկյան Հայաստանի դերը:
Դիրքը կարևոր առևտրային ճանապարհների խաչմերուկում էր։
3. Ինչպես էին կարգավորվում արքայի և արքունի գործակալների հարաբերությունները:
Արքան վերահսկում էր գործակալներին, բայց նրանք որոշ ինքնուրույնություն ունեին։
4. Ի՞նչ քայլերի դիմեցին Կիլիկյան Հայաստանի թագավորները՝ ներքին և արտաքին առևտուրը խթանելու համար:
Թագավորները խթանում էին առևտուրը՝ բացելով նավահանգիստներ ու տուրքերը նվազեցնելով։
5. Ինչո՞ւ էր կարևոր Կիլիկյան Հայաստանի համար ծովափնյա քաղաքների առկայությունը:
Ծովափնյա քաղաքները ապահովում էին առևտրի և կապի ուղիները։
6. Ի՞նչ առանձնահատկություն ունեին ամուսնաընտանեկան հարաբերությունները Կիլիկյան Հայաստանում:
Ամուսնությունները հաճախ քաղաքական նշանակություն ունեին՝ դինաստիական միություններ ստեղծելու համար։
Ավետիք Իսահակյանի «Ով է ապրում»
Ավետիք Իսահակյանի «Ով է ապրում» պատմվածքի գլխավոր ասելիքն այն է, որ իրականում ապրում է նա, ով սիրով և կարեկցանքով է ապրում, օգնում է ուրիշներին և լսում է ոչ միայն իր, այլև նրանց կարծիքները։ Երբեմն պետք է անել այնպես, ինչպես պետք է, այլ ոչ թե այնպես, ինչպես հեշտ է։ Մարդը կարող է գոյություն ունենալ, բայց առանց սիրո ու բարության կյանքը դատարկ է։
Քիմիական ռեակցիաների տեսակները
- միացման
- քայքայման
- տեղակալման
- փոխանակման
Միացման ռեակցիայի ելանյութերը կարող են լինել ինչպես պարզ, այնպես ել բարդ նյութեր:







Գործնական աշխատանք․ Դերանուներ
1․Կետերի փոխարեն գրի՛ր փակագծում տրված մենք անձնական դերանվան համապատասխան ձևերը:
Մեր քաղաքում հիմա շատ բան է փոխվել։
Երկար ժամանակ մեզ պատմում էր, թե որտե՛ղ է եղել և ինչե՛ր է տեսել։
Հիմա նա մեզնից հեռու է հազարավոր կիլոմետրերով։
Գրում է, թե մենք ենք ապրում ու մեզ սպասելով է անցկացնում ժամանակը։
Մի քանի տարի մեր տանը ապրեց։
Տատս մեզնից բողոքում է, բայց առանց մեզ էլ չի դիմանում։
2․Հարցական դերանունները փոխարինի՛ր ես, դու, նա, ինքը, մենք, դուք, նրանք անձնական դերանունների համապատասխան ձևերով:
Ո՞վ եկավ — նա եկավ
Ո՞ւմ պայուսակը — նրա պայուսակը
Մոտենալ ո՞ւմ — մոտենալ նրան
Հեռանալ ումի՞ց — հեռանալ նրանից
Հիանալ ումո՞վ — հիանալ նրանով
3․ Ընդգծված գոյականները և հարցական դերանունները փոխարինի՛ր ես, դու, մենք, դուք դերանունների համապատասխան ձևերով (տրական հոլովով):
Եղբոր խաղալիքն էր ջարդել։ — Իմ խաղալիքն էր ջարդել։
Առանց եղբոր տեղ չէր գնում։ — Առանց ինձ տեղ չէր գնում։
Ընկերոջ ճառելն առաջին անգամ էր տեսնում։ — Քո ճառելն առաջին անգամ էր տեսնում։
Հանուն ընկերոջ ամբողջ ամառը մնաց շոգ քաղաքում։ — Մեր համար ամբողջ ամառը մնաց շոգ քաղաքում։
Ո՞ւմ պարտեզն է օր օրի կանաչում ու գեղեցկանում։ — Ձեր պարտեզն է օր օրի կանաչում ու գեղեցկանում։
Հանձնաժողովն ո՞ւմ տվեց մրցանակը։ — Հանձնաժողովն տվեց ձեզ մրցանակը։
4․ Պարզի՛ր, թե յուրաքանչյուր նախադասության մեջ ո՞ւմ անվան փոխարեն են դրվում ընդգծված երրորդ դեմքի դերանունները և պատասխանի՛ր հարցին:
Օրինակ`
Տղայի հայրը նրանով է պարծենում:- Տղայով:
Տղան ընկերոջ մասին ասում էր, որ նա վախենում է օձի լեզվից — ընկերոջ մասին
Տղան ընկերոջ մասին ասում էր, որ ինքը գիտե, որ օձերը լեզվով միայն հոտոտում են — տղան
Աղջիկը զարմացած նայեց տատին, նա իրեն այդքան ոգևորված չէր տեսել — տատը
Աղջիկը զարմացած նայեց տատին, ինքը նրան այդքան ոգևորված չէր տեսել — աղջիկը
Ծերունին տղայի կողքին իր մանկությունն էր հիշում — ծերունին
Ծերունին տղայի կողքին նրա մանկությունն էր հիշում — տղայի
Գայլն իրեն համոզում էր, որ ինքը չի վախենում շներից — գայլը
Գայլն իրեն համոզում էր, որ նա չի վախենում շներից — մյուս գայլը, ուրիշը
5․Որտեղ հնարավոր է, ընդգծված դերանունները փոխարինի՛ր գոյականներով:
Օրինակ`Աշխարհում ոչ մեկին նրանից շատ չի սիրում:- Աշխարհում ոչ մեկին որդուց շատ չի սիրում:
Իշխանն իրեն էլ չէր խնայում — Իշխանն ինքն իրեն էլ չէր խնայում
Իշխանը նրան էլ չէր խնայում — Իշխանը ծառային էլ չէր խնայում։
Երկիրը նրա շուրջը պտտվում է մի տարում — Երկիրը արևի շուրջը պտտվում է մի տարում։
Երկիրը իր շուրջը մեկ օրում է պտտվում — Երկիրը ինքն իր շուրջը մեկ օրում է պտտվում։
Մայրս ասում էր, որ ինքը երեկոյան հյուրեր է ընդունելու — Մայրս ասում էր, որ ինքն է երեկոյան հյուրեր ընդունելու։
Մայրս ասում էր, որ նա երեկոյան հյուրեր է ընդունելու — Մայրս ասում էր, որ հայրս երեկոյան հյուրեր է ընդունելու։
Այդ մարդն իրենից բացի բոլորին վստահում է — Այդ մարդն ինքն իրենից բացի բոլորին վստահում է։
Այդ մարդն նրանից բացի բոլորին վստահում է — Այդ մարդն եղբորից բացի բոլորին վստահում է։
6․Կետերը փոխարինի՛ր տրված դերանուններով: Ուշադրություն դարձրո՛ւ կետադրությանը:
Ով, ինչ, երբ, որտեղ, ինչքան:
-
Որտեղ է ջուր հավաքվում այս փոսում։
Ինձ հետաքրքրում է, թե որտեղ է ջուր հավաքվում այս փոսում։ -
Ինչ պետք է անեն՝ տարածքի գեղեցկությունը պահպանելու համար։
Իրենք էլ չգիտեն, թե ինչ պետք է անեն տարածքի գեղեցկությունը պահպանելու համար։ -
Ով պետք է վերականգնի հատված անտառները։
Ձեզ հարց տվե՞լ եք, թե ով պետք է վերականգնի հատված անտառները։ -
Ինչքան ժամանակ է պետք՝ ամեն ինչ վերականգնելու համար։
Ճարտարապետին հարցնում են, թե ինչքան ժամանակ է պետք ամեն ինչ վերականգնելու համար։ -
Ինչ այդպես գրավեց քո ուշադրությունը։
Ցո՛ւյց տուր տեսնեմ, թե ինչ այդպես գրավեց քո ուշադրությունը։ -
Ինչի ես պատմելու քո վերջին ճամփորդության մասին։
Գոնե ասա՛, թե ինչի ես պատմելու քո վերջին ճամփորդության մասին։
Դ Ե Ր Ա Ն Ո Ւ Ն
Դերանուն կոչվում են այն բառերը, որոնք մատնացույց են անում առարկա, հատկանիշ, քանակ` առանց դրանք անվանելու:
Դերանունները ութ տեսակի են` անձնական, ցուցական, փոխադարձ, հարցական, հարաբերական, որոշյալ, անորոշ, ժխտական:
Անձնական դերանունները մատնացույց են անում խոսող, խոսակից կամ մի երրորդ անձ` առանց դրանց անվանելու:
Անձնական դերանուններն են՝ ես, ինքս, մենք, ինքներս, դու, ինքդ, դուք, ինքներդ, նա, ինքը, նրանք, իրենք:
Ցուցական դերանունները մատնացույց են անում առարկա, հատկություն, քանակ, տեղ և ձև՝ առանց դրանք անվանելու:
Ցուցական դերանուններն են` սա, դա, նա, այս, այդ, այն, սույն, նույն, միևնույն, մյուս, այսպես, այդպես, այնպես, այսպիսի, այդպիսի, այնպիսի, նույնպիսի, այսքան, այդքան, այնքան, նույնքան, այսչափ, այդչափ, այնչափ, նույնչափ, այստեղ, այդտեղ, այնտեղ:
Փոխադարձ դերանունները ցույց են տալիս փոխադարձ հարաբերությամբ միմյանց հետ կապված առարկաներ կամ անձեր՝ առանց դրանք անվանելու:
Փոխադարձ դերանուններն են` իրար, միմյանց, մեկմեկու կամ մեկմեկի:
Հարցական դերանունները արտահայտում են հարցում խոսողին ծանոթ անձի կամ առարկայի, սրանց հատկության, թվի, գործողության տեղի, ժամանակի, ձևի և այլնի մասին՝ առանց դրանք անվանելու:
Հարցական դերանուններն են` ո՞վ, ի՞նչ, ինչպիսի՞, ինչքա՞ն, ինչպե՞ս, ինչու՞, ո՞ր, ո՞րը, որքա՞ն, որչա՞փ, որպիսի՞, ո՞րերորդ, որտե՞ղ, ե՞րբ, ու՞ր, քանի՞, քանի՞սը, քանի՞երորդ:
Հարաբերական դերանունները նույն հարցական դերանուններն են, որոնք, սակայն, արտահայտում են ոչ թե հարցում, այլ մի նախադասություն կապում են մյուսին:
Որոշյալ դերանունները մատնացույց են անում առարկաների կամ անձերի հայտնի, որոշյալ ամբողջություն` միասնաբար կամ առանձին-առանձին վերցրած, առանց դրանք անվանելու:
Որոշյալ դերանուններն են՝ ամբողջ, ամեն, ամեն մի, բոլոր, յուրաքանչյուր, ողջ, համայն, ամենայն, ամբողջը, ամենը, ամեն ինչ, ամեն մեկը, ամեն ոք, ամենքը, բոլորը, յուրաքանչյուրը, յուրաքանչյուր ոք, ողջը:
Անորոշ դերանունները մատնացույց են անում անորոշ անձ, առարկա և կամ անձի ու առարկայի անորոշ հատկություն, քանակ` առանց դրանք անվանելու:
Անորոշ դերանուններն են` ինչ-որ, ինչ-ինչ, ոմն, մեկը, մեկնումեկը, մի, մի քանի, մի քանիսը, ուրիշ, այլ, այսինչ, այնինչ, որոշ, որևէ, ովևէ, երբևէ, երբևիցե, որևիցե:
Ժխտական դերանունները մատնացույց են անում ամբողջությամբ ժխտվող առարկաներ կամ անձեր, առանց դրանք անվանելու:
Ժխտական դերանուններն են` ոչ ոք, ոչինչ, ոչ մի, ոչ մեկը:
Ատոմի էլեկտրոնային թաղանթ․ Էներգիական մակարդակ
1․ Լրացրու աղյուսակը
| Տարր | Կարգաթիվ (Z) | Ընդհանուր էլեկտրոնների քանակը | Էլեկտրոնային բաշխում (շերտերով) |
|---|---|---|---|
| Հելիում (He) | 2 | 2 | 2 |
| Նեոն (Ne) | 10 | 10 | 2, 8 |
| Նատրիում (Na) | 11 | 11 | 2, 8, 1 |
| Մագնեզիում (Mg) | 12 | 12 | 2, 8, 2 |
| Ալյումին (Al) | 13 | 13 | 2, 8, 3 |
2. Ճիշտ կամ սխալ
Գրի՛ր՝ ճիշտ է թե սխալ է ։
- Էլեկտրոնային շերտերը գտնվում են միջուկի շուրջ — ճիշտ է
- Նատրիումի արտաքին շերտում կա 2 էլեկտրոն — սխալ է
- Թթվածինը (O) էլեկտրոնային բաշխումն է 2,6 — ճիշտ է
- Արտաքին շերտի էլեկտրոնները կոչվում են վալենտային էլեկտրոններ — ճիշտ է
3․ Գտի՛ր տարրը ըստ բաշխման
Ստորև տրված է էլեկտրոնային բաշխումը։ Գրի՛ր, թե որ տարրին է համապատասխանում։
ա)2 — Հելիում(He)
բ) 2, 8 — Նեոն(Ne)
գ) 2, 8, 1 — Նատրիում (Na)
դ) 2, 8, 2 — Մագնեզիում (Mg)
ե) 2, 6 — Թթվածին (O)

