November 30

Put am, is, are

/Are, am. is/ Are you a teacher? Yes, I am /am, are/

Are, am, is/ Are your children here?. Yes, they Are /Are, am, is

Are, am, is/is this your bag? No, it  is not/Are not, am not, is not/

We Are /Are, am, is/ at home.

It is/Are, am, is/ Sunday today.

I am /Are, am, is/ a dentist.

2. Choose the correct present simple forms to complete the following sentences.

  • My son never watches cartoons. /watch, watches/
  • What language does he study?/does he studies, does he study?
  • John doesn’t get up very late. /doesn’t get up, don’t get up/
  • Ann and Kate go to the cinema./go, goes/.
  • The museum opens at 10 o’clock. /open, opens/
  • She has two sisters. /have, has/
  • I drink  tea. /drink, drinks/
  • They live   in London. /lives, live/+

Category: English | LEAVE A COMMENT
November 29

Թեստային աշխատանք

Ջրի կաթիլը

Դուք, անշուշտ, տեսած կլինեք խոշորացույց՝ կլոր, կորնթարդ, որի միջով բոլոր իրերն իրենց իրական չափսերից հարյուր անգամ մեծ  (երևալ): Եթե նայես պատահական ջրափոսից վերցրած կաթիլին, կտեսնես հազարավոր զարմանալի գազանիկներ, որոնք ջրի մեջ առհասարակ չեն նկատվում, թեև կան ու այնտեղ են, իհարկե: Նայում ես մի այդպիսի կաթիլի, ու քո դիմաց, ոչ ավելի, ոչ պակաս, մի ամբողջ ափսե էակներ են վխտում, թռչկոտում, կծում միմյանց առջևի կամ ետևի թաթիկը, մերթ այս հանգույցը, մերթ այն վերջույթը, և՛ ուրախանում, և՛ զվարճանում յուրովի:

Լինում է, չի լինում մի ծերուկ է լինում, որին բոլորը կոչում էին Հոգսեն Զննող: Ինչ որ է՝ այդ էր անունը: Նա իր հո□սն էր համարում զննել ամեն ինչ՝ դրանցից դուրս կորզելով այն ամենը, ինչ հնարավոր է: Իսկ եթե չէր հաջողվում դրան հասնել սովորական ճանապարհով, դիմում էր կախար□ության:

Նա, ուրեմն, մի անգամ նստել ու խոշորացույցով զննում էր հենց ճահճից վերցրած ջրի մի կաթիլ: Աստված իմ. Աստված, ո՜նց էին այդ գազանիկներն այդտեղ վխտում ու եռուզեռում: Հազարավո՜ր, հազարավո՜ր, ու բոլորն էլ ոստոստում էին, (վազվզել)  կծոտում, խփշտում ու խժռում մեկմեկու:

— Նողկալի է,- բացականչեց ծերուկ Հոգսեն Զննողը:- Հնարավոր չէ՞ դրանց մի կերպ հանդարտեցնել, կար□ու կանոն մտցնել, որպեսզի յուրաքանչյուրն իմանա իր տեղն ու իրավունքները:

Ծերուկը մտածեց, մտածեց  բայց ոչ մի հնար չգտավ: Ստիպված էր կախարդության դիմել:

— Արի կլինի` դրանց ներկեմ, որպեսզի լավ աչքի զարնեն,- ասաց ու նրանց վրա կաթեցրեց կարմիր գինի հիշեցնող ինչ-որ հեղուկ. բայց դա գինի չէր, այլ վհուկի արյուն: Բոլոր տարօրինակ գազանիկները հանկարծ կարմրավուն երանգ առան, և ջրի կաթիլն այժմ կարելի էր մի ամբողջ քաղաքի տեղ դնել, ուր զեռում են տկլոր վայրենիներ:

— Ի՞նչ բանի ես. դա ի՞նչ է,-հարցրեց ծերուկին մի այլ կախարդ, որն անուն չուներ և հենց դրանով էլ տարբերվում էր մյուսներից:

Անանուն կախարդն աչքը մոտեցրեց փքապակուն: Ա՜յ քեզ բան. նրա աչքի առաջ մի ամբողջ քաղաք էր փռված` վխտացող մարդկանցով լեցուն, բայց բոլորն էլ տկլոր էին դեսուդեն վազ տալիս: Խելքից դուրս բան էր. սարսափ, զարհուրանք: Բայց ամենազարհուրելին այն էր, որ նրանք անխղճաբար հրմշտում, (ճանկռոտել) ու պատառ-պատառ էին անում իրար: Ով ցածում էր` անպատճառ փոր□ում էր վեր մագլցել, ով վերևում էր,  ցած էր ընկնում:

— Զարհուրելի զվարճանք,- ասաց անանուն կախարդը:

— Իսկ քո կարծիքով ի՞նչ է դա: Կարո՞ղ ես գուշակել,- հարցրեց Հոգսեն Զննողը:

— Էստեղ գուշակելու բան էլ չկա: Պարզ երևում է,- (պատասխանել) մյուսը:

— Սա Կոպենհագենն է կամ մի որևէ ուրիշ մեծ քաղաք. դրանք իրար շատ են նման… Սա մեծ քաղաք է:  Դա ճահճաջրի կաթիլ է,- բարբառեց Հոգսեն Զննողը:

1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրվածդու՛րս գրիր այդ բառերը՝  լրացնելով բաց թողած տառերը:
հոգսն
կախարդության:
կարգ

2.Ի՞նչ է նշանակում աչքի զարնել արտահայտությունը.

ա) աչքը վնասել
բ) ուշադրություն գրավել
գ) աչքը բուժել
դ) չորս կողմը նայել

3.Դու՛րս գրիր տեքստում ընդգծված բառերը ̀ դիմացը  գրելով  դրանց  հոմանիշները  (իմաստով մոտ  բառեր):

  1. Տրված բառերից որի՞ դիմաց է ճիշտ  նշված նրա տեսակը.

ա) կախարդություն – պարզ
բ) գինի – պարզ
գ) ծերուկ – պարզ
դ) գազանիկ — պարզ

5.Տրված բառերից ո՞րն է գործածված եզակի թվով.

ա) մարդկանցով
բ) վայրենիներ
գ) կախարդություն
դ) գազանիկներ

  1. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված էթե այն ինչ խոսքի մաս էՈ՞ր տարբերակում է սխալ նշված: Հուշում՝ գոյականը պատասխանում է ո՞վ, ովքե՞ր, ի՞նչ, ինչե՞ր հարցերի:

ա) կաթիլ – գոյական
բ) կախարդություն – գոյական
գ) զարհուրելի – գոյական
դ) երանգ – գոյական

 7.Դու՛րս գրիր տեքստում փակագծերի մեջ դրված բայերը (գործողություն ցույց տվող բառերև  դիմացը գրի՛ր անհրաժեշտ ձևերը  (համապատասխանեցրո՛ւ տեքստին):

8.Գտի՛ր տրված նախադասության մեջ ենթական (գործողություն կատարողըև ստորոգյալը (գործողությունը):

Ծերուկը խոշորացույցով զննում էր ամեն ինչ:

ենթակա-

ստորոգյալ-

9.Տեքստից դու՛րս գրիր մեկ հարցական նախադասություն

10.Տեքստում ընդգծված նախադասության մեջ բաց է թողած մեկ կետադրական նշանԼրացրո՛ւ:

 11.Գրի՛ր մեկ բառով.

Ա) վազ տալ —
Բ) պատառ-պատառ անել —
Գ) գուշակություն անել  —
Դ) որոշում կայացնել —

12.Դո՛ւրս գրիր խոշորացույցը նկարագրող արտահայտությունները:

13.Ո՞րն էր Հոգսեն Զննողի հիմնական հոգսը.

Ա) կախարդություն անելը
Բ) բոլորին զարմացնելը
Գ)ամեն ինչ իրար խառնելը
Դ) ամեն ինչը զննելը՝ դրանցից դուրս կորզելով այն ամենը, ինչ հնարավոր է

14.Կաթիլը խոշորացույցով զննելուց հետո Հոգսեն Զննողը ինչպե՞ս որոշեց հանդարտեցնել այնտեղ վխտացող գազանիկներին:

15.Անանուն կախարդն ինչի՞ նմանեցրեց ջրի կաթիլը:

 

November 29

մաթեմատիկա

  1. Գտնել անհայտ բաժանելին:
    • 2352:24=98
    • 4959: 87 =57
    • 7 :3=21
    • 144:4=36
  2. Կատարել գումարում և պատասխանը ստուգել հանումով:
  • 84+40=144-40=104
  • 94+54=148-54=114
  • Կատարել բազմապատկում և պատասխանը ստուգել բաժանումով:
  • 63x 27= a:27
  • 84 x 3= a :3
  • Կատարել բաժանում և պատասխանը ստուգել բազմապատկումով
  • 984:8=ax 8
  • 560:20=ax20
  • Կատարիր բազմապատկում և արդյունքը ստուգիր գումարումով
  • 52×2=
  • 98×3=
  • Ձմեռ պապը Արևելյան դպրոցի երեխաներից յուրաքանչյուրի համար բերեց մեկական նվեր: Ինչքա՞ն գումար է անհրաժեշտ ձմեռ պապին, որպեսզի 200 երեխայի համար նվեր պատրաստի, եթե 1 նվերի արժեքը 550 դրամ է:
  • Ձմեռ պապը Լապլանդիայից Երևան հասնելու համար դուրս եկավ դեկտեմբերի 26-ին ժամը 08:00-ին և Երևան հասավ դեկտեմբերի 31-ին ժամը 22:00-ին: Որքա՞ն ժամանակ նա անցկացրեց ճանապարհին:
November 27

պատասխանիր հարցերին

1․Պատմությունը ո՞ր քաղաքում է տեղի ունենում։ Ինքդ մտածիր, թե որտեղ է այդ քաղաքը։
Պատմությունը տեղի է ունենում նուկիմ քաղաքում որը գտնվում էր հյուսիսային բեվեռում։

2․Ինչո՞ւ էր բողոքում ժողովուրդը։
ժողովուրդը բողոքում որ իրենց քաղաքում երկու փմեռ է և մի ամառ։

3․Եթե պատգամավորները հասնեին դղյակ և տեսնեին, որ թագավորը չկա, քո կարծիքով ի՞նչ կանեին։

իմ կածիքով Եթե պատգամավորները հասնեին դղյակ և տեսնեին, որ թագավորը չկա նրան շատ կը տխրէին։

4․ Դուրս գրիր այն հատվածը, որտեղ հանելուկներով են խոսում, ապա ինքդ կազմիր նմանատիպ հանելուկներ։
Տաքդեղ, պատասխանում է խանութպանը:

5․Համառոտ պատմիր նուկիմցիների ուղևորության մասին։

November 25

English

I put the cup on the table.
I have the banan.
I see big black dog.
I say my mother.
I give her a gift.
I come to you.
I want to go.
I take an apple
I do my homework.
I cen paint.
I like eat.
I want to drink.

November 25

Գիրք տետրի էջ 27-28

1․ ՄԻ փոքրիկ կարմրավուն բույս կա Ցողիկ։
նրա տերևները մազմզուկներով էր պատված։
Տերևների ծայրին փայլուն փոքրիկ մի կաթիլ կա։
Դա կպչուն նյութ է որը բռնում է իր վրա նստած միջատին։
Գիտեք որ միջատները տերևներ են ուտում։
Իսկ բույսերը միջատ են ուտում։

2․ռուսաստան   հնդկաստան
հունաստան       չինաստան

3․ ծանր վիճակի մեջ ընկնել-մեծ կտորն ականջին թողնել։
բարցր խոսալ-ձեն գլուխ քցել։
չափազանցնել-լուն ուղտ դարցնել։
շատ լավ իմանալ-հինգ մատի նման։
ոչնչացնել-երկու կրակի մեջ ըկնել։

November 25

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ինչո՞ւ էին հին աշխարհի շատ իմաստուններ համոզ­ված, որ գոյություն ունի հարավային մեծ ցամաք:
    Հին իմաստուները մտածում էին ուր հյասիսում մի մայրացամաք կա որպեսզի հավասարակշռություն
  2. Ովքե՞ր և ինչպե՞ս են հայտնտգործել Ավստրալիան:
    սկզբից Թասմանը հայտնագործեց, իսկ մի դար հետո  Ջեյմս կուկը
  3. Ինչո՞վ է տարբերվում Ավստրալիան մյուս մայրցամաք­ներից:
    նա ամենափոքրն է մայցամաքն է
  4. Օգտվելով քարտեզի մասշտաբից՝ հաշվեք Ավստրալիայի իրական հեռավորությունը Աֆրիկայից:
November 24

անհայտ բաժանելին գտնելը

Այն թիվը, որը բաժանվում, է կոչվում է բաժանելի:

Այն թիվը որի վրա է կատարվում բաժանումը, կոչվում է բաժանարար:

Բաժանման արդյունքը կոչվում է քանորդ:

Անհայտ բաժանելին գտնելու համար պետք է քանորդը բազմապատկել բաժանարարով կամ բաժանարարը բազմապատկել քանորդով:

  1. Գտի՛ր անհայտ բաժանելին.
    • 42500: 5 = 8500
    • 2560 =6680  :32
    • 1440: 18 = 25920
    • :260 = 2052
    • *:180 = 502
    • 5289 = ։ 23
    • 125 = ։ 502
    • ։ 123 = 524
  2. Երկու թվերի գումարը 453 է: Գումարելիներից մեկը 39 է: Գտի՛ր մյուս գումարելին և կազմի՛ր հավասարություն:
  3. Քանի՞ անգամ պետք է 2000-ը փոքրացնել՝ 25 ստանալու համար։
  4. Քանի՞ անգամ պետք է 35-ը մեծացնել՝ 420 ստանալու համար։
  5. Երկու թվերի քանորդը 25 է։ Բաժանելին 37500։ Գտի՛ր բաժանարարը և կազմիր հավասարություն։
  6. Երկու թվերի քանորդը 23 է։ Բաժանարարը 123։ Գտի՛ր բաժանելին և կազմիր հավասարություն։
  7. Արտադրամասում կաթը շշերի մեջ լցնող հաստոցը 5 րոպեում լցնում է 450 շիշ: Քանի՞ րոպեում այն կլցնի 4500 շիշը:
November 23

Նուկիմ քաղաքի խելոքները:

Ժամանակով մի քաղաք է եղել՝ նուկիմ անունով: Անունը կա, բայց տեղը մինչև հիմա հայտնի չէ: Այս քաղաքը ցուրտ է եղել՝ երկու ձմեռ, մի ամառ: Մի օր ժողովուրդը հարայ-հրոցով հավաքվում, ափ է առնում քաղաքի առաջավոր մարդկանց դռները.

-Էս քաղաքում էլ ապրել չի լինի, սառանք, ախպեր, սառանք: Ելեք պատգամ գնացեք թագավորի մոտ, գնացեք, թագավորին ասեք, թե որ երկու ամառ, մեկ ձմեռ անի՝ մենք էս քաղաքում է՜լ մնացողը չենք:

– Ժողովրդի կամքը սուրբ է, – ասում են առաջնորդները, որ քաղաքի խելոքներն են լինում, խորհրդի են նստում և որոշում թագավորի մոտ գնալ խնդրելու և, թագավորի սիրտը շահելու համար էլ մի քսակ ոսկի նվեր են տանում ժողովրդի կողմից: Շինում են մի երկար նիզակ, նիզակի ծայրից կախում են քսակը և «քագավոր, որտեղ ես, գալիս ենք քեզ մոտ», ասում են քաղաքի առաջավորներն ու ճամփա ընկնում:

Մի ավանի միջով անցնելիս տեսնում են խանութպանին մեկը կրակի բոցի պես մի բան է ծախում: Դրա տեսքը շատ է հրապուրում Նուկիմ քաղաքի պատգամավորներին:

– Էտ ի՞նչ ես ծախում, ախպեր, – հարցնում են նրանք:

– Տաքդեղ, – պատասխանում է խանութպանը:

Առաջին անգամն են տեսնում տաքդեղը, առաջին անգամն են լսում տաքդեղ անունը:

-Ուտելու բա՞ն է, – հարցնում են նրան:

– Ուտելու բան է, բա՜ ոնց, – պատասխանում է խանութպանը:

– Որ էտպես է, մի կշեռք էտ ասածիցդ տուր:

Ավագ պատգամավորը տաքդեղից մի հատ կծում է, բերանը մրմռում է, աչքերը արցունքոտվում են, նետում է մյուսին, սա էլ մի կտոր կծում է, նետում է մյուսին: Էսպես մինչև վերջին պատգամավորը: Բերանները մրմռալով, աչքերը արցունքոտելով, խանութպանին հայհոյելով՝ շարունակում են ճանապարհը: Մի ուրիշ ավանով անցնելիս տեսնում են խանութպանի առաջ սալաների վրա դարսված… չեն իմանում ինչ:

– Էտ ի՞նչ ես ծախում, ախպեր:

– Խաղող:

Առաջին անգամն են տեսնում խաղողը, առաջին անգամն են լսում խաղողի անունը:

– Ուտելու բա՞ն է,- հարցնում են նրանք:

– Էն էլ ոնց, – պատասխանում է խանութպանը:

– Դե, մի կշեռք տո՛ւր:

Վճարում են, առնում, ուտում, համը բերաններն է մնում: Շրթունքները լիզելով, խանութպանին օրհնելով` շարունակում են ճանապարհը:

Մաս 2-րդ

Մի ուրիշ ավանով անցնելիս տեսնում են խանութպանի մոտ կտոր-կտոր ճերմակ բաներ:

– Էդ ի՞նչ ես ծախում:

– Շաքար:

Շաքա՞ր….Ո՛չ տեսել էին, ո՛չ լսել:

– Ուտելու բա՞ն է,- հարցնում են նրանք:

– Էն էլ ոնց:

– Դե, մի կշեռք տո°ւր:

Վճարում են, առնում, կռթկռթալով ուտում, համը բերաններն է մնում:

Գնում են, գնում, գիշերը վրա է հասնում: Նիզակը տնկում են գետնի մեջ, քսակով ոսկին ամրացնում նիզակին, իրենք պառկում են շուրջը, միամիտ քնում: Գողը ինչպե՞ս կարող է բարձրանալ վերև, նիզակի ծայրից կախված քսակը առնել, իսկի խելքի մոտ բա՞ն է:

Հակառակի պես գիշերը մի ճամփորդ է անցնում էդ տեղերով, տեսնում է մի տնկած ձողի շուրջը մարդիկ անուշ քնել են: Վեր է նայում` ձողի ծայրից μան է կախված: Վար է բերում ձողը, բաց անում քսակը, մեջը՝ դեղին ոսկի: Ոսկին դատարկում է իր խուրջինի մեջ, փոխարենը քսակի մեջ խիճ ու ավազ է լցնում, ձողը նորից կանգնեցնում:

Առավոտը Նուկիմ քաղաքի խելոքները շարունակում են իրենց ճանապարհը: Հարցնելով հասնում են թագավորանիստ քաղաքը: Մայրաքաղաքի դռան մոտ նստում  են, ծախսերի հաշիվ են տեսնում, որ գումարը իրար մեջ արդար բաժանեն:

Ավագ պատգամավորն ասում է.

— Էն կարմիր բանը, որ ես կերա, քեզ գցեցի, դու կերար մեկէլին գցեցիր` մեկ արծաթ, էն բանը, որ աստված շինել էր, մենք քանդեցինք` մեկ արծաթ. էն բանը, քանց ձյուն ճերմակ էր, քանց մոր կաթ անուշ` երկու արծաթ:

Հաշիվը տեսնելուց հետո գնում  են թագավորի դռանը կանգնում: Դռնապանը իմաց է տալիս պալատականներին, սրանք էլ թագավորին, թե Նուկիմ քաղաքից պատգամավոր են եկել: Թագավորը հրամայում է ներս կանչել նրանց:

Պատգամավորները թագավորին գլուխ են տալիս և բարև բռնած կանգնում են: Ավագ պատգամավորը քսակը մոտեցնում է թագավորին և ասում.

– Թագավո՛րն ապրած կենա, մենք Նուկիմ քաղաքի ժողովրդի կողմից ենք եկել խնդրանքով: Էս մի քսակ ոսկին էլ ժողովրդի կողմից քեզ նվեր ենք բերել: Մեր քաղաքը շատ ցուրտ քաղաք է. երկու ձմեռ, մեկ ամառ: Թե որ երկու ամառ, մեկ ձմեռ չանես, էլ մեր քաղաքում մենք մնացողը չենք, լավ իմացած լինես:

Մյուս պատգամավորները գլխով հաստատում են նրա ասածը:

Թագավորի գանձապահը, որ վերցրել էր քսակը, թագավորի ականջին փսփսում է, թե ոսկու տեղ խիճ ու ավազ է:

Թագավորը մտածում է` սրանք նպատակո՞վ են ոսկու տեղ խիճ ու ավազ բերել, թե՞ միամիտ սրտով: Փորձելու համար հրամայում է` նրանց առաջ մի մատուցարան սև սալոր դնեն` սև բոլոջների հետ խառը: Պատգամավորները վրա են պրծնում. ավագ պատգամավորն ասում է.

– Տղե՛րք, առաջ ոտավորն ուտենք` չփախչեն, անոտը մեր ծառան է:

Թագավորը տեսնում է նրանց խելքի չափը և դառնալով նրանց` ասում է.

– Գնացե՛ք ձեր տները, մինչև տեղ հասնեք, մեկ էլ ամառը եկած կլինի:

– Թախտիդ հաստատ մնաս, – ասում են պատգամավորները և ուրախ-զվարթ վերադառնում են իրենց քաղաքը:

  1. Դուրս գրիր անծանոթ բառերն։
    հարայ-հրոցով
    ավանի
  2. Ինքդ հարցեր կազմիր երկրորդ հատվածի վերաբերյալ։
    ինչու դուք չգիտեք շաքարը ինչ էր։
    ինչու դուք քսակը ձեր գրպանը չը պահեցիկ այլ կախեցիկ նիզակից
  3. Խորհո՛ւրդ տուր նուկիմցիներին։
    ես ձեզ Խորհուրդ եմ տալիս գնացեք այդ քաղաքից։
  4. Ի՞նչ է սովորեցնում այս հեքիաթը։
    մի պահի ոսկին աչկի տակ։
  5. Հեքիաթը ինչպե՞ս կվերնագրես։
    << Ցուրտ նուկիմ քաղաքը >>
November 23

Անկյան տեսկները

  1. Որքա՞ն է փռված անկյան աստիճանային չափը:

180 աստիճան

2.Որքա՞ն է ուղիղ անկյան աստիճանային չափը:

90 աստիճան

3. Ին՞չ անկյուն է պատկերված:

 

4.Կատարե՛ք բաժանում

9373 : 721 =13

27200 : 425 =64

39240 : 120 =327

32054 :682 =47

5.Գտե՛ք բաժանման թերի քանորդը.

97: 4 =

67 : 5 =

6.Ստուգողական աշխատանքից Հայկի և Արամի ստացած միավորների գումարը 75 է: Եթե Հայկը ստանար ևս 7 միավոր, կունենար այնքան միավոր, որքան ունի Արամը: Քանի՞ միավոր է ստացել նրանցից յուրաքանչյուրը: