April 15

Գործնական աշխատանք

1.Կետերը փոխարինի՛ր հնչյուն, թնդյուն, շառաչյուն գոյականներից և հնչուն, թնդուն, շառաչուն ածականներից մեկով:

Իմ մանկության օրերին հորդահոս ու շառաչյուն գետ եմ տեսել:

Լեռներում միայն թնդյուն արձագանքը մնաց:

Ուշադիր լսում էի քո երգի ամեն մի հնչյուն:

Մանկան հնչուն ծիծաղը վարակեց մեծերին:

Այդ մարտի թնդյունը լսվում էր բավական հեռվում:

Ինձ կանչեց-բերեց մեր գետի շառաչյունը:

2.Կետերի փոխարեն գրի՛ր ուն կամ յուն ածանցը:

Քամին խաղում էր պաղպաջյուն ալիքների հետ:
Դողդոջուն ձայնը մատնեց, որ վախենում է:
Թվում էր, թե հարսի շրշյուն զգեստով աղջիկը քույրս չէ:
Սիրով էր տանում հիվանդի քրթմնջյունը ու բողոքը:
Ջրի ճողփյունը լսվեց. ուրեմն մոտեցել ենք:
Դալար սաղարթի սոսափյունը խաղաղություն էր բերում:
Մոտիկից լսվող ճարճատյունը անակնկալի բերեց բոլորին:

3. Տրված բառերը տեղադրի՛ր նախադասությունների մեջ: Անվանի՛ր բառերի այդ խումբը: Ծուղրուղո՜ւ, վա՜յ, փի՛շտ, շրը՜խկ, պահո՜, հա՛ֆ-հա՛ֆ, դը՜ռռ, վա՜շ-վի՜շ:

Փի՛շտ,- լսվեց հանկարծ. ուրեմն նրանք մոտենում են տանը:
Վա՜շ-վի՜շ, հիմա ի՞նչ եմ անելու, ո՞ւր եմ գնալու:
Ձորում գետն էր հառաչում՝ շրը՜խկ:
Պահո՜, ու վերջ. էլ ոչ մեկը չի մտնի այս սենյակը:
Ծուղրուղո՜ւ, սա արդեն նորություն է:
Հա՛ֆ-հա՛ֆ, ոսկի եմ գտել:
Անվերջ ու միալար դռռում է, ու հենց ականջս է ընկնում՝ դը՜ռռ, ուզում եմ փախչել այստեղից:

4. Տրված բառերով նախադասություններ կազմի՛ր: Դրանք ինչո՞ւ են վերաբերական կոչվում:

Թերևս նա այսօր չի գա։
Անշուշտ սա ճիշտ որոշում է։
Անկասկած նա կհաղթի։
Կարծես թե անձրև է գալու։
Իբր թե նա ոչինչ չգիտի։
Նույնիսկ երեխան դա հասկացավ։
Միայն նա մնաց այստեղ։
Ինչ որ է, պետք է գնանք։
Ոչ, ես համաձայն չեմ։

5․Ի՞նչ արմատներ է հարկավոր ավելացնել մեջտեղում, որ այն լինի ձախ կողմում գրված բառի վերջին արմատ և աջ կողմում գրվածի առաջին արմատ։

Ծամ/ծամ/անք — ծամծամանք
Մարտ/կոց/գետ — մարտկոցգետ
Հաց/կոտր/ծամ — հացկոտրծամ
Բարի/գութ/առատ — բարիգութառատ

6․Գտի՛ր օրինաչափությունը․ո՞ր բառը կլինի հաջորդը։

Քահանա — նախաբան — բանբեր — բերդակալ — կալվածատեր — տերություն

7․Ո՞ր զույգերի երկու բառերը նույն արմատը չունեն։

Տեր – տիրույթ

Շեն – շինարար

Գետ – գիտակ — սխալ է պետք է լիներ գետակ

Կիրթ – կրթօջախ

Սին — սննդարար — սխալ է

8․Նախադասություններում ավելորդ բառեր կան, դո՛ւրս գրիր դրանք։

Շնորհալի այդ աղջիկը նվագում էր ջութակի վրա — Շնորհալի այդ աղջիկը նվագում էր ջութակի վրա։ — վրա

Երիտասարդը հանդիսանում էր այդ նախաձեռնության հեղինակը — Երիտասարդը հանդիսանում էր այդ նախաձեռնության հեղինակը – հանդիսանում էր

Ֆիզիկան դա մի հետաքրքիր գիտություն է բնության մեջ կատարվող երևույթների մասին — Ֆիզիկան դա մի հետաքրքիր գիտություն է բնության մեջ կատարվող երևույթների մասին։ — դա, մեջ

Տղամարդու արևահար դեմքը ինձ ծանոթ էր թվում — Տղամարդու արևահար դեմքը ինձ ծանոթ էր թվում։ — ինձ

April 14

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎՐՈՊԱՅՈւՄ

Ռեֆորմացիայի սկիզբը

Միջնադարյան մարդու կյանքն ամբողջովին կառուցված էր կրոնական աշխարհայացքի վրա: Հավատացյալի համար հատկապես կարևոր նշանակություն ուներ գործած մեղքերից փրկվելու խնդիրը: Հոգևորականները քարոզում էին, որ առանց եկեղեցու օգնության հնարավոր չէ փրկություն գտնել։ Դրա համար անհրաժեշտ է ամեն օր այցելել եկեղեցի, զբաղվել բարեգործությամբ, եկեղեցու կարիքների համար դրամ հատկացնել: Եկեղեցին սկսեց կիրառել նաև մեկ այլ միջոց: Հռոմի պապի անունից հավատացյալներին վաճառում էին ինդուլգենցիաներ: Այն գնողն ազատվում էր բոլոր մեղքերից:

Դրա դեմ սկսեց պայքարել Մարտին Լյութերը, որը Գերմանիայի Վիտենբերգ քաղաքի համալսարանի պրոֆեսոր էր: Նա հրապարակայնորեն այրեց մեղքերի քավության մասին պապի հրովարտակը և 1517 թ. հոկտեմբերի 31–ին Վիտենբերգ քաղաքի տաճարի դռանը մի թուղթ փակցրեց: Այն պարունակում էր 95 դրույթներ: Նա ասում էր, որ մարդը կարող է փրկվել միայն իր հավատով, այլ ոչ թե ինդուլգենցիաներ գնելով: Նրա կարծիքով պապն իրավունք չունի խառնվելու աշխարհիկ իշխանության գործերին, իսկ եկեղեցին պետք է ենթարկվի պետությանը:

Ռեֆորմացիայի կողմնակիցները քրիստոնեական հավատքի միակ աղբյուր ճանաչեցին Աստվածաշունչը: Իսկ կաթոլիկ եկեղեցին Սուրբ Գրքի հետ միաժամանակ որպես հավատքի աղբյուր ընդունում էր նաև տիեզերական ժողովների կանոնները և պապերի որոշումները:

Շուտով Ռեֆորմացիան վերածվեց հասարակական լայն շարժման, քանզի դրան մասնակցում էին հասարակության բոլոր խավերը։ Սրբազան հռոմեական կայսրության կայսր Կարլոս V–ը հրամանագիր արձակեց Լյութերի քարոզած գաղափարներն արգելելու մասին: Դրա դեմ բողոքեցին Լյութերի կողմնակիցները: Այդտեղից էլ լյութերականներին սկսեցին անվանել բողոքականներ:

Լյութերականները բարեփոխումներ կատարեցին գերմանական կաթոլիկ եկեղեցում: Արդյունքում՝ Գերմանիայում առաջացավ բողոքական (լյութերական) եկեղեցի: Հաստատվեց «Ում իշխանությունը, նրա էլ՝ հավատը» սկզբունքը։ Այսինքն՝ կայսրության տվյալ տարածքի իշխանն էր որոշում իր հպատակների հավատը` կաթոլիկ կամ բողոքական:

Բողոքական եկեղեցիների առաջացումը

Եվրոպական այլ երկրներում նույնպես առաջացան բողոքական եկեղեցիներ:

Անգլիայի Հենրիխ VIII թագավորը 1534 թ. հրապարակեց գերագահության մասին օրենքը: Այն սահմանում էր, որ անգլիական եկեղեցու առաջնորդը ոչ թե Հռոմի պապն է, այլ Անգլիայի թագավորը: Եկեղեցական հողերը բռնագրավվեցին: ժամասացությունը սկսեց կատարվել անգլերենով։ Եպիսկոպոսներին պաշտոնների էր նշանակում Անգլիայի խորհրդարանը։ Հոգևորականները վարձատրվում էին պետական գանձարանից: Արդյունքում ձևավորվեց անգլիկան եկեղեցին:

Ռեֆորմացիայի հայտնի մյուս երկիրը Շվեյցարիան էր: Այստեղ շարժումը գլխավորեց Ժան Կալվինը: Նա մշակեց բարեպաշտության և օրինակելի վարքի նոր կանոններ: Կալվինի գաղափարներն այնքան տարածվեցին, որ Ժնև քաղաքի իշխանություննե գործադրեցին դրանք: Արգելվեցին զվարճությունները, երաժշտությունը, լավ հագնվելը, թղթախաղը: ժամանակակիցները Կալվինին անվանում էին «Ժնևի պապ»: Բողոքական այս եկեղեցին նրա անունով կոչվեց կալվինական:

Հակառեֆորմացիա

Ռեֆորմացիայի տարածման հետևանքով խախտվում էր կաթոլիկ եկեղեցու միասնությունը: Եկեղեցու դիրքերը պահպանելու համար Հռոմի պապը դիմեց հակաքայլերի: Այսպես ծավալվեց Հակառեֆորմացիան:

Ռեֆորմացիայի դեմ պայքարում մեծ դեր խաղաց «Հիսուսի ընկերություն» (ճիզվիտներ) վանական նոր միաբանությունը։ Նրա անդամները երդվում էին լինել աղքատ, չամուսնանալ և հնազանդ ու անխոս ենթարկվել Հռոմի պապին: Միաբանությունը բացեց դպրոցներ, համալսարաններ, որտեղ պատրաստում էին կաթոլիկ քարոզիչներ:

1559 թ. լույս տեսավ «Արգելված գրքերի» առաջին ցուցակը: Կաթոլիկներին արգելված էր կարդալ այնտեղ գրանցված գրքերը:

Այդուհանդերձ, կաթոլիկ եկեղեցին չկարողացավ դիմագրավել Ռեֆորմացիային: Պապականությունն աստիճանաբար կորցրեց իր հզորությունը, իսկ բողոքականությունը տարածվեց բազմաթիվ երկրներում:

Նիդերլանդական եղափոխությունը

Հյուսիսային ծովի ափին գտնվող Նիդերլանդներ կոչվող երկիրը բաղկացած էր 17 գավառներից: XVI դարում այն Իսպանիայի կազմում էր: Ռեֆորմացիայի, հատկապես կալվինական, գաղափարները լայն տարածում գտան նաև Նիդերլանդներում:

Զգուշանալով, որ Ռեֆորմացիան կարող է վերածվել հակաիսպանական պայքարի, Իսպանիայի թագավոր Ֆիլիպ II–ը Նիդերլանդներում հիմնեց ինկվիզիցիայի դատարան և խստացրեց օրենքները։ Սակայն դա չփոխեց իրավիճակը: Նիդերլանդներում Ռեֆորմացիայի շարժումը վերաճեց ազգային–ազատագրական պատերազմի:

Ազատագրական պատերազմը սկսվեց 1566 թ. ապստամբությամբ: Կալվինականները չէին ընդունում սրբապատկերների պաշտամունքը: Նրանք հարձակվեցին կաթոլիկ եկեղեցիների ու վանքերի վրա, ոչնչաց րին սրբապատկերներն ու մասունքները, բռնագրավեցին եկեղեցական գույքը: Ավերվեց շուրջ 5500 եկեղեցի ու վանք:

Սակայն ապստամբները շուտով պառակտվեցին: Հարավի գավառները շարունակեցին ճանաչել Իսպանիայի գերիշխանությունը, և Նիդերլանդների հարավային մասը մնաց Իսպանիայի կազմում:

Հյուսիսային յոթ գավառները միավորվեցին և ստեղծեցին նոր պետություն՝ Նիդերլանդները: Որպես առավել զարգացած գավառ՝ հանրապետության գլուխ կանգնեց Հոլանդիան: Այդ պատճառով Նիդերլանդները հաճախ անվանում են նաև Հոլանդիա:

Ազգային–ազատագրական պայքարն ավարտվեց 1609 թ., երբ Իսպանիան ճանաչեց Նիդերլանդները որ պես ինքնուրույն պետություն: Իսկ 1648 թ. ստորագրված Վեստֆալյան պայմանագրով Իսպանիան վերջնականապես հրաժարվեց Նիդերլանդներից:

Հարցեր և առաջադրանքներ.

  1. Ի՞նչ էր ինդուլգենցիան և ի՞նչ նպատակի էր ծառայում։
    Ինդուլգենցյան դա մի թուղթ էր, որն վաճավում էր եկեղեցում այն նրա համարեր, որն իբր գոյություն ուներ մեղքերի թողության համար։

  2. Ի՞նչ է ռեֆորմացիան:
    Ռեֆորմացյան դա հակազդող ուժ էր, որն կռվում էր Հռոմի Պապի և եկեղեցու դեմ։

  3. Ե՞րբ և որտե՞ղ փակցվեցին Մարտին Լյութերի 95 դրույթները: Ինչի՞ և ո՞ւմ դեմ էին ուղղված դրանք:
    Մարտին Լյութերի 95-դրույթները փակցվեցին քաղաքի տաճարի դռան վրա և դրանք դեմ էին ինդուգեցաներին։

  4. Ովքե՞ր ստացան բողոքական անվանումը և ինչո՞ւ:
    Բողոքական անվանումը ստացան այդ նույն Լութերականները, որոնք համաձայն էին նրա հետ։

  5. Բացատրի՛ր «Ում իշխանությունը, նրա էլ՝ հավատը» սկզբունքի իմաստը:
    Դա նշանակում է, որ եթե Հռոմի Պապի համար հավատը դա եկեղեցուն դրամ հատակացնելն է դա նշանակում է, որ բոլորն պետք է դրան հետևն։

  6. Ներկայացրո՛ւ անգլիկան եկեղեցու առանձնահատկությունները:
    Անգլյական եկեղեցու առանձնահատկություներն նրանում են, որ դրա գլուխը թագավորն էր ոչ թե Հռոմի Պապը նաև այն միավորմ էր համ կաթոլիկներին համ բողոքականերին։

  7. Ի՞նչ է Հակառեֆորմացիան:
    Հակառեֆորմացյան դա ռեֆորմացյայի դեմ պայքար ուժն էր։

  8. Ինչո՞ւ Նիդերլանդներում սկսվեց ազգային–ազատագրական պայքար:
    Որովհետև Նիդերլանդները ուզում էին դուրս գալ Իսպանյայի ճնշման տակից։

  9. XVI դարում ի՞նչ եկեղեցիներ առաջացան Եվրոպայում. թվարկի՛ր դրանք:
    Տասնվեցերորդ դարում առաջացան՛ Լյութերականը, Կալվինականը և Անգլյական եկեղեցիները։
April 14

Домашнее задание. Чтение текста И. Стоуна “ Жажда жизни”

Ответьте на вопросы в блоге:

Как к Ван Гогу относились окружающие?
К Ван Гогу все относились как к сумасшедшему и некто не понимал его и его искусство. 

Как он относился к людям?
Как я понял по природе Винсент был закрытым и не имел нечего общего к окружающим.  

Много ли общался, много ли у него было друзей?
Нет общался он мало и то из нужды а друзей у него не было ваше.

Как  звали лечившего Ван Гога доктора и о чем они разговаривали?
Доктора лечившего Ван Гога звали Поль Раше и они разговаривали про искусство, жизнь и его переживаниях.

April 14

Գրիգոր Զոհրապ «Զաբուղոն»

Գ

Սկիզբները Վասիլիկ երջանիկ եղավ այսպես։ Բախտին չէ՞ր նմաներ քիչ մը այս անտեսանելի սիրահարը որ աշխարհքը կը կողոպտեր զինքը հափրացնելու համար ամեն ճոխություններով։

Օր մը սակայն այս ամենը ծաղրելի թվեցան իր աչքին։ Իր գաղտագողի ու թաքուն երջանկությունը բան մը կը կորսնցներ այսպես ծածուկ մնալով և չկրնալով ուրիշներում ցուցվիլ։ Երևակայեցեք մեծագին ադամանդ մը որ հավիտյան տուփի մը մեջ փակված մնալու դատապարտված ըլլա ու չկրնաք օր մը կոլրծքերնուդ վրա դնելով դիմացիննիդ շլացնել։

Իր բոլոր վայելքները, իր բոլոր ունեցածը այս գոցված ադամանդին տպավորությունը կը թողեին։ Ինքը մանավանդ, ցուցամոլ էակ, չէր կրնար գոհանալ կյանքի այն ներքին ու լռին ներդաշնակությամբը որ ահա իր ձեռքին տակն էր և որ դուրսը արձագանք չէր ձգեր. մարդիկ կան որ դերասաններ են աշխարհիս վրա. իրենց սեփական կյանք ու գոյություն չունին և ուրիշներուն համար կ՚ապրին միայն. հանդիսատեսներ պետք է ասոնցպեսներուն, ու կյանքը հրապույր չունի եթե զիրենք դիտողներ պակսին. դերասաններ՝ որ հանձն չեն կրնար առնել թափուր սրահի մը առջև ներկայացում տալու։

Այսպես էր Վասիլիկ. իր մեկուսացումը՝ լքում կը նշանակեր. ոչ ոք իր երեսը կը նայեր փողոց ելած ատեն. գեղին բոլոր երիտասարդները իր հրապույրներեն կը դողային։ Հիմա պչրանքի արվեստը կը փորձեր անոնց դեմ, թույլ ու երերուն քալվածք մը առած էր որ նուրբ մարմինին ամեն խաղերը կը մատներ, և այսպես ցանկության տաք հով մը կը տարածեր շուրջը ու օձի նայվածք մը՝ որուն հանդիպողը կը կախարդվեր։

Օր մը տղուն մեկը կապվեցավ անոր ու հետը ամուսնանալ առաջարկեց. այն վայրկյանեն գողի սերը անտանելի լուծ մը դարձավ իրեն։ Ալ չկրցավ սպասել անոր, գիշերները լուսցնել, ժամադրություններուն գտնվիլ, սա պարտեզին մեջ, կամ ան լերան վրա. ամեն առթիվ գանգատեցավ, բողոքեց, ու լացավ. մյուսը կը զարմանար. ինչո՞ւ այս արցունքը, չէ՞ մի որ առաջվան պես կը սիրեին իրար. ի՞նչ փույթ մնացածը. Զաբուղոն իր առանձնացած կյանքովը, միամիտ մարդու հատուկ անծալք գաղափարները կը պարզեր։

— Ի՞նչ պիտի ըլլա ասոր վերջը, կը հարցներ աղջիկը։

Ասոր վե՞րջը. Զաբուղոն երբեք չէր խորհած ատոր. ընդհակառակը կը փափագեր որ վերջը չգա։

Այն ատեն հուսահատած՝ հոժարությամբ բաժանում ձեռք բերելե այս նշանտուքեն, որ օրհնված պսակե ավելի ամուր ու հաստատ կ՚երևար, դիվային խորհուրդ մը անցավ մտքեն. գիշեր մը ոստիկանները կանչեց ու ձերբակալել տվավ Զաբուղոնը։

Դ

Քարաշեն պատերուն, երկաթե ամրափակ դուռներուն ետին կը սլքտկան, սպասելե վհատած, կամքի պարտասումի մը մեջ անզգա և անտարբեր դառնալով տարիներու անվերջ հոլովումին։

Անակնկալ փրկության մը հույսը, առջի օրերուն ակնկալությունը, շատոնց լքած է զիրենք և հիմակ նախասահմանյալ թվականին սպասելով միայն, կծկված կը մնան այդ տեղ ժամերո՜վ, չորս դիեն բարձրացող պարիսպներուն տակ բուսած հսկա սունկերու նման։ Ամեն հասակները ու ամեն տարիքները կան հոս, այս դիմացկուն քարե արգանդին մեջ որ Թիարան կը կոչվի և որ այս մարդիկը պիտի վերածնի օր մը, պիտի արտաքսե իր ծոցեն դուրս, համերամ հղացումներով։

Վերեն, նեղ բացվածքներե լույսը կը սպրդի ներս, հաշվված խնայված լույս մը, տկար ու տժգույն բան մը, այն դեմքերուն պես զորս լուսավորելու կու գա։

Զաբուղոն ասոնց մեջն է. իր համբավը կանխած է զինքը բանտին մեջ. մեծ չարագործ մը չէ բայց մեծ ճարպիկ մըն է. հսկողության տակ է շարունակ այս բանտարկյալը որ ոտքը երկաթներ ունի ամուր ու կռնակը հաստ պարիսպներ։

Յոթը տարի պիտի մնա այսպես. երիտասարդ էր հոս եկած ատեն ու ծերացած դուրս պիտի ելլե. իր նշանածին կը խորհի ամեն ատեն, այն մեկհատիկ բարեկամության որուն աներկբա կը հավտա դեռ. ո՞ւր է. ի՞նչ կ՚ընե արդյոք. ու հակառակ ամեն զգուշության, փախչելու ջանքեր կ՚ընե. անգամ մը երեսուն կանգուն բարձրությամբ պատե մը կ՚անցնի, բայց դուրսի բակին մեջ կը բռնվի. ուրիշ անգամ մը բանտին երդիքին վրա ելլելու կը հաջողի. երկու գիշեր կ՚անցընե հոն. կե տեսնեն ու կը բռնեն զինքը նորեն։ Այն ատեն ամեն խստությունները ի գործ կը դնեն ամես վայրկյան փախչելու հետամուտ այս մարդուն դեմ. բանտին կարգապահական պատիժները կը տեղան իր գլխուն. բան մը չի կասեցներ զինքը. դուրս պիտի ելլե Վասիլիկը գտնելու համար. իրավ որ ուրիշ պատճառ մը չունի փախչելու։

Եվ գիշեր մը կը հաջողի վերջապես. խոհանոց՛ին ծխնելույզին մեջեն վեր կ՚ելլե նախ ու հետո հիանալի ճարտարությամբ մը այդ ցից բարձրութենեն վար կ՚իջնե, այս անգամ բանտին շրջափակեն դուրս։

Երեք տարվան մեջ այս վեցերորդ փորձը կը հաջողի ահա, ու շիտակ, անխոհեմությամբ թերևս, մեր գեղը կը դառնա նորեն. կասկած մը չանցնիր այս հնարամիտ մարդուն մտքեն. տարակույս մը չի գար, թունավորելու իր սիրույն մաքրությունը։ Իր ձերբակալությո՞ւնը. ձախող դիպված մը միայն. առջի օրերուն պես գիտե որ սպասող մը կա իրեն ամենեն անակնկալ ժամուն. ու վայելած ազատության գինը՝ այս բերկրանքով կը բազմապատկվի, կը մեծնա, իր սրտեն դուրս պոռթկալու չափ։ Վասիլիկին թովիչ ակնարկը պիտի գտնե նորեն. անոր գռուզ մազերուն պատկերը դեռ չտեսած, աչքին առջևեն կ՚անցնի, և ուրախության սարսուռ մը կը ցնցե իր հեք մարմինը։

Մեղմիվ կը մոտենա անոր տունին. պատուհանին առջև խոսացկության ձայն մը կեցնե զինքը. ո՞վ է ներսը. մտիկ կ՚ընե, չի հավատար իր լսածին. ներս կը մտնե անձայն, առանց իր ներկայությանը կասկածը տալու, ու չի հավատար իր տեսածին. ժամ մը ամբողջ անկյուն մը կծկված կը սպասե, չկրնալով ցրված միտքը ամփոփել. հետո տակավ ինքզինքը կը գտնե, կը խորհի ու ձեռքը ակամա կ՚երթա պզտիկ դանակի մը կոթին զոր մեջքի գոտիին անցուցած է. մատները կը շոյեն զենքը. առջի հեղն է որ արյուն թափելու հարկը կը տեսնե որոշ ու հստակ. ինքը որ ամեն բանե կրնա փախչիլ, այս վրեժխնդրության գաղափարեն չի կրնար զատվիլ ահա։ Ո՞վ է այդ ապուշ էակը որ իր թողած պակասը լեցնելու եկած է այստեղ, սա նստող տղո՞ւն համար Վասիլիկ մոռցած է զինքը։ Մեկ նայվածքով կը չափե, կը գնահատե այս ոսոխը ու շատ վար կը գտնե իրմե։

Եվ իր սիրտը լեցնող արհամարհանքին առջև վրեժի գաղափարը կը թուլնա. ձեռքը կը քաշե դանակին բունեն զոր իր պրկված մատները կիսովին դուրս քաշած էին մեջքի գոտիեն. ո՛չ, չեն արժեր ասոնք իր զայրույթը, ու կամացուկ դուրս կ՚ելլե կրկին։ Բոլոր գիշերը կը քալե թափառական, փողոցներուն մեջ. ո՞ւր պիտի երթա այսպես. տուն չունի, ծանոթ չունի։ Կը խորհի որ այդքան ծանրագնի ձեռք անցուցած ազատությունը բանի մը չի ծառայեր և ուսերուն վրա կը ծանրանա։

Արշալույսին հետ՝ վարանոտ քայլերով ետ կը դառնա, իր բանտին նորեն, որուն դրան առջև կը գտնեն զինքը առտուն ու ներս կ՚առնեն։

Կարդա Գ, Դ հատվածները։ Պատասխանիր հարցերին․

1․Ի՞նչ կարծիք կազմեցիր Վասիլիկի մասին։ Ներկայացրո՛ւ նրա կերպարը։ Ի՞նչ փոփոխություն տեղի ունեցավ Վասիլիկի հոգում։ Ինչո՞ւ։
Վասիլիկը սկզբում ինձ թվում էր թե մի հետաքրքիր կերպար է, որն մենակ լավն էր ուզում Զաբուղոնի համար, բայց շատ տարորինակ է, որ միանգամից այդ դրական կերպարը վերածվեց այն մարդուն, ով կարող է գցել իր մտերիմ մարդուն բանտ։

2․ Ո՞րն էր Զաբուղոնի՝ բանտից ազատվելու ամենամեծ նպատակը։
Զաբուղոնը չիմանալով, որ Վասիլիկն է նրան դավաճանել և բանտ գցել ուզում էր դուրս գար բանտից նորից նրան տեսնելու համար։

3․ Գնահատի՛ր Զաբուղոնի արարքը։ Քո կարծիքով ինչո՞ւ նա որոշեց կրկին բանտ գնալ։
Ես կարծում եմ Զաբուղոնը այդպես, վարվեց քանզի նա ուզում էր բանտից դուրս գար մենակ մի բանի համար, որպեսզի տեսներ իր սիրելի Վասիլիկին բայց երբ նա տեսավ, որ նրա միակ մոտիկ մարդն իրեն դավաճանում է որոշեց, որ նրան էլ ոչ մի բան պետք չէ այն չորս բանտի պատերից դուրս

April 13

Գործնական քերականություն․ Գոյականի հոլովումը

1․Հարցական դերանունները փոխարինի՛ր համապատասխան հոլովով դրված գոյականներով:

Ո՞վ, ի՞նչը եկավ — աշակերտի շուը եկավ
Ո՞ւմ, ինչի՞  պայուսակը — Իմ ընկերոջ պայուսակը
Մոտենալ ո՞ւմ, ինչի՞ն  — ես մոտեցա իմ ընկերոջ տանը։
Հեռանալ ումի՞ց, ինչի՞ց — ես հեռացա նրա տատիկի կատվից։
Հիանալ ումո՞վ, ինչո՞վ — ես հիանում էի նրա հաջողություներով։

2. Կազմիր տրված գոյականների սեռական հոլովը և նշիր, թե որ հոլովմանն է պատկանում:

Սենյակ, տուն, քաղաք, այգի, օր, գեղեցկություն, լեռ, քույր, դուռ, փողոց, բեռ, գիրք, ամիս, լուսամուտ, ձյուն, ընկեր, ուսում, աշուն, գրիչ, շուն, ձուկ, բարդի, խաղող, զարգացում, դիմում, խնձորենի, րոպե, շաբաթ, ապակի, սար, պապ,  մասրենի, մորեղբայր, գդալ, սյուն, ձի, երեկ,  երեկո,  խաղաղություն:

Օրինակ`  սենյակ-սենյակի, ի հոլովման

Սենյակ — սենյակի, տուն — տան, քաղաք — քաղաքի, այգի — այգու, օր — օրի, գեղեցկություն — գեցեկության, լեռ — լեռան, քույր — քրոջ, դուռ — դռան, փողոց — փողոցի, բեռ — բեռի, գիրք — գրքի, ամիս — ամսվա, լուսամուտ — լուսամուտի, ձյուն — ձյան, ընկեր — ընկերոջ, ուսում — ուսման, աշուն — աշնան, գրիչ — գրիչի, շուն — շան, ձուկ — ձկանը, բարդի — բարդու, խաղող — խաղողի, զարգացում — զարգացման, դիմում — դիման, խնձորենի — խնձորենու, րոպե — րոպեի, շաբաթ — շաբաթվա, ապակի — ապակու, սար — սարի, պապ — պապու, մասրենի — մասրենու, մորեղբայր — մորեղբոր, գդալ — գդալի, սյուն — սյան,  ձի — ձիու, երեկ — երեկվա, երեկո — երեկոյվա, խաղաղություն — խաղաղության, 

3.Տեքստից դուրս գրիր գոյականները և նշիր հոլովն ու հոլովման տեսակը:

Մեր կապիկը մի աֆրիկացուց էինք ձեռք բերել, որը վառ անհատականությամբ ու յուրահատուկ հումորով օժտված մի էակ էր: Ամեն օր նրան դուրս էինք տանում ու կապում ծառին: Առաջին երկու օրը խելոք նստում էր տան մուտքի մոտ, ու նրա կողքով չընդհատվող հոսանքով անցնում էին որսորդները, մեզ սննդամթերք բերող պառավ կանայք, խումբ-խումբ վազում էին խխունջներ ու միջատներ բերող փոքրիկ տղաներ: Մենք ենթադրում էինք, որ այդ անդադար շարժումը կզվարճացնի ու կհետաքրքրի կապիկին: Այդպես էլ եղավ: Նա շատ շուտ գլխի ընկավ, որ պարանի երկ-+արությունն իրեն թույլ է տալիս թաքնվել բակի դռնակի մոտ, և օգտվեց դրանից: Հենց որ ոչինչ չկասկածող մի աֆրիկացի բակ էր մտնում, կապիկն իսկույն դուրս էր ցատկում դարանից ու բռնում խեղճի ոտքը: Հետն էլ այնքան սոսկալի ճղճղոց էր գցում, որին նույնիսկ ամենապինդ նյարդերն ունեցող մարդը չէր դիմանում:

Օրինակ՝ կապիկը- ուղղական հոլով. ի հոլովում 

  • կապիկը — ուղղական, ի հոլովում
  • աֆրիկացուց — բացառական, ու հոլովում
  • ծառին — տրական, ա հոլովում
  • տան — սեռական, ա հոլովում
  • մուտքի — սեռական, ի հոլովում
  • կապիկին — տրական, ի հոլովում
  • պարանի — սեռական, ի հոլովում
  • բակի — սեռական, ի հոլովում
  • մարդը — ուղղական, ա հոլովում

4. Փակագծերում տրված տարբերակներից ընդգծե՛ք ճիշտը

ա. Տղամարդիկ (կանանցում, կանանց մեջ) ամենից ավելի գնահատում են նվիրումը և հավատարմությունը։

բ. Այսօր մեր (փողոցով, փողոցովն) անցնելիս քիչ էր մնում մեքենայի բախվեի։

գ. <<Տեսնես օրերից մի օր (Աստված, Աստվածը) կպատժի՞ այդ ավազակներին>>, — մրմնջում էր ծերունին։

դ. —(Զգուշություն, զգուշությունը) լավ բան է, — ինձ միշտ խրատում էր պապս։

ե. Քիչ հետո գնալու ենք քաղաքի (կենտրոնը, կենտրոն):

զ. Ես հիմնարկի բոլոր ( տիկնանց, տիկնանցը) կզգուշացնեմ, որ միջոցառմանը մասնակցելու են միայն տղամարդիկ։

April 12

Դաս Չինաստանի ժողովրդական Հանրապետություն

Դասի հղումը

Պատասխանել հարցերին

1.Գնահատե’լ Չինաստանի աշխարհագրական դիրքը։
Չինաստան գտնվում է Արևելյան Ասիայում, ունի ելք դեպի օվկիանոս և նպաստավոր դիրք առևտրի համար։

2.Ի՞նչ օգտակար հանածոներ ով է հարուստ Չինաստանը։
Չիանաստանի շատ հարուստ է իր օգտակար հանածոներով հիմնականում ածուխով բայց բացի դրանից նրանք ունեն նաև նավթ, գազ, երկաթ, պղինձ և ոսկի։

3.Որո՞նք են Չինաստանի արդյունաբերության առաջատար ճյուղերը։
Չինաստանի արդյունաբերության առաջատար ճյուղերից են մեքենաշինությունը, էլեկտրոնիկան, մետալուրգիան, թեթև արդյունաբերություն։

4.Ո՞ր արտադրատեսակների գծով է Չինաստանն աշխարհում գրավում առաջատար տեղ։
Էլեկտրոնիկա, հագուստ, ավտոմեքենաներ, պողպատ։

5.Տրանսպրտի ո՞ր տեսակներն են առավել զարգացած Չւնաստանում։
Երկաթուղային, ավտոմոբիլային, ծովային, օդային։

April 12

Մարսողության նշանակությունը, մարսողական համակարգի կառուցվածքը:

Մարսողությունը օրգանիզմում շատ կարևոր գործընթաց է, որի ընթացքում սնունդը վերածվում է ավելի պարզ նյութերի, որոնք կարող են ներծծվել արյան մեջ և օգտագործվել որպես էներգիայի և կառուցման նյութեր։ Մարսողության հիմնական նշանակությունն է սննդանյութերը վերածել պարզ նյութերի, որպեսզի օրգանիզմը կարողանա դրանք յուրացնել։

Մարսողական համակարգը բաղկացած է մարսողական խողովակից և մարսողական գեղձերից։ Մարսողական խողովակը ներառում է բերանի խոռոչը, կերակրափողը, ստամոքսը, բարակ և խոշոր աղիները։ Այս համակարգում յուրաքանչյուր օրգան ունի իր հատուկ դերը։ Օրինակ՝ թոքերը չեն պատկանում մարսողական համակարգին։

Սննդի մարսումը սկսվում է բերանի խոռոչում, ապա այն անցնում է կերակրափողով դեպի ստամոքս։ Ստամոքսում սնունդը ենթարկվում է թե՛ մեխանիկական, թե՛ քիմիական մշակման։ Այն խառնվում է ստամոքսահյութի հետ, որը պարունակում է աղաթթու և մարսողական ֆերմենտներ։ Ստամոքսի հիմնական ֆունկցիան սննդի մարսումն է։

Այնուհետև սնունդը անցնում է բարակ աղիք, որտեղ տեղի է ունենում մարսման հիմնական մասը և սննդանյութերի ներծծումը արյան մեջ։ Այստեղ կարևոր դեր ունեն նաև լեղին և ենթաստամոքսային գեղձի հյութը։ Լեղին մասնակցում է ճարպերի մարսմանը, իսկ ենթաստամոքսային գեղձի հյութը պարունակում է ֆերմենտներ, որոնք քայքայում են սպիտակուցները, ճարպերը և ածխաջրերը։

Մարսման վերջնական փուլը տեղի է ունենում խոշոր աղիներում, որտեղ ներծծվում է ջուրը, և ձևավորվում են մարսման մնացորդները։ Այսպիսով, մարսողական համակարգը ապահովում է սննդի վերափոխումը և օրգանիզմի համար անհրաժեշտ նյութերի ստացումը։

Դասարանական աշխատանք․

  1. Մարսողության հիմնական նշանակությունն է
    ա) օրգանիզմը պաշտպանել
    բ) սննդանյութերը վերածել պարզ նյութերի
    գ) արյունը մաքրել
    դ) էներգիա արտադրել առանց նյութերի փոփոխության

  2. Մարսողական համակարգի հիմնական բաժիններից չէ
    ա) բերանի խոռոչ
    բ) կերակրափող
    գ) թոքեր
    դ) ստամոքս

  3. Ստամոքսում սնունդը
    ա) չի փոփոխվում
    բ) ենթարկվում է մեխանիկական և քիմիական մշակման
    գ) միայն մանրացվում է
    դ) անմիջապես ներծծվում է

  4. Ստամոքսահյութը պարունակում է
    ա) թթվածին
    բ) աղաթթու և ֆերմենտներ
    գ) գլյուկոզա
    դ) ճարպեր

  5. Ստամոքսի հիմնական ֆունկցիաներից է
    ա) արյան շրջանառությունը
    բ) սննդի մարսումը
    գ) հորմոնների արտադրությունը
    դ) շարժումը

  6. Բարակ աղիներում տեղի է ունենում
    ա) միայն ջրի ներծծում
    բ) սննդանյութերի հիմնական մարսում և ներծծում
    գ) միայն ճարպերի կուտակում
    դ) սննդի պահեստավորում

  7. Լեղին մասնակցում է
    ա) սպիտակուցների մարսմանը
    բ) ճարպերի մարսմանը
    գ) ածխաջրերի քայքայմանը
    դ) վիտամինների սինթեզին

  8. Ենթաստամոքսային գեղձի հյութը
    ա) չի մասնակցում մարսողությանը
    բ) պարունակում է մարսողական ֆերմենտներ
    գ) միայն ջուր է
    դ) պարունակում է թթվածին

  9. Խոշոր աղիների հիմնական ֆունկցիան է
    ա) սպիտակուցների մարսում
    բ) ջրի ներծծում
    գ) ճարպերի քայքայում
    դ) ստամոքսահյութի արտադրություն

  10. Մարսողական համակարգը բաղկացած է
    ա) միայն աղիներից
    բ) մարսողական խողովակից և գեղձերից
    գ) միայն ստամոքսից
    դ) միայն բերանի խոռոչից

 

April 9

Գրիգոր Զոհրապ «Զաբուղոն»

Ա

Մարդ մը, որուն երեսը երբեք չէինք տեսած, խավարի մեջ ապրող դիվային էակ մը. գոյություն ունե՞ր իրոք, թե առասպել մըն էր որ բերնե բերան կրկնվելով, տարածվելով՝ վերջնական ձև ու վավերացում կը ստանա, իրողության կարգ կ՚անցնի։

Գող մըն էր Զաբուղոն մեր գեղին մեջ. ո՛չ այն ռամիկ գողը, որ կը բռնվի շարունակ, կը ծաղրվի ու բանտերու մեջ կը փճանա. ոչ ալ այն ահարկու ավազակը որուն գողոնին արյուն կը խառնվի ատեն ատեն։

Իր մեծ արժանիքը ճարպիկությանը մեջ էր. օդի պես անոսր, ոգիի մը պես աներևույթ, տեղ մը չէ ու ամեն տեղ է միանգամայն։ Ամենեն ավելի ամուր փակված դուռը, ամենեն բարձր պատը՝ մտնելե չեն արգիլեր զինքը. բանալիին ծակեն, տախտակներուն ճեղքերեն ներս կը սպրդի կարծես, անշշուկ ստվերի մը պես։

Ամեն բան գիտե, ամեն խոսք կը լսե ու դռնփակ նիստերը իրեն համար չեն. իրեն համար պատրաստված ծուղակներուն մեջեն հաջողությամբ դուրս կ՚ելլե միշտ, վարպետ ձեռնածուի մը պես զարմանքի մեջ թողլով զինքը բռնելու պատրաստվող միամիտները։ Երեսը շիտակ տեսնող չկար. բայց կը պատմվեր — ո՞վ, կամ ի՞նչպես, չեմ գիտեր — թե երիտասարդ մըն էր այս տղան, նկնահասակ, թխադեմ ու վատույժ տղա մը. երկաթագործի քով աշկերտութենե եկած էր ու կղպանքներու արվեստը պետք եղածեն ավելի սորված էր։

Հիմա արվեստասերի մը պես կ՚ապրեր, գողնալով թալլելով շարունակ, ավելի սնապարծութենե քան թե իրական չարութենե մղված։ Կը բավեր որ իր ճարտարության փորձը տար ամենեն անմատչելի կարծված տուները կողոպտելով, ու հոժարությամբ ետ պիտի տար գողոնը թե որ բռնվելու վախը չըլլար։

Կամաց կամաց մտերմություն մը հաստատված էր գյուղացվոց ու այս գողին մեջ, իհարկե ստիպյալ՝ վարժվեր էինք իր ներկայության. այս խորհրդավոր ու անմեկնելի գոյությունը, հալածական մարդու այս աստանդական կյանքը՝ սրտերնիս կը շարժեր, ու քիչ մըն ալ թե որ երթայինք առաջ, պիտի սիրեինք զինքը։

Բ

Զաբուղոն նշանված էր. կը զարմանա՞ք։

Նշանտուքը Պատրիարքարանի մեծ դահլիճը կատարված չէր հարկավ։ Փոխանորդ հայրը օրհնած չէր զայն, ոչ ալ լրագիրները ծանուցեր էին։

Պարզապես, հավիտյան իրար սիրելու խոսք տված էին, գիշեր մը, ծառի մը տակ, աստղերը ունենալով իրենց վկա. և աշխարհիս ամենեն մեծահանդես նշանտուքը եղած էր իրենցը։

Ամենքնիս կը ճանչնայինք Վասիլիկը, այն վտիտ դեմքով ու թնջուկ մազերով աղջիկը, որ գույնզգույն պատմուճաններով, արտակարգ արդուզարդերով՝ վերը, լեռը կուգար պտտելու մինակը, շաբաթ իրիկունները։

Ոչ ոք կհամարձակեր աչք նետել կամ դարպաս ընել անոր. Կեսարի խոսեցյալն էր անիկա. իր բացակա նշանածին տարածած սարսափին մեջ պլլված՝ աներկյուղ կը պտտեր ամեն տեղ. ու զինքը պահպանող այս վախը կը վայլեր իրեն. անմատչելի ըլլալը՝ հրապուրիչ կ՚ըներ զինքը։ Մասամբ մըն ալ նշանածին փառքը իր վրա կ՚անդրադադնար. անոր արկածալից կյանքին կապվող այս աղջիկը սովորական մեկը չէր կրնար ըլլալ. աշխարհքեն դուրս ապրող մարդուն նշանածն ալ աշխարհքեն դուրս արարած մըն էր, ու տեսակ մը պատկառանքի խառնված ըղձանքով մը կը նայեին իրեն, ամեն անգամ որ այս լվացարարի աղջիկը, վես ու արհամարհոտ դիցուհիի ձևերով, իր շաբաթական պտույտը ընելու կուգար մեր կողմերը։

Վասիլիկ՝ ինքը գոհ կը թվեր այս կյանքեն. մարդ մը կար մութին մեջ որ զինքը կը պաշտեր, Ռյույ Պլասի ըսածին պես, առանց երևան ելլելու, առանց իր քովը գալու հրապարակավ։

Ու մութը՝ իրական մութն էր հոս. կյանքը՝ գիշերը կը սկսեր իրեն համար ու գիշերը կը վերջանար. վասն զի նշանածը մութին կրնար գալ, ամենեն անակնկալ մեկ պահուն, մտքե չանցած ծպտումի մը տակ, որուն գրկաբաց կը սպասեր։

Ուրիշներ կրնային ըսել որ «այսքան օր» ապրեցան. ինքը պիտի ըսեր «այսքան գիշեր»։

Լուսինին պես խավար պետք էր որպեսզի փայլեր. էապես աղջամուղջի դշխոն էր այս աղջիկը։

Ու գողը, իր հարափոփոխ այլակերպություններովը ամեն գիշեր նոր սիրահար մը կը թվեր իր աչքին, և այսպես ամեն հասակները ու ամեն գույները կարգով կը ծնրադրեին իր առջև, դյութական անուրջ մը շինելով ամեն ատեն։

Կարդա Ա և Բ հատվածները, պատասխանիր տրված հարցերին․


1․Ո՞վ է նորավեպի հերոսը։ Ինչո՞վ էր նա զբաղվում և ինչո՞ւ։
Նորավեպի գլխավոր հերոսի անունը Զաբուղո էր և նա գող էր և կարողանում էր ամեն անքամ պատասխանատվությունից ծլկել։

2․ Ի՞նչ է Զաբուղոնի համար գողությունը։ Արդյոք նա հանցագո՞րծ էր։
Ես կարծում եմ, որ նա իրական հանցագործ չէր, որովհետև նաև տեքստում է ասվում, որ եթե նա կարողանար հետ տալ իր գողացածը նա դա կաներ, Ես կարծում եմ նա ուղղակի ուզում էր, որ իր ներկայության մասին բոլորը իմանային և ինչ-որ չափով վախենային։