April 25

Կարդում ենք Սահյան

Այս իմ հրաշք աշխարհն է, ուր
Գլխիվայր են ծառերն աճում,
Եվ ջրվեժներն ալեփրփուր
Դեպի երկինք են շառաչում։

Սարը սարից ամպ է խլում,
Ջուր է խմում ձորը ձորից,
Երկնքի մեջ արտ է ծլում,
Ու երկինք է բուսնում հողից…

Այս իմ հրաշք աշխարհն է, ուր
Շողքը տեր է, շվաքը՝ հյուր։

1.Գրի՛ր մգեցված բառերի բացատրությունը:

Գլխիվայր — գլուխը դեպի ցած

ալեփրփուր — փրփուրներ

շառաչում — շառաչել

շողք — ստվեր

2.Առանձնացրու քեզ դուր եկած թարս պատկերը, շարունակիր այն նկարել…

Ինձ շատ դուր էկավ այս տողը։ երկինք է բուսնում հողից։

 3.Ինչպիսի՞նն է Սահյանի աշխարհը:

Սահյանի աշխարհը դա մի յուրահատուկ բան է որվհետև նա շատ հետաքրքիր մտածելակերպ ունի։

4.Իմ աշխարհի տերն ու հյուրը … — ստեղծագործական աշխատանք

Իմ աշխարհի տերն ու հյուրը

Իմ աշխարհը՝ դա իմ տունն է: Ես որպես տեր լավ եմ զգում ինձ այնտեղ: Յուրաքանչյուր տեր պետք է իր աշխարհը, իր իրերը պահի և պահպանի: Ես եմ պատասխանատու իմ իրերի, իմ աշխարհի համար: Ցանկացած ուրիշ վայրում ես հյուր եմ: Այդ ժամանակ ես ինձ պետք պահեմ  համեստ, հարգեմ ու ենթարկվեմ նրանց օրենքներին: Իմ աշխարհում ես պիտի հարգանքով վերաբերվեմ հյուրերին, բայց ինձ դուր չի գա, եթե իմ տանը, իմ աշխարհում հյուրերը չհարգեն իմ օրենքները:


Posted April 25, 2024 by khachatryanblog in category Մայրենի

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*