April 15

Համո Սահյան․ Ամպրոպից հետո

Ամպրոպից հետո
Երկինքն ավելի կապույտ է լինում,
Խոտերն ավելի կանաչ են լինում
Ամպրոպից հետո։
Ամպրոպից հետո
Ճերմակ շուշանը ավելի ճերմակ,
Կակաչն ավելի կարմիր է լինում
Եվ մեղրածաղիկն՝ ավելի դեղին։
Ամպրոպից հետո
Սարերն ավելի բարձր են երևում,
Խոր են երևում ձորերն ավելի,
Եվ տափաստաններն՝ ավելի արձակ։
Ծառերն ավելի խոնարհ են լինում
Ամպրոպից հետո,
Եվ հավքերը մեր գլխավերևում
Իրար կանչում են ավելի սրտով.
Ամպրոպից հետո
Բարի է լինում արևն ավելի,
Եվ մենք ավելի սիրով ենք իրար
Բարի լույս ասում։
Ամպրոպից հետո աշխարհը և դու
Հասկանալի եք լինում ավելի…

Հարցեր և առաջադրանքներ՝  

1. Բանաստեղծության միջից դուրս գրիր հերոսներին իրենց բնութագրող բառերի հետ. օրինակ՝ կապույտ երկինք…
Կապույտ երկինք, կանաչ խոտ, ճերմակ շուշան, կարմիր կակաչ, դեղին մեղրածաղիկ, բարի արև, բարձր սար, խոնար ծառ, խորը ձոր, արձակ տապաստան։

2. Ո՞ր բառերն ու բառակապակցություններն են կրկնվում: Դրանք ի՞նչ են տալիս բանաստեղծությանը:
Կրկնվում են ամպրոպից հետո բառակապակցություններն որը կապված է նրա հետ որ դրանք լինում են ապրոպից հետո։

3. Ո՞ր տողերում է խտացված հեղինակի հիմնական ասելիքը՝ ստեղծագործության հիմնական գաղափարը:
Ստեղծագործության հիմնական իմաստ այն էր, որ մարդիկ նեղացած կամ բարկացած իրար վրա և պետք է նստել և ուղակի քնարկել իրար հետ հասկանալու և լսելու համար։

4. Ո՞րն է այս բանաստեղծության փոխաբերական իմաստը:հ
Սահյանը, ինչպես և շատ-շատերը ամպրոպը համեմատում են ցավի, վշտի, թախիծի հետ, և այստեղ Սահյանը ցանկացել է ասել որ ամեն վատից հետո միշտ էլ լավն է գալիս:


Posted April 15, 2024 by khachatryanblog in category Մայրենի

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*