March 22

Ճամբորդություն դեպի Արատես

Արատեսի վանք

download

1.Պատմական ակնարկ

Արատես վանքը գտնվում է ՀՀ Վայոց ձորի մարզում, Եղեգիս գետի Արատես վտակի ափին, բլրի գագաթին: Արատեսի վանքին 1073-ին ոմն Արտավազդ նվիրել է Եղեգիսի այգին և կալվածքներ: 1220-ին իշխան Վասակ Խաղբակյանը Արատեսի վանքի պատին արձանագրել է Վայոց ձորի ամրոցների ազատագրման փաստը:


XIII դ. վերջին Ստեփանոս արքեպիսկոպոս Օրբելյանը Արատեսի վանքի իր կալվածքներով հանձնել է Նորավանքին՝ որպես ամառանոց, իսկ 1301-ին Արատեսի վանքին է նվիրել Գեղարքունիք գավառի ութ գյուղ: Արատեսի վանքում 1303-ին գրիչ Խաչատուր Երզնկացին Ստեփանոս արքեպիսկոպոս Օրբելյանի պատվերով ընդօրինակել է Գրիգոր Նյուսացու «Մեկնութիւն ժողովողին» աշխատությունը: Վանքի տարածքում կան X–XVII դդ. խաչքարեր և տապանաքարեր:

ա

2.Տեղանքի քարտեզագրում

Արատես քարտեզ.png

3.Արատես վանքի մասին տեղեկություններ ,վանքի կառուցման ժամանակաշրջանի բնորոշում

Միջնադարում կառուցված Արատեսի վանքն ունի հետաքրքիր անվանում, որ նշանակում է ՛՛արի և տես՛: Վանական համալիր է տարբեր ժամանակներում կազմված երեք եկեղեցիներից և մատուռից: Արատեսի վանքը ունի բարդ և յուրօրինակ ճարտարապետություն: Գլխավոր եկեղեցու գմբեթը պահպանվել է, իսկ պատերը գտնվում է կիսավեր վիճակում: Արատեսի վանքը հայտնի էր որպես կենտրոն, որտեղ իրականացվել է ձեռագրերի պատճենում: Չնայած այն հանգամանքին, որ այսօր վանքը կիսավեր վիճակում է, հին ճարտարապետական հուշարձանը, այնուամենայնիվ, չի կորցրել իր վեհ տեսքը:

յ

4.Փնտրել և գտնել այդ ժամանակաշրջանի ընթացքում կառուցված ևս երկու եկեղեցու մասին,և , այժմ ինչ տեսք ունեն, ինչ պատմական էտապների է հանդիպել

 

Արատեսի վանքի Ս. Սիոն միանավ թաղածածկ եկեղեցին (X դ.) ունի երեք ավանդատուն՝ խորանի երկու կողքերին և հյուսիսային պատին կից: Նրանից հարավ Ս. Աստվածածին եկեղեցին (XI դ.) է, որը մեկ զույգ որմնամույթերով գմբեթավոր դահլիճ է: Նրա և Ս. Սիոն եկեղեցու միջև XIII դ. կառուցվել է քառակուսի հատակագծով, արևելյան զույգ ավանդատներով գավիթ: Ս. Աստվածածին եկեղեցու արևմտյան ճակատին կից 1270-ին Հայրապետ աբեղան գավիթ է կառուցել՝ փոխհատվող կամարների կիրառմամբ իրականացված ծածկով, որի կենտրոնում շթաքարային մշակումով երդիկով գմբեթն է (քանդվել է 1970-ական թթ.):

հ
5.Փոքրիկ ստեղծագործական աշխատանք Ժամանակի մեքենայով, պատկերացրեք հայտնվել եք միջնադարից 21-րդ դար / կամ հակառակը/:

Ես միջնադարից հայտնվել եմ 21-րդ դար  և չեք պտկերացնում, թե ինչեր տեսա այնտեղ: Օրինակ՝միջնադարում կյանքը, աշխարհը այսպիսին չէր: Պատկերացնում եք այստեղ կա մի իր, որի անունը համակարգիչ է, տեսնում եք, թե ինչ դժվար անուններ են: Այդ համակարգչով մարդիկ կարողանում են մեր կամ ուրիշների, վանքերի կամ ինչ որ տեսարժան վայրերի մասին տեղեկություն իմանալ: Այդտեղ նաև կար մի բան, որը անվանում էին մեքենա, այն առանց հրելու շարժվում էր և մեզ տանում ուր ուզենք, բայց այն մեր ժամանակի մեքենային նման չէր: Երանի ես ծնված լինեի 21-րդ դարում, քանի որ այստեղ կյանքը շատ հեշտ է, կարելի է ասել այստեղ մարդիկ վայլում են կյանքը: Տեսնում եք, թե մեզ մոտ ինչ դժվար է կյանքը, մենք շատ դժվարությունների միջով ենք անցնում, իսկ ով կապրի 21-րդ դարում նրան  շատ լավ ապագա է սպսվում: Շատ ուրախ կլինեինք, որ 21-րդ դարի մարդիկ էլ մեզ հյուր գային:


Posted March 22, 2023 by khachatryanblog in category հայրենագիտություն

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*