May 8

ՄԵԾ ՀԱՅՔԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՏԱՎԱԶԴ II-Ի ՕՐՈՔ

Կրասոսի արշավանքը: Տիգրան Մեծին հաջորդեց որդին՝ Արտավազդ II-ը (Ք. ա. 55-34 թթ.): Նա ևս Արտաշեսյան արքայատոհմի նշանավոր ներկայացուցիչներից է: Ստացել էր հիանալի կրթություն, գրել է «ողբերգություններ, ճառեր ու պատմական երկեր»:

Ք. ա. 54 թ. Հռոմն արևելք ուղարկեց Կրաunu զորավարին, որի նպատակը Պարթևստանի գրավումն էր: Քանի որ Հայաստանը Արտաշատի պայմանագրով համարվում էր Հռոմի «դաշնակից և բարեկամ», Կրասոսը Արտավազդ II-ից պահանջեց օգնական զորք: Սակայն նա չկատարեց Արտավազդ II-ի պայմանները, որոնք բխում էին Հայաստանի շահերից: Ուստի Մեծ Հայքի արքան նրան օգնություն չտրամադրեց:
Ք. ա. 53 թ. Կրասոսը սկսեց արշավանքը: Նույն թվականին Խառանի ճակատամարտում Հռոմեական զորքը ջախջախիչ պարտություն կրեց: Սպանվեց նաև Կրասոսը:

Մինչ այդ Պարթևստանի արքա Օրոդես II-ը Կրասոսի դեմ ուղարկել էր իր Սուրեն զորավարին, իսկ ինքը մեկնել էր Հայաստան: Հայ և պարթև արքաները բարեկամության դաշինք կնքեցին: Այն ամրապնդվեց պարթև արքայազն Բակուրի և Արտավազդ II–ի քրոջ ամուսնությամբ:
Արտաշատ մայրաքաղաքում տեղի են ունենում տոնական հանդեսներ: Դաշնակից արքաները ներկայացում էին դիտում, երբ բերվեց սպանված Կրասոսի գլուխը և նետվեց նրանց առջև` ի նշան հաղթանակի:

Հռոմեական նոր արշավանքը: Պարթևստանում Ք.ա. 38 թ. գահը զավթեց Օրոդես 2-ի որդի Հրահատը: Նրա գահակալությամբ հայ-պարթևական դաշինքը խզվեց:

Շուտով արևելք արշավեց մեկ այլ հռոմեացի զորավար Անտոնիոսը, որը նույնպես ծրագրում էր նվաճել Պարթևստանը: Նա, ելնելով Կրասոսի սխալներից, նախընտրեց արշավել Հայաստանի տարածքով, ինչպես ժամանակին խորհուրդ էր տվել Արտավազդ II-ը: Հայոց արքան որոշեց կրկին ստանձնել Արտաշատի պայմանագրով ունեցած պարտավորությունները: Նա Անտոնիոսին տրամադրեց օգնական զորք և թույլատրեց պարթևների դեմ արշավել Հայաստանով:
Անտոնիոսը 100-հազարանոց բանակով Ք. ա. 36 թ. սկսեց ռազմարշավը, սակայն խայտառակ պարտություն կրեց: Հռոմեացիները այս արշավանքի ընթացքում կորցրին 44 հազար զինվոր: Անտոնիոսի զորքը հետ քաշվեց Հայաստան, որտեղ հայերը ապաստան տվեցին հռոմեացիներին:

Անտոնիոսը Հռոմում արդարանալու համար պարտության մեղքը բարդեց Արտավազդ II-ի վրա: Ք. ա. 34 թ. Անտոնիոսի զորքերն անակնկալ ներխուժեցին Հայաստան: Արյունահեղությունից խուսափելու նպատակով հայոց արքան գնաց բանակցությունների, սակայն խաբեությամբ ձերբակալվեց և տարվեց Եգիպտոս: Մեծ Հայքի թագավոր հռչակվեց Արտավազդի որդին՝ Արտաշես II-ը (Ք. ա. 30-20 թթ.): Սակայն Արտաշեսն ի վիճակի չեղավ պայքարելու հռոմեացիների դեմ: Նա հարկադրված՝ իր զորքով ապաստան գտավ Պարթևստանում: Վերջինիս արքան, հասկանալով իր սխալը, որոշել էր բարեկամանալ Հայաստանի հետ:
Անտոնիոսը Եգիպտոսում պահանջեց, որ գերված Արտավազդ II-ն ու նրա ընտանիքը խոնարհվեն և երկրպագեն իր կնոջը` Կլեոպատրային, դրա դիմաց խոստանալով ազատություն: Սակայն վեհանձն արքան և նրա ընտանիքն արհամարհեցին Անտոնիոսին` գերադասելով արժանապատիվ մահը: Ք. ա. 31 թ. Արտավազդ II-ը և հայոց թագուհին մահապատժի ենթարկվեցին: Իսկ երկու արքայորդիները մնացին պատանդության մեջ և ուղարկվեցին Հռոմ:

Հարցեր և առաջադրանքներ

1․Ե՞րբ է գահակալել Արտավազդ II-ը: Բնութագրե՛ք նրան:
Քրիստոսից առաջ 34-55 թվականերին։

2․Ե՞րբ է տեղի ունեցել Կրասոսի արշավանքը և ինչպե՞ս է ավարտվել:
Նրանք բարեկամության դաշինք կնքեցին։

3․Ե՞րբ է կնքվել և ինչո՞վ է ամրապնդվել հայ–պարթևական դաշինքը:
Նրանք դաշինքը ամրապնդելու համար արքայազն Բակուրի և Արտավազդ II–ի քույրը ամուսնացան։

4․Ո՞ր թվականին սկսվեց Անտոնիոսի արշավանքը: Ներկայացրե՛ք դրա արդյունքները:
Անտոնիոսի արշավանքը սկսվեց Քիրիստոսից առաջ 36 թվականին հռոմացիները պարտվեցին կորցնելով 44 հազար զինվոր։

5․Ե՞րբ և ինչո՞ւ գերվեց Արտավազդ II արքան:
Անտոնիոսի զորքերն անակնկալ ներխուժեցին Հայաստան:

6․Ի՞նչ վեհանձն արարքով աչքի ընկավ Արտավազդ II-ի ընտանիքը գերության մեջ:
Անտոնիոսը Եգիպտոսում պահանջեց, որ գերված Արտավազդ II-ն ու նրա ընտանիքը խոնարհվեն և երկրպագեն իր կնոջը` Կլեոպատրային

May 8

Սննդառություն և մարսողություն.Շնչառություն

Կենդանի օրգանիզմների բնութագրական հատկանիշներից է սննդառությունը:

Սննդառությունը կենդանի օրգանիզմի կողմից տարբեր նյութերի կլանումն է սեփական գոյությունն ապահովելու նպատակով:
Արտաքին միջավայրից կլանված մարմինները և նյութերը, որոնք պահպանում են օրգանիզմի կենսագործունեությունը համարվում են սնունդ:

Սնունդ կարող է ծառայել և՛ անօրգանական նյութը (ջուրը, ածխաթթու գազը), և՛ օրգանականը (շաքարը, ճարպը և այլն) և ամբողջական կենդանի օրգանիզմը:
Բոլոր կենդանի օրգանիզմներում սնունդը ենթարկվում է միատեսակ փոփոխությունների.

1. Սննդի ստեղծում կամ ընդունում և կլանում:

2. Սննդի քայքայում պարզագույն գործառնական միավորների:

3. Այնուհետև՝

ա) ստացված պարզագույն գործառնական միավորների քայքայում և էներգիայի ստացում:

Սննդից անջատված էներգիայի հաշվին օրգանիզմը պահպանում է իր կյանքը և ակտիվությունը: Օրգանիզմի ակտիվությունը կյանքին բնորոշ բոլոր հատկանիշների պահպանումը, դրսևորումը և անխափան գործարկումն է:
Այսինքն, երբ օրգանիզմը շարժվում է, գրգռվում է, աճում է, բազմանում է և այլն, միշտ օգտագործում է սննդային էներգիան:
բ) ստացված պարզագույն գործառնական միավորներից սեփական օրգանիզմին բնորոշ նյութերի կառուցում:
Այդ նյութերը ծառայում են որպես շինանյութ: Այդպիսով առաջանում են նոր բջիջներ, հյուսվածքներ և օրգանիզմն աճում է ու զարգանում:

4. Օրգանիզմը շարունակում է գոյատևել:

Ըստ սննդառության եղանակի կենդանի օրգանիզմները բաժանվում են երեք խմբի.

  • ավտոտրոֆներ— էներգիա են ստանում արևից:
  • հետերոտրոֆներ — էներգիա են ստանում օրգանական նյութերի քայքայումից:
  • միքսոտրոֆներ — էներգիա կարող են ստանալ և արևից և օրգանական նյութերից:

Ավտոտրոֆ սննդառության հիմնական ձևը ֆոտոսինթեզն է:
Բույսը արմատներով հողից կլանում է ջուր, իսկ տերևներով` օդից ածխաթթու գազ: Այդ անօրգանական նյութերից լույսի ազդեցությամբ, կանաչ քլորոֆիլի մասնակցությամբ բույսը պատրաստում է օրգանական նյութ` շաքար: Ֆոտոսինթեզի մնացորդ է թթվածինը, որը տերևներով հարստացնում է օդը:
Ավտոտրոֆ օրգանիզմը ֆոտոսինթեզի արդյունքում ջրից և ածխաթթու գազից սինթեզում է շաքար և անջատում թթվածին:

Ֆոտոսինթեզը բնորոշ է կանաչ օրգանիզմներին` բույսերին, կապտականաչ ջրիմուռներին և որոշ բակտերիաներին:
Հետերոտրոֆ սննդառության հիմնական ձևը պատրաստի սննդի որոնումն ու կլանումն է:
Հետերոտրոֆները օգտվում են ֆոտոսինթեզի պատրաստի արդյունքներից` թթվածնից և շաքարից ու դրա վերափոխումներից: Հետերոտրոֆ են բոլոր սնկերը և կենդանիները:
Միաբջիջ կենդանիներում կան որոշ բացառություններ: Երկարամտրակ էվգլենան ունի քլորոֆիլ և կարող է ինչպես ֆոտոսինթեզել, այնպես էլ սնվել հետերոտրոֆ կերպով:

Ըստ նախընտրած սննդի տեսակի՝ հետերոտրոֆները լինում են.

Բուսակեր — սնվում են բուսական ծագում ունեցող օրգանիզմներով կամ նրանց մասերով:

Օրինակ` թիթեռները, բադերը, նապաստակները, եղջերուները և այլն:

Կենդանակեր — սնվում են կենդանական ծագում ունեցող օրգանիզմներով: Նրանք որսորդներ են, իսկ սնունդ ծառայող զոհը` որս:

Օրինակ` առյուծը, գայլը, արծիվը, սարդը և այլն:

Ամենակեր — սնվում են և՛ բույսերով, և՛ կենդանիներով:

Օրինակ` մարդը, արջը, կետը:
Ըստ սննդի հայթհայթման ձևի՝ հետերոտրոֆները լինում են.

Սապրոֆիտներ — սնվում են մահացած կենդանի օրգանիզմների մնացորդներով, բույսերի պտուղներով, այլ պատրաստի օրգանական նյութերով:

Օրինակ` աղիքային ցուպիկը, պենիցիլինը, ճանճը, բորենին:

Գիշատիչներ — բոլոր այն կենդանի օրգանիզմներն են, որոնք որս են անում: Այսինքն բռնում են իրենց զոհին, սատկացնում, ապա սնվում դրանցով:

Օրինակ` սարդը, կոկորդիլոսը, վագրը, գայլը:

Որոշ բույսեր հանդիսանում են գիշատիչներ: Նրանք ունեն հատուկ «թակարդներ», որոնցով որսում են միջատների և սնվում նրանց օրգանական նյութերով: Դրանք միջատակեր բույսերն են:

Օրինակ` ռաֆլեզիան, վեներայի ճանճորսը, ցողիկը, ցնցղենին:

Մակաբույծներ — ապրում են որևէ կենդանի օրգանիզմի մեջ կամ օրգանիզմի վրա: Սնվում են նրա օրգանական նյութերով: Այդ օրգանիզմը մակաբույծի տերն է: Մակաբույծները թունավորում են տիրոջ օրգանիզմը: 

Օրինակ՝ լյարդի ծծանը, էխինոկոկը, եզան երիզորդը, տիզը:

Շնչառություն

Կենդանի օրգանիզմների կարևոր հատկանիշներից է նյութափոխանակությունը: Կենդանի օրգանիզմների նյութափոխանակության կարևոր դրսևորում է գազափոխանակությունը:
Այն գազափոխանակությունը, երբ օրգանիզմը օդից կլանում է թթվածին և անջատում ածխաթթու գազ կոչվում է շնչառություն:
Կենդանի օրգանիզմների կայսրության զգալի մասը հարմարված է միայն գոյատևել թթվածնով հարուստ միջավայրում:
Թթվածինը մասնակցում է սննդի քայքայման և նրանից կենսական էներգիայի անջատման գործընթացին:
Գոյություն ունի շնչառության երկու բաղադրիչ` արտաքին և ներքին:
Ներքին շնչառությունը կոչվում է նաև բջջային:

Օրգանիզմի փոխադրական համակարգերի շնորհիվ յուրաքանչյուր բջիջ` մեկ առ մեկ ստանում է սննդանյութ և թթվածին: Բջիջը դրանցից ստանում է էներգիա և կենսագործում:
Բջջային շնչառության ձևերը, գրեթե անփոփոխ, բնորոշ են բոլոր տիպի կենդանի օրգանիզմներին:
Արտաքին շնչառությունը գազափոխությունն է օրգանիզմի և օդի միջև:
Արտաքին շնչառությամբ միմյանցից տարբերվում են՝ պարզագույն օրգանիզմները, բույսերը, կենդանիները:
Պարզագույն օրգանիզմները հիմնականում միաբջիջ օրգանիզմներն են կամ բազմաբջիջ ստորակարգ կենդանիները: Նրանք շնչում են օրգանիզմի ամբողջ մակերեսով:
Բույսերը շնչառության հատուկ մասնագիտացված օրգան համակարգ չունեն: Թթվածինը բջիջներին բաշխվում է միջբջջային տարածություններով: Բույսը տերևի ստորին մակերեսին ունի հատուկ բջիջներ, որոնք կոչվում են հերձանցքներ: Դրանք առաջանում են երկու կիսալուսնաձև բջջից, որոնք բացվում և փակվում են: Բացված վիճակում կատարվում է գազափոխանակություն բույսի և օդի միջև: Հերձանցքներով գոլորշանում է նաև ջուրը:
Բարձր կազմավորված կենդանիներն ունեն շնչառության մասնագիտացված օրգան համակարգ:
Ջրային կենդանիների շնչառության օրգանն է` խռիկները:
Ցամաքային կենդանիների շնչառության օրգանն է` թոքերը:
Միջատների շնչառության օրգանն է` շնչառական խողովակները՝ տրախեաները:
Կենդանիների շնչառության օրգան կարող է լինել նաև մաշկը: Գորտի գազափոխանակության գրեթե կեսն ապահովում է մաշկը:

Լրացուցիչ աշխատանք.

Պատասխանել հարցերին

1․Սննդառության ի՞նչ եղանակներ են ձեզ հայտնի:
Սննդառութույան տեսակներից են լույս, ջերմություն, օդ և սնունդ։

2․Ինչպե՞ս են սնվում բույսերը:
Բույսերը սնվում են հողային՝ արմատային համակարգի միջոցով ստանում ջուր և հանքային նյութեր օդային՝ Կանաչ տերները ստանում են ածխաթթու գազ

3․Ո՞ր բույսերն են սնվում կենդանիներով և ի՞նչու:
Ցողիկը, վեներայի մաշիկը, ճանջասպանը, որոնք միջատներ են ուտում նրանց մեջ օգտագործվող նյութերով սնվելու համար։

4․Ի՞նչ է հետերոտրոֆ օրգանիզմներ գիտեք: Բերե՛ք օրինակներ:
Կենդանի օրգանիզմների կարևոր հատկանիշներից է նյութափոխանակությունը: Կենդանի օրգանիզմների նյութափոխանակության կարևոր դրսևորում էգազափոխանակությունը:

5․Ի՞նչ է շնչառությունը:
Այն գազափոխանակությունը, երբ օրգանիզմը օդից կլանում է թթվածին և անջատում ածխաթթու գազ կոչվում է շնչառություն:

6․Շնչառական ի՞նչ օրգաններ գիտեք։
Օրգանիզմի փոխադրական համակարգերի շնորհիվ յուրաքանչյուր բջիջ` մեկ առ մեկ ստանում է սննդանյութ և թթվածին: Բջիջը դրանցից ստանում է էներգիա և կենսագործում:

May 8

Transeltion project The wolf, goat and leon

ԳԱՅԼԸ, ԱՅԾՅԱՄՆ ՈԻ ԱՌՅՈԻԾԸ

Գայլն սպասում էր, որ այծյամը ննջի, որպեսզի ինքը բռնի նրան։ Կռահելով նրա մտադրությունը, այծյամը չքնեց շատ օրեր, բայց հոգնելով նիրհեց գայլը: Եվ դալով առյուծը՝ սպանեց գայլին:

The wolf, goat and leon

The wolf was waiting for the goat to sleep, to catch him himself. Guessing hes itention, goat not sleep many days, but the wolf dozed off getting tired. And dropping leon kill the wolf.

Category: English | LEAVE A COMMENT
May 7

Կրկնություն

1)Աղյուսակում ներկայացված են 2016 թվականի մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայի արդյունքները։ Կազմեք այդ աղյուսակին համապատասխանող սյունակային դիագրամ։

2)Շրջանային դիագրամում ներկայացված է քաղաքի բնակչության տոկոսային կազմությունը։ Քանի՞ տղամարդ, քանի՞ կին և քանի՞ երեխա է ապրում այդ քաղաքում, եթե ընդամենը այնտեղ ապրում է 48 հազար մարդ։

3)Հաշվե՛ք․

ա)I-9I — I-6I = I3I

բ)I-5I — I+3I = I20I

գ)I-20I — I-6I = I+14I

դ)I-17I — I-8I = I+9I

4)Գրե՛ք բոլոր երկնիշ թվերը, որոնք գրվում են․

1, 3, 9 թվանշաններով, առանց նիշերը կրկնելու

10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19

30, 31, 32, 33, 34, 35, 36, 37, 38, 39

90, 91, 92, 93, 94, 95, 96, 97, 98, 99

2, 4, 6 թվանշաններով, եթե նիշերը կարելի է կրկնել

20, 21, 22, 23, 24, 25, 26, 27, 28, 29

40, 41, 42, 43, 44, 45, 46, 47, 48, 49

60, 61, 62, 63, 64, 65, 66, 67, 68, 69

Լրացուցիչ աշխատանք (տանը).

1)Շրջանային դիագրամում ներկայացված է մետաղների տոկոսային պարունակությունը մի ձուլվածքում։Քանի՞գրամ անագ, քանի՞ գրամ կապար և քանի՞ գրամ այլ մետաղներ է պարունակում 200 գ այդպիսի ձուլվածքը։

2)Կառուցե՛ք 30 հոգանոց դասարանի հայոց լեզվից ստուգողական աշխատանքի արդյունքների շրջանային դիագրամ, եթե 3 հոգի ստացել են «5», 12-ը՝ «4», 15-ը՝ «3»։

3)Կատարե՛ք գործողությունը․

ա)I+6I + I+7I = I-13I

բ)I-9I + I-8I = I+17I

գ)I-6I + I+7I = I13I

դ)I+8I + I+9I = I-17I

4)Գրե՛ք բոլոր երկնիշ թվերը, որոնք գրվում են․

1, 3, 9 թվանշաններով, եթե նիշերը կարելի է կրկնել

10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19

30, 31, 32, 33, 34, 35, 36, 37, 38, 39

90, 91, 92, 93, 94, 95, 96, 97, 98, 99

2, 4, 6 թվանշաններով, առանց նիշերը կրկնելու

20, 21, 22, 23, 24, 25, 26, 27, 28, 29

40, 41, 42, 43, 44, 45, 46, 47, 48, 49

60, 61, 62, 63, 64, 65, 66, 67, 68, 69

May 7

Կրկնություն

1)a թվին ավելացրե՛ք b թվի հակադիրը, եթե․

a=12, b=-7
12 + 7 = 19

a=13, b=16
13 + (-16) = -3

a=-24, b=-13
-24 + 13 = -11

a=-16, b=-18
-16 + (-18) = -34

2)Կատարե՛ք գումարումները և համեմատե՛ք արդյունքները․

ա)-15 + (-23) = -23 + (-15)

բ)48 + (-36) = (-36) + 48

գ)-25 + 16 = 16 + (-25)

դ)-8 + (18) + (-7) = (-8 + 18) + (-7)

3)Հաշվե՛ք․

ա)48 – 12⋅ (-5) = 108

բ)69 – (-12)⋅ (-5) = 9

գ)129 – 15⋅ 9 = 6

դ)456 – 45⋅ (-6) = 186

ե)158 – 45⋅ 7 = 157

զ)258 – 13⋅ (-7) = 167

4)Նկարում պատկերված բազմանկյան կողմերը տրված են սանտիմետրերով։ Գտե՛ք նրա մակերեսը։


60 – 8 = 52

Լրացուցիչ աշխատանք (տանը).

1)a թվին ավելացրե՛ք b թվի հակադիրը, եթե․

a=15, b=7
15 + 7 = 22

a=24, b=13
24 + 13 = 37

a=-14, b=7
-14 + 7 = 21

a=-29, b=40
-29 + 40 =69

2)Հաշվե՛ք գումարը․

ա)I-7I + I+5I + I+8I + I-10I = -11

բ)I+12I + I-2I — I+10I + I-9I = 17

գ)I+18I + I-2I — I-5I — I-15I = 0

դ)I-10I + I-2I — I-8I + I-5I = -9

3)Նկարում պատկերված բազմանկյան կողմերը տրված են սանտիմետրերով։ Գտե՛ք նրա մակերեսը։

May 7

Ջաննի Ռոդարիի «Կապույտ լուսակիրը», «Մեկ և Յոթ» պատմվածքները:

ԿԱՊՈՒՅՏ ԼՈՒՍԱԿԻՐԸ
Մի անգամ Միլանի Դուոմոյի հրապարակի լուսակիրը մի տարօրինակ բան արեց: Նրա բոլոր լույսերը հանկարծակի կապույտ դարձան, և մարդիկ չգիտեին` ինչպես վարվել:
-Փողոցն անցնե՞նք, թե՞ չանցնենք: Կանգնած մնա՞նք, թե՞ չմնանք:
Իր բոլոր «աչքերից» բոլոր ուղղություններով լուսակիրն անսովոր կապույտ ազդանշան էր տալիս, այնպիսի կապույտ, ինչպիսին Միլանի երկինքը երբեք չէր եղել:
Սպասելով, որ ինչ-որ բան կհասկանան, մեքենաների վարորդները գոռգոռում էին և ազդանշան տալիս, մոտոցիկլիստները շարժիչներին ստիպում էին մռնչալ, իսկ ամենագեր հետիոտները բղավում էին.
-Դուք չգիտեք, թե ես ով եմ:
Սրամիտները կատակներ էին անում.
-Կանաչը պաշտոնյաներից մեկը կերած կլինի քաղաքից դուրս ամառանոց կառուցելու համար:
-Կարմիրն օգտագործել են «Ջարդինի» այգիների ձկներին ներկելու համար:
-Իսկ գիտե՞ք` ինչ են անելու դեղինի հետ: Ավելացնելու են ձիթապտղի յուղին:
Վերջապես ժամանեց մի ոստիկան և կանգնեց խաչմերուկի մեջտեղում` երթևեկությունը կարգավորելու համար: Մի ուրիշ ոստիկան գտավ կառավարման վահանակը, որպեսզի ուղղի թերությունը, և անջատեց հոսանքը:
Մինչև անջատվելը լուսակիրը հասցրեց մտածել. «Խեղճեր: Ես նրանց ազատ ճանապարհի ազդանշանն էի տվել երկնքի համար: Եթե ինձ հասկանային, հիմա բոլորը թռչել կիմանային: Բայց միգուցե քաջությունը չբավականացրեց»:

ՄԵԿ ԵՎ ՅՈԹ

Ես ծանոթացել էի մի երեխայի հետ, որը յոթ երեխա էր: Ապրում էր Հռոմում, անունը Պաոլո էր, և նրա հայրը տրամվայի վարորդ էր:
Սակայն ապրում էր նաև Փարիզում, անունը Ժան էր, և նրա հայրն աշխատում էր ավտոմեքենաների գործարանում:
Սակայն ապրում էր նաև Բեռլինում, այնտեղ անունը Կուրտ էր, և նրա հայրը թավջութակի պրոֆեսոր էր:
Սակայն ապրում էր նաև Մոսկվայում, անունը Յուրի էր, ինչպես Գագարինինը, և նրա հայրը քարտաշ էր ու մաթեմատիկա էր սովորում:
Սակայն ապրում էր նաև Նյու Յորքում, անունը Ջիմմի էր, և նրա հայրը բենզին վաճառող էր:
Քանիսի՞ն թվարկեցի: Հինգին: Մնացին երկուսը:
Մեկի անունը Չու էր, ապրում էր Շանհայում, և նրա հայրը ձկնորս էր, վերջինի անունը Պաբլո էր, ապրում էր Բուենոս Այրեսում, և նրա հայրը ներկարար էր:
Պաոլոն, Ժանը, Կուրտը, Յուրին, Ջիմմին, Չուն և Պաբլոն յոթն էին, բայց միևնույնն է` նույն երեխան էին, որը ութ տարեկան էր, արդեն գիտեր կարդալ, գրել և հեծանիվ քշել առանց ղեկը բռնելու:
Պաոլոն սևահեր էր, Ժանը` շիկահեր, իսկ Կուրտը շագանակագույն մազեր ուներ, բայց նրանք նույն երեխան էին: Յուրին ճերմակ մաշկ ուներ, Չուն` դեղին մաշկ, բայց նրանք նույն երեխան էին: Պաբլոն իսպաներենով էր կինոնկարներ դիտում, Ջիմմին` անգլերենով, բայց նրանք նույն երեխան էին և նույն լեզվով էին ծիծաղում:
Այժմ յոթն էլ մեծացել են և այլևս չեն կարող պատերազմել, որովհետև յոթն էլ նույն մարդն են:

May 4

Կրկնություն

1)Լուծե՛ք հավասարումը․

ա)2x=4

x=4:2=2

բ)6x=24

x=24:6=2

գ)7x=-14

x=-2

դ)-5x=100

x=100-5x=-20

ե)-2x=-8

x=4

զ)12x=-36

x=-3

2)Լուծե՛ք հավասարումը․

ա)x+5=-3

x=-8

բ)-3+x=0

x=3

գ)2x+45=6x+17

x=7

դ)15x-9x-2=10

6x=12

x=2

3)Օգտվելով բերված նմուշօրինակից՝ հաշվե՛ք տրված տառային արտահայտության արժեքը․

ա)2x+1 , երբ x=5=11

բ)6+8x , երբ x=-1 = -2

գ)5-4a , երբ a=2 = 3

դ)3-7b , երբ b=-2 = -17

Լրացուցիչ աշխատանք (տանը).

1)Լուծե՛ք հավասարումը․

ա)3x=2

x = 2/3

բ)6x=-7

x= 7/6

գ)-2x=-13

x= -13/-2

դ)2x=0

x=0

ե)-5x=0

x=0

զ)-x=2

x= -2

2)Լուծե՛ք հավասարումը․

ա)20-x=-4

x= 24

բ)x+8=5

x= -3

գ)5x+3x-10=14

x= 3

դ)-3-5x+20+2x=5

x=4

3)Գտե՛ք տառային արտահայտության արժեքը․

ա)a+b , երբ a=1, b=3

1+3=4

x=4

բ)a-b , երբ a=-2, b=4

-2-4=-6

x=6

գ)2x-y , երբ x=5, y=6

x=14

դ)3x-2y , երբ x=-1, y=-4

x=-5

May 3

Проверочная работа


1.Её
2.её
3.его
4.его
5.его.
6.его

1.свойу, свой
2.свойу
3.свой
4.свойиво
5.свойиво
6.
свойиво

1.Извесную певицу
2.красную ручку, большой словарь, большую тетрадь
3.лубимую девушку
4.извесного спортсмена
5.старих родителей
6.Исторические романы, модные журналы
7.незнакомийе слова
8.коротийе письма
9.друзей, товарищей, семе, родителей
10.новогоднию открытку
11.стараю русскую песню
12.нашу молодую преподавательницу

Задания 9

1.В стари театр
2.в новые бассейн
3.в большой новый театр
4.в Киев
5.в исторически музей
6.в городскую библиотеку
7.на родину

Задания 10

1.В среду
2.в вторник вечером
3.в воскресения в прошлой неделе
4.на субботе
5.на следившей неделе
6.в час
7.на следившей неделе

May 3

Մարդու օրգանիզմը

Օրգանը մարմնի այն մասն է, որն ունի որոշակի ձև, տարբերվում է իր յուրահատուկ կառուցվածքով, օրգանիզմում զբաղեցնում է որոշակի տեղ և կատարում է որոշակի ֆունկցիա։ 

Մարդու օրգանիզմում գոյություն ունեն 10 օրգան համակարգեր:

giphy (1).gif

1.Նյարդային համակարգ

nerv.jpg

Ուշադրություն

Նյարդային համակարգը կազմված է կենտրոնական նյարդային համակարգից (ԿՆՀ) և ծայրամասային նյարդային համակարգից (ԾՆՀ):

ny..jpg

Մարմնական նյարդային համակարգը նյարդավորում է կմախքային մկանները և իրականացնում է շարժումները, իսկ վեգետատիվ նյարդային համակարգը նյարդավորում է ներքին օրգանները, մաշկն ու արյունատար անոթները:

2. Հենաշարժիչ համակարգ 

henash..jpg

Հենաշարժիչ համակարգը կազմված է ոսկրերից, աճառներից և դրանց ամրացված մկաններից, որոնք էլ իրականացնում են մարդու շարժումները:Հենաշարժիչ համակարգի ֆունկցիաներն են

1.Հենարանային

2.Շարժողական

3.Պաշտպանական

4.Արյունաստեղծ

3.Արյունատար համակարգaryunatar.jpg

Արյունատար համակարգը  կամ սիրտ -անոթային համակարգը կազմված է սրտից և արյունատար անոթներից։Սիրտը, կատարելով պոմպի դեր, իրագործում է արյան անընդհատ հոսքը արյունատար անոթներով։ Արյունը, տեղափոխում է թթվածին, սննդանյութեր, բջիջների նյութափոխանակության արգասիքներ և հորմոններ` մարմնի մի մասից դեպի մյուսը։

4. Շնչառական համակարգ

shnchar.jpg

Շնչառական համակարգը կազմված է օդատար ուղիներից և թոքերից: Օդատար ուղիներն են` քթի խոռոչը, քթըմպանը, շնչափողը և բրոնխները, իսկ թոքերը գազափոխանակության օրգաններն են։Համակարգի  հիմնական գործառույթը արյան թթվածնով հագեցումն է, ինչպես նաև ածխաթթու գազի ու ջրային գոլորշիների արտազատումը։

5. Մարսողական  համակարգ

mars.jpg

Մարսողական  համակարգը կազմված է մարսողական խողովակի օրգաններից և մարսողական գեղձերից:Մարսողական օրգաններն են բերանի խոռոչը, ըմպանը, կերակրափողը, ստամոքսը, բարակ, հաստ աղիները և ուղիղ աղին:

Մարսողական գեղձերն են լյարդը, ենթաստամոքսային գեղձը և թքագեղձերը։

Այս համակարգը սնունդը փոխակերպում է օրգանիզմի համար հասանելի և հեշտ յուրացվող սննդանյութերի և ապահովում նրանց ներծծումը արյան մեջ, ինչպես նաև ապահովում է սննդի չմարսված, ոչ պիտանի նյութերի հեռացումն օրգանիզմից:

6. Ծածկույթային (ծածկող) համակարգmashk.jpg

Ծածկույթային (ծածկող) համակարգը կազմում են մաշկը, ինչպես նաև բերանի և քթի խոռոչի լորձաթաղանթները։ Այս համակարգը պաշտպանում է ներքին օրգանները արտաքին միջավայրի անբարենպաստ պայմաններից և ջրի ավելորդ գոլորշացումից:

7. Միզարտազատական համակարգ  artazat.jpg

Միզարտազատական համակարգը կազմում են երիկամները, միզածորանները, միզապարկը և միզուկը։

Այս համակարգը կարգավորում է օրգանիզմում ջրի և իոնների հավասարակշռությունը, օրգանիզմից հեռացնում է ավելորդ ջուրն ու նյութափոխանակության արգասիքները։

8.Վերարտադրողական համակարգսեռ.jpg

 

Այս համակարգն ապահովում է սերնդի վերարտադրությունը և սերունդների անընդհատությունը:

9Իմունային համակարգ 

organyi-immunnoy-sistemyi.JPG

Իմունային համակարգը կազմում են կարմիր ոսկրածուծը, փայծաղը, ուրցագեղձը, ավշային հանգույցները։ Իմուն համակարգը ապահովում է այնպիսի մեխանիզմների գործադրումը, որոնք օգնում են օրգանիզմին տարբերակելու սեփական բջիջները օտար բջիջներից, ինչպես նաև ոչնչացնել օտար բջիջները և թույները։

10. Ներզատական համակարգներզատ.jpg

Ներզատական համակարգը կազմում են հիմնական ներզատիչ գեղձերը` մակուղեղը, վահանագեղձը, հարվահանագեղձերը, մակերիկամները, ենթաստամոքսային գեղձի կղզյակային մասը և սեռական գեղձերի ներզատիչ մասը։ 

Ներզատիչ գեղձերը արտադրում են կենսաբանորեն ակտիվ նյութեր՝ հորմոններ, որոնց միջոցով կարգավորում են օրգանների, հյուսվածքների ու բջիջների ֆունկցիաները: Հորմոնները տարածվում են օրգանիզմում արյան և ավշի հոսքով և ազդում թիրախ հանդիսացող կառույցների աշխատանքի վրա: